«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11012399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հոկտեմբերի 2012 թ. |
N 973-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2012թ. մարտի 22-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությանը /պետ` Վ. Բավեյան/, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը /պետ` Ռ. Աբրահամյան/. սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. հոկտեմբերի 26-ի N 973-Ն հրամանի |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության` Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 3-րդ մակարդակի «Թիկնապահ» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:
2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`
1) առկա,
2) դրսեկության (էքստեռնատ),
3) հեռավար (դիստանցիոն):
3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.
1) կրթության առկա ձևով`
ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,
բ. հիմնական կրթության հիմքով առանց միջնակարգ կրթություն երրորդ աստիճանի կրթական ծրագրի` 1 տարի,
գ. հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում` 3 տարի.
2) դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով.
կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» N 1028-Ն որոշման պայմանների։
4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով և հիմնական կրթության հիմքով` առանց միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագիրն ուսումնառող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1404 ժամ է, առավելագույն ծավալը` 2268 ժամ։ Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով։
Գ Լ ՈՒ Խ 2
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը.
1) թիկնապահ:
7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.
1) ըստ իրավիճակների մշակել պաշտպանվող անձի անվտանգության ապահովման գործողությունների և միջոցառումների սխեմաներ,
2) պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու նպատակով մշակել և իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ,
3) պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտ մանրամասները քննարկել պատվիրատուի հետ,
4) պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով ուղեկցել պաշտպանվող անձին,
5) զննել և ուսումնասիրել պաշտպանվող անձի անվտանգության առումով կասկածելի համարվող տրանսպորտամիջոցներ, իրեր, առարկաներ,
6) ոչ ստանդարտ իրավիճակներում գործել օրենքով թույլատրված ազատությունների սահմաններում, ընդունված որոշումների մասին հնարավոր կարճ ժամանակում տեղյակ պահել մասնավոր թիկնապահական գործունեությամբ զբաղվող կազմակերպությանը, իրավապահ մարմիններին, այլ իրավասու մարմինների,
7) ընտրել պաշտպանվող անձի տեղաշարժի առավել անվտանգ երթուղիներ, ժամանակավոր գտնվելու առավել անվտանգ վայրեր,
8) հնարավոր վտանգների և դրանց առաջացման ռիսկերի մասին զգուշացնել պաշտպանվող անձին, ներկայացնել իր քայլերը,
9) մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանելը միջոցներ ձեռնարկել դեպքի վայրի հետքերի պահպանման և կողմնակի անձանց մուտքը թույլ չտալու ուղղությամբ, բացահայտել դեպքի ականատեսներին, արձանագրել նրանց տվյալները,
10) իրավախախտում կատարած անձին իր իրավասությունների շրջանակում սահմանված կարգով մեկուսացնել և հանձնել իրավապահ մարմիններին,
11) անհրաժեշտության դեպքում կատարել քաղաքացիների անձնական խուզարկություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում, սահմանված կարգով առգրավել վտանգավոր իրերը, առարկաները, զենքը,
12) նկատված խախտումների մասին տեղյակ պահել ղեկավարությանը, ոստիկանությանը, իրավասու այլ ծառայությունների,
13) կազմել և լրացնել իր աշխատանքի ընթացքի և արդյունքների վերաբերյալ փաստաթղթեր, հաշվետվություններ, զեկուցագրեր,
14) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կիրառել զենք, ֆիզիկական ուժ, հատուկ և տեխնիկական միջոցներ,
15) ցուցաբերել առաջին օգնություն,
16) հետևել անվտանգության ընդհանուր կանոնների պահպանությանը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում է շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:
9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.
1. ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,
2. ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,
3. մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները կիրառի համապատասխան գործիքները, սարքավորումները, հարմարանքներն ու նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով,
4. ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,
5. ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,
6. ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,
7. ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,
8. ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն։
Գ Լ ՈՒ Խ 4
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:
11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`
1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,
2) տիրապետի հայոց լեզվին,
3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,
4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,
5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,
6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,
7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,
8) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։
12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:
13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:
Գ Լ ՈՒ Խ 5
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ
14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) Ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է։
2) Ուսումնական պրակտիկան վարողը պետք է ունենա մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։
15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:
16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:
1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝
ա. հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների,
բ. օտար լեզվի,
գ. անհատական համակարգիչների,
դ. հատուկ և տեխնիկական միջոցների,
ե. օպերատիվ թիկնապահական գործունեության։
2) Ուսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը՝
ա. ուսումնական վարժադաշտ։
3) Սպորտային համալիր՝
ա. մարզադահլիճ,
բ. մարզահրապարակ,
գ. հրաձգարան։
Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ։
17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,
2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,
3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերանզանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,
4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,
5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,
6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։
18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման) պրակտիկան,
2) պրակտիկայի ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները,
4) ուսումնական պրակտիկան անց է կացվում ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող տարածքներում, վարժահրապարակներում, ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում։
19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,
2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,
3) պետական ամփոփիչ ատեստավորումն անց է կացվում ՀՀ կառավարության սահմանած կարգին համապատասխան,
4) պետական ամփոփիչ ատեստավորման առաջադրանքների ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։
Գ Լ ՈՒ Խ 6
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0102 «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:
21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`
1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,
2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,
3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,
4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,
5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,
6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,
7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի դրա անցկացման ժամկետները,
8) պետք է ՀՀ կառավարության հաստատած ամփոփիչ ատեստավորման կարգին համապատասխան մշակի և հաստատի ամփոփիչ ատեստավորման առաջադրանքները:
Հավելված 1 Նախնական մասնագիտական(արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման պետական կրթական չափորոշչի |
Աղյուսակ 1
Նախնական մասնագիտական կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» | ||||||
1. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-Հ-3-12-001 | ||||
2. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը | ||||
3. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ | ||||
4. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։ | ||||
5. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ | ||||
6. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար | ||||
7. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար, 6) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ: | ||||
8. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը | ||||
9. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը, | ||||
10. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը | ||||
11. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը | ||||
12. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում | ||||
13. |
Կատարման չափանիշներ |
1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ, | ||||
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» | ||||||
14. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-ԱԱՕ-3-12-001 | ||||
15. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և առօրյա կյանքում անվտանգության կանոնները պահպանելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ | ||||
16. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ | ||||
17. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։ | ||||
18. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ | ||||
19. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և առօրյա կյանքում անվտանգության կանոնները | ||||
20. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը, | ||||
21. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան | ||||
22. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, գեղագիտական, սոցիալ-հոգեբանական), | ||||
23. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ | ||||
24. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները, | ||||
25. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ցուցաբերել առաջին օգնություն | ||||
26. |
Կատարման չափանիշներ |
1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին, | ||||
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ» | ||||||
27. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-ՀՕ-3-12-001 | ||||
28. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները իր աշխատանքային գործունեության ընթացքում կիրառելու առաջնային կարողություններ: | ||||
29. |
Մոդուլի տևողությունը |
24 ժամ | ||||
30. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։ | ||||
31. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ | ||||
32. |
Ուսումնառության արդյունք 1 |
Մուտքագրել, խմբագրել և ֆորմատավորել տեքստեր | ||||
33. |
Կատարման չափանիշներ |
1) ծրագրերը պատրաստ է հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար, | ||||
34. |
Ուսումնառության արդյունք 2 |
Պատրաստել և լրացնել աղյուսակներ | ||||
35. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է աղյուսակներ կազմելու համապատասխան ծրագրերը և նախապատրաստել դրանք | ||||
36. |
Ուսումնառության արդյունք 3 |
Աշխատել համացանցում | ||||
37. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է « համացանց » հասկացությունը, |
Աղյուսակ 2
Նախնական մասնագիտական կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» | ||
1. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆՆ-3-12-001 |
2. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին բավարար տեսական ու գործնական գիտելիքներ տալ հանրային աշխատանքի էական կարևորություն ունեցող ծառայություններից մեկի՝ թիկնապահական ծառայությունը կարգավորող օրենքների և իրավական այլ փաստաթղթերի դերի, նշանակության ու հիմնական դրույթների կիրառման մասին |
3. |
Մոդուլի տևողությունը |
42 ժամ |
4. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ |
5. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
6. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել թիկնապահական գործունեության իրավական կարգավորման կարևորությունը և տարրերը |
7. |
Կատարման չափանիշներ |
1) թիկնապահական գործունեության բնագավառները և աշխատանքի ուղղությունները ճիշտ է ներկայացնում, |
8. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել թիկնապահական գործունեության գործընթացները կարգավորող օրենքները, դրանց հիմնական դրույթները |
9. |
Կատարման չափանիշներ |
1) թիկնապահական գործունեությանն առնչվող օրենքները ճիշտ է թվարկում, |
10. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել պահնորդի իրավունքներն ու պարտականությունները |
11. |
Կատարման չափանիշներ |
1) պահնորդի իրավունքները և պարտականությունները սահմանող փաստաթուղթը ներկայացնում է, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԶԵՆՔԻ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ» | ||
12. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-002 |
13. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին բավարար գիտելիքներ և գործնական հմտություններ տալ թիկնապահական գործունեության պրակտիկայում զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման դեպքերի, կարգի և սահմանների վերաբերյալ |
14. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
15. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱՀ-ԱԱՕ-3-12-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԹԿՆ-3-12-001 «Թիկնապահական գործունեության իրավական կարգավորումը» մոդուլները |
16. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
17. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել թիկնապահական աշխատանքի ընթացքում գործադրվող զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների տեսակները, դրանց բնութագրերը, գործադրման դեպքերը |
18. |
Կատարման չափանիշներ |
1) թիկնապահական աշխատանքի ընթացքում զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների հնարավոր գործադրման անհրաժեշտությունը հիմնավորում է, |
19. |
Ուսումնառության արդյունք 2 |
Պարզաբանել զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրումը թույլատրող պայմանները և սահմանները |
20. |
Կատարման չափանիշներ |
1) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման դեպքերի կանոնակարգման կարևորությունը ճիշտ է ներկայացնում, |
21. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ըստ նշանակության գործադրել զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները |
22. |
Կատարման չափանիշներ |
1) զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրման ընտրությունը և տարբերակը ճիշտ է, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ» | ||
23. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-003 |
24. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողին անհրաժեշտ գործնական գիտելիքներ տալ թիկնապահական գործունեության ընթացքում լրացվող և կազմվող փաստաթղթերի կազմի և դրանց ձևավորման վերաբերյալ |
25. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
26. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ |
27. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
28. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել թիկնապահի գործունեության վերաբերյալ փաստաթղթերի տեսակները |
29. |
Կատարման չափանիշներ |
1) պահպանվող անձի պահանջով լրացվող փաստաթղթերի տեսակները ճիշտ է ներկայացնում, |
30. |
Ուսումնառության արդյունք 2 |
Լրացնել թիկնապահի գործունեության վերաբերյալ փաստաթղթեր |
31. |
Կատարման չափանիշներ |
1) գրանցամատյանները ճիշտ է լրացնում, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ» | ||
32. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-004 |
33. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել թիկնապահական գործունեության ընթացքում ֆիզիկական ուժի և դրա կիրառմամբ հնարքների կատարման գործնական հմտություններ |
34. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
35. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱՀ-ԱԱՕ-3-12-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ԹԿՆ-3-12-001 «Թիկնապահական գործունեության իրավական կարգավորումը» մոդուլները |
36. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
37. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել զգուշացման հնարքներ |
38. |
Կատարման չափանիշներ |
1) զգուշացման հնարքները կիրառելու իրավիճակները ճիշտ է գնահատում, |
39. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել ֆիզիկական դիմադրության հնարքներ |
40. |
Կատարման չափանիշներ |
1) ֆիզիկական դիմադրության հնարքներ կատարելու իրավիճակները ճիշտ է գնահատում, |
41. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել ֆիզիկական ներգործության հնարքներ |
42. |
Կատարման չափանիշներ |
1) ֆիզիկական ներգործության հնարքներ կատարելու իրավիճակները ճիշտ է գնահատում, |
43. |
Ուսումնառության արդյունք 4 |
Կատարել անձնական խուզարկություն |
44. |
Կատարման չափանիշներ |
1) անձնական խուզարկություն կատարելու համար օրենքով սահմանված պայմանները ճիշտ է ներկայացնում, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» | ||
45. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-005 |
46. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ընդհանուր գիտելիքներ թիկնապահական գործի կառուցվածքի, դերի ու նշանակության մասին |
47. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
48. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ |
49. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
50. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել թիկնապահական ծառայության էությունը և հանրային կարևորությունը |
51. |
Կատարման չափանիշներ |
1) թիկնապահական ծառայության ուղղությունները ճիշտ է ներկայացնում, |
52. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել թիկնապահական ծառայության կառուցվածքը |
53. |
Կատարման չափանիշներ |
1) թիկնապահական ծառայության կառուցվածքային աստիճանակարգումը ճիշտ է ներկայացնում, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ» | ||
54. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-006 |
55. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել թիկնապահական գործունեության համար անհրաժեշտ հատուկ մարտավարության մշակման և կիրառման վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ |
56. |
Մոդուլի տևողությունը |
48 ժամ |
57. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԹԿՆ-3-12-002 «Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրում» և ԹԿՆ-3-12-004 «Ֆիզիկական ուժի գործադրում» մոդուլները |
58. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
59. |
Ուսումնառության արդյունք 1 |
Իրականացնի ինքնապահովում |
60. |
Կատարման չափանիշներ |
1) մակերեսի փոքրացումն ապահովված է, |
61. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ընտրի ուղեկցման մարտավարության ձևեր |
62. |
Կատարման չափանիշներ |
1) իրավիճակի մանրամասները պարզաբանված է, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ» | ||
63. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-007 |
64. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հատուկ պաշտպանական ուղեկցման բնագավառում անհրաժեշտ գործնական ունակություններ |
65. |
Մոդուլի տևողությունը |
48 ժամ |
66. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԹԿՆ-3-12-006 «Հատուկ մարտավարության պատրաստվածություն» մոդուլը |
67. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
68. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հատուկ պաշտպանական ուղեկցման տարրերը |
69. |
Կատարման չափանիշներ |
1) ըստ իրավիճակի պաշտպանական ուղեկցման սխեման ճիշտ է, |
70. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ապահովել պաշտպանվող անձի անվտանգությունը |
71. |
Կատարման չափանիշներ |
1) պաշտպանվող անձի անվտանգության ապահովման իրավիճակը ճիշտ և ամբողջական գնահատված է, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» | ||
72. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-008 |
73. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ զարգացնել գործնական ունակություններ հատուկ վարորդական հմտությունների բնագավառում |
74. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
75. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ |
76. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
77. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հատուկ վարորդական հմտությունների անհրաժեշտությունը |
78. |
Կատարման չափանիշներ |
1) հատուկ վարորդական հմտությունները որպես պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու համալիր գործողությունների բաղադրիչ ճիշտ է ներկայացնում, |
79. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ծայրահեղ իրավիճակներում վարել տրանսպորտամիջոցը |
80. |
Կատարման չափանիշներ |
1) տագնապի դեպքում տրանսպորտամիջոցը վարում է նվազագույն ռիսկով, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» | ||
81. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-009 |
82. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել թիկնապահական ծառայություն կատարելու ընթացքում կապի միջոցներից ըստ սահմանված առանձնահատկությունների օգտվելու գործնական հմտություն |
83. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
84. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ |
85. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
86. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել օգտագործվող կապի միջոցները |
87. |
Կատարման չափանիշներ |
1) թիկնապահական աշխատանքի ընթացքում կապի միջոցների կիրառման կարևորությունը ներկայացնում է, |
88. |
Ուսումնառության արդյունք 2 |
Սահմանված առանձնահատկություններին համապատասխան կիրառել կապի միջոցները |
89. |
Կատարման չափանիշներ |
1) կոնկրետ իրավիճակում կապի միջոցի ընտրությունը ճիշտ է, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ» | ||
90. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-010 |
91. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել պայթուցիկ սարքերի հայտնաբերման և ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքներ |
92. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
93. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԹԿՆ-3-12-002 «Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրում» մոդուլը |
94. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
95. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել պայթուցիկ սարքերի տեսակները և դրանց գործարկման մեխանիզմները |
96. |
Կատարման չափանիշներ |
1) պայթուցիկ սարքերի բաղադրիչները և կիրառման դեպքերի ընդհանուր պատկերը նկարագրում է, |
97. |
Ուսումնառության արդյունք 2 |
Հայտնաբերել և ճանաչել պայթուցիկ սարքեր |
98. |
Կատարման չափանիշներ |
1) պայթուցիկ սարքերի տեղադրման հնարավոր տեղը ճիշտ որոշում է, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ» | ||
99. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-011 |
100. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ զարգացնել պահպանվող անձի գտնվելու տարածքի և նրա սպասարկման համար օգտագործվող տրանսպորտամիջոցների զննման գործնական հմտություններ |
101. |
Մոդուլի տևողությունը |
42 ժամ |
102. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԹԿՆ-3-12-002 «Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրում» մոդուլը |
103. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
104. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կատարել տարածքի զննում |
105. |
Կատարման չափանիշներ |
1) պաշտպանվող անձի գտնվելու տարածքի գնահատման անհրաժեշտությունը հիմնավորում է, |
106. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կատարել տրանսպորտամիջոցների զննում |
107. |
Կատարման չափանիշներ |
1) տրանսպորտամիջոցի զննման աշխատանքների հաջորդականությունը ճիշտ է, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲԱԽՈՒՄՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» | ||
108. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-012 |
109. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բախումնային իրավիճակներում իր գործողությունները և արարքները կառավարելու գործնական ունակություններ |
110. |
Մոդուլի տևողությունը |
48 ժամ |
111. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԹԿՆ-3-12-002 «Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրում» մոդուլը |
112. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
113. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել թիկնապահական գործունեության ընթացքում սպասվելիք բախումնային իրավիճակները |
114. |
Կատարման չափանիշներ |
1) բախումնային իրավիճակների տեսակները ճիշտ է ներկայացնում, |
115. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կիրառել ձեռնամարտի հնարքներ |
116. |
Կատարման չափանիշներ |
1) ձեռնամարտի պաշտպանական հնարքները ճիշտ է կատարում, |
117. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կիրառել զենքի օգտագործմամբ հնարքներ |
118. |
Կատարման չափանիշներ |
1) զենքի կիրառման դեպքերը հիմնավորում է, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» | ||
119. |
Մոդուլի դասիչը |
ԹԿՆ-3-12-013 |
120. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի հոգեբանական պատրաստվածության ունակությունները |
121. |
Մոդուլի տևողությունը |
24 ժամ |
122. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ |
123. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
124. |
Ուսումնառության արդյունք 1 |
Կողմնորոշվել ծայրահեղ իրավիճակներում |
125. |
Կատարման չափանիշներ |
1) ծայրահեղ իրավիճակների հատկանիշները ներկայացնում է, |
126. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ցուցաբերի ինքնատիրապետում |
127. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մարդկանց հոգեբանական տիպերը և դրանց հատկանիշները, |
Աղյուսակ 3
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0102 «Թիկնապահական գործ» մասնագիտության «Թիկնապահ» որակավորման օրինակելի ուսումնական պլան
N |
Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ |
Շաբաթների թիվը |
Ուսանողի |
Պարտադիր |
Ուսուցման երաշխավորվող տարին |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ |
|||||
1. |
Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ |
81 |
54 |
1 | |
2. |
Իրավունքի հիմունքներ |
48 |
32 |
1 | |
3. |
Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ |
27 |
18 |
1 | |
4. |
Պատմություն |
54 |
36 |
1 | |
5. |
Օտար լեզու |
87 |
58 |
1 | |
6. |
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր |
27 |
18 |
1 | |
7. |
Ֆիզիկական կուլտուրա |
72 |
48 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
396 |
264 |
|||
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|||||
1. |
Հաղորդակցություն |
54 |
36 |
1 | |
2. |
Անվտանգություն և առաջին օգնություն |
54 |
36 |
1 | |
3. |
Համակարգչային օպերատորություն |
36 |
24 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
126 |
96 |
|||
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
|||||
1. |
Թիկնապահական գործունեության իրավական կարգավորումը |
63 |
42 |
1 | |
2. |
Զենքի, հատուկ և տեխնիկական միջոցների գործադրում |
54 |
36 |
1 | |
3. |
Թիկնապահական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը |
27 |
18 |
1 | |
4. |
Ֆիզիկական ուժի գործադրում |
54 |
36 |
1 | |
5. |
Թիկնապահական գործի կառուցվածքը, դերն ու նշանակությունը |
27 |
18 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
225 |
150 |
|||
ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
|||||
1. |
Հատուկ մարտավարության պատրաստվածություն |
72 |
48 |
1 | |
2. |
Հատուկ պաշտպանական ուղեկցում |
72 |
48 |
1 | |
3. |
Հատուկ վարորդական հմտություններ |
54 |
36 |
1 | |
4. |
Կապի միջոցների կիրառման հմտություններ |
54 |
36 |
1 | |
5. |
Պայթուցիկ սարքերի հայտնաբերման հմտություն |
54 |
36 |
1 | |
6. |
Տարածքի և տրանսպորտամիջոցների զննման հմտություն |
63 |
42 |
1 | |
7. |
Բախումնային իրավիճակների կառավարում |
72 |
48 |
1 | |
8. |
Մարտական հոգեբանություն |
36 |
24 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
477 |
318 |
|||
ԸՆՏՐՈՎԻ |
42 |
28 |
1 | ||
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ |
12 |
8 |
|||
ԸՆԴԱՄԵՆԸ |
24 |
1278 |
864 |
||
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
100 |
||||
ՊՐԱԿՏԻԿԱ |
15 |
||||
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ |
2 |
||||
ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ |
1 |
||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
42 |