Գլխավոր տեղեկություն
Номер
N 2101-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (19.09.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.09.2012
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.09.2012
Дата вступления в силу
19.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 սեպտեմբերի 2012 թ.

ք. Երևան

N 2101-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳԻ ԱՐԱԼԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը և նկատի ունենալով «Լեվաքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 04.09.2012 թվականի դիմումը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Գի Արալի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 15.11.2007 թվականին տրված դեղատնային գործունեության N Կ-XX-001086 լիցենզիան վերաձևակերպել` լիցենզիայում նշված գտնվելու վայրը` Արագածոտնի մարզ, ք. Թալին, Ձորափնյա 49 փոխարինելով` ք. Երևան, Գայի պողոտա, 20, բն. 29:

2. «Գի Արալի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 15.11.2007 թվականին տրված դեղատնային գործունեության N Կ-XX-001086 լիցենզիան վերաձևակերպել «Լեվաքս» սահմանափակ պատասխանատվությամբ անունով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.

1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

 Դ. Դումանյան