ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
6 դեկտեմբերի 2012 թ. |
N 698-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՆՈՐ ՁԵՎԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
ՆԵՐԴԻՐ(ՆԵՐ)Ի ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին, 33-րդ հոդվածի 8-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դրույթների պահանջներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 30-ի N 46/10 եզրակացությունը.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2007 թվականի դեկտեմբերի 29-ին «ԱՎՏՈՏԵԽՍՏՈՒԳԱՏԵՍ ԷՄ ԷԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման N 14 լիցենզիան վերաձևակերպել՝ «ք. Սևան, Խաղաղության 8/32» բառերը փոխարինել «ՀՀ, ք. Երևան, Կորյունի փողոց 6Ա, բն. 6» բառերով:
2. «ԱՎՏՈՏԵԽՍՏՈՒԳԱՏԵՍ ԷՄ ԷԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը N ՏՄՏԶ 00014 լիցենզիայի նոր ձևաթղթեր՝ գործունեություն իրականացնելու յուրաքանչյուր վայրի համար և հետագա շահագործման համար` յուրաքանչյուր ունիվերսալ հոսքագծի ներդիր` 0001:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|