ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
8 մայիսի 2012 թ. |
N 391-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետով սահմանված՝ գործունեության իրականացման վայրի բացակայությունը, 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 18-րդ բաժնի 10-րդ կետը, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 3.1-ին հոդվածը և 7-րդ հոդվածի 3-րդ մասը, և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորող հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 4-ի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. 2012 թվականի մայիսի 7-ից կասեցնել «Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին 2009 թվականի դեկտեմբերի 8-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման N 000039 լիցենզիայի գործողությունը՝ գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Հրաչյա Քոչարի 4 հ ներկայումս 2 հ, մինչև խախտման պատճառի վերացումը (հիմք՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մաս)։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Տ. Դավթյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|