ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հունիսի 2012 թ. |
N 1379-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Արթուր Կարապետյանի 05.06.2012 թվականի թիվ 15025 դիմումը.
Հրամայում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Արթուր Կարապետյանին 2005թ. հոկտեմբերի 3-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000281 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Աջափնյակ համայնք, Շիրազի փող., հ. 48 շենքին կից հասցեն տեղափոխել ք. Երևան, Աջափնյակ համայնք, Շիրազի փող., հ. 48/1 հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Նախարարի պաշտոնակատար |
Հ. Քուշկյան |