Գլխավոր տեղեկություն
Номер
N 42-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.03.01/7(451) Հոդ.68
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
05.02.2013
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
05.02.2013
Дата вступления в силу
11.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11613066

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 փետրվարի 2013 թ.
ք. Երևան

N 42-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011թ. մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանի հավելվածի 27-րդ, 28-րդ և 34-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Բեգլարյան