Գլխավոր տեղեկություն
Номер
N 1298-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.09.03/23(436).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.06.2012
Подписан
Առողջապահության նախարարի պաշտոնակատար
Дата подписания
05.06.2012
Дата вступления в силу
06.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 հունիսի 2012 թ.  
ք. Երևան

 N 1298-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԶԱՎԵՆ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը և 22-րդ հոդվածի 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Զավեն Մարդանյանի 25.05.2012 թ. N 14212 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Զավեն Մարդանյանին 2003 թվականի մայիսի 6-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Ա-XX–000025 լիցենզիայի գործողությունը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Նախարարի պաշտոնակատար

 Հ. Քուշկյան