Գլխավոր տեղեկություն
Номер
N 30-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (09.03.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.02.27/6(450) Հոդ.52
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
15.02.2013
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
15.02.2013
Дата вступления в силу
09.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10213069

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 փետրվարի 2013 թ.
ք. Երևան

N 30-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1 հոդվածի 12-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մայիսի 19-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» թիվ 85-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) N 1 հավելվածի 5-րդ կետի «ա» ենթակետում «կադրերի» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման» բառերով։

2. Հրամանի N 2 հավելվածում՝

1) երրորդ պարբերությունում «օրենսդրության կատարելագործման» բառերը փոխարինել «իրավաբանական» բառով.

2) չորրորդ պարբերությունում «վերլուծական և կազմտեսչական» բառերը փոխարինել «տեսչական և վերլուծական» բառերով.

3) հինգերորդ և յոթերորդ պարբերություններում «կադրերի» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման» բառերով։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Հ. Թովմասյան