Գլխավոր տեղեկություն
Номер
N 630-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.01.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.01.15/2(446) Հոդ.8
Принят
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Дата принятия
25.12.2012
Подписан
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Дата подписания
25.12.2012
Дата вступления в силу
25.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հունվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

ք. Երևան

N 630-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.

1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

1.207

Պիրինեկս

քլորպիրիֆոս

480

խտացված էմուլսիա

1.208

Մեթոմեքս

մեթոմիլ

200

լուծվող խտանյութ

1.209

Պեռֆեկտո

իմիդակլոպրիդ+լյամբդա ցիհալոտրին

125+50

խտացված կախույթ

1.210

Բոքս

լուֆենուրոն

50

էմուլսիայի խտածո

1.211

Դեցիմին

դելտամետրին

25

խտացված էմուլսիա

1.212

Վերտամեկտին

աբամեկտին

18

խտացված էմուլսիա

1.213

Ուլտիմատում

քլորպիրիֆոս+ցիպերմետրին

500+50

խտացված էմուլսիա

2) անվանացանկի 4-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.

4.003

Նեմակուր

ֆենամիֆոս

400

խտացված էմուլսիա

3) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

 

6.168

Քուանտում ՄԶ

մանկոցեբ+դիմետոմորֆ

600+90

ջրում դիսպերսվող գրանուլ

6.169

Շավիտ Ֆ

ֆոլպետ+տրիադիմենոլ

700+20

ջրում լուծվող հատիկ

6.170

Նիմրոդ

բուպրիմատ

250

խտացված էմուլսիա

6.171

Օրիուս

տեբուկոնազոլ

250

խտացված էմուլսիա

6.172

Բորդոֆլով

բորդոյան խառնուրդ

124

խտացված կախույթ

6.173

Բամպեր Սուպեր

պրոպիկոնազոլ+պրոքլորազ

90+400

խտացված էմուլսիա

6.174

Կուրամե

պղնձի քլորօքսիդ+ցիմօքսանիլ

250+40

ջրում դիսպերսվող հատիկ

6.175

Ֆավորիտ

պրոպինեբ

700

թրջվող փոշի

6.176

Կորուս

ցիպրոդինիլ

750

ջրում դիսպերսվող հատիկ

 

4) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.

8.121

Լեոպարդ

խիզալոֆոպ-Պ-Էթիլ

500

խտացված էմուլսիա

  Ա. Բախչագուլյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան