Գլխավոր տեղեկություն
Номер
N 1316-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
06.06.2012
Подписан
Առողջապահության նախարարի պաշտոնակատար
Дата подписания
06.06.2012
Дата вступления в силу
07.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 հունիսի 2012 թ.  
ք. Երևան

 N 1316-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՅՈՒՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Յուրիկ Բարսեղյանի 25.05.2012թ. N 14136 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի հունիսի 24-ին անհատ ձեռնարկատեր Յուրիկ Բարսեղյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման թիվ Ա-XX–000559 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Յուրիկ Բարսեղյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Նախարարի պաշտոնակատար

 Հ. Քուշկյան