Գլխավոր տեղեկություն
Номер
N 562-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.10.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.11.15/28(441) Հատուկ բաժին
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
10.10.2012
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
10.10.2012
Дата вступления в силу
11.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հոկտեմբերի 2012 թ.

ք. Երևան

N 562-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 2-րդ և 8-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի սեպտեմբերի 29-ի N 37/9 եզրակացությունը.

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ 2011 թվականի մարտի 15-ի ՏԾ N 02210 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը.

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան