Գլխավոր տեղեկություն
Номер
N 670-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.02.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.02.01/3(447) Հոդ.28
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
28.11.2012
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
28.11.2012
Дата вступления в силу
11.02.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հունվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11613014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 նոյեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 670-Ն

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանի հավելվածի 19-րդ կետի 6-րդ սյունակում «1000» թիվը փոխարինել «2000» թվով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 2-ի «Փոստային վճարման պետական նշանը գործողության մեջ դնելու մասին» թիվ 182-Ն հրամանի «1000» թիվը փոխարինել «2000» թվով:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 195-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի հավելվածի 4-րդ, 5-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 20-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 28-րդ, 29-րդ և 31-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) հրամանի հավելվածի 9-րդ կետի 6-րդ սյունակի «50000» թիվը փոխարինել «60003» թվով, 11-րդ կետի 6-րդ սյունակում «40000» թիվը փոխարինել «60000» թվով և 15-րդ կետի 6-րդ սյունակի «60000» թիվը փոխարինել «30000» թվով:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի օգոստոսի 6-ի «Փոստային վճարման պետական նշանի նմուշը հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» թիվ 369-Ն հրամանի 2-րդ կետի «50000» թիվը փոխարինել «60003» թվով:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի հուլիսի 12-ի «Փոստային վճարման պետական նշանի նմուշը հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» թիվ 331-Ն հրամանի 2-րդ կետի «40000» թիվը փոխարինել «60000» թվով:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի թիվ 195-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 743-Ն հրամանի 3-րդ կետի 3-րդ ենթակետի «40000» թիվը փոխարինել «30000» թվով:

7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 797-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 104-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի հավելվածի 17-րդ և 22-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) հրամանի հավելվածի 6-րդ կետի 6-րդ սյունակում «40000» թիվը փոխարինել «41000» թվով և 9-րդ կետի 6-րդ սյունակի «40000» թիվը փոխարինել «40200» թվով:

8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 648-Ն հրամանի 3-րդ կետի 1-ին ենթակետի «40000» թիվը փոխարինել «41000» թվով:

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություն կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 144-Ն հրամանի 3-րդ կետի «40000» թիվը փոխարինել «40200» թվով:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Բեգլարյան