Գլխավոր տեղեկություն
Номер
N 1299-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.06.2012
Подписан
Առողջապահության նախարարի պաշտոնակատար
Дата подписания
05.06.2012
Дата вступления в силу
06.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 հունիսի 2012 թ.  
ք. Երևան

 N 1299-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՐԳԱՐԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Մարգարիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 25.05.2012թ. N 14229 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի հունիսի 13-ին «Մարգարիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX–000876 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «Մարգարիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Նախարարի պաշտոնակատար

 Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան