Գլխավոր տեղեկություն
Номер
N 30-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2012-05.11.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.26/29(412).1 Հոդ.416.16
Принят
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Дата принятия
14.09.2011
Подписан
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Дата подписания
14.09.2011
Дата вступления в силу
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.11.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

14 սեպտեմբերի 2011 թ.
ք. Երևան

N 30-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի դրույթը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) Բուսասանիտարական անձնագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) Բուսասանիտարական անձնագրի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(հրամանը խմբ. 26.01.12 N 6-Ն)

Ա. Բախչագուլյան

 

Հավելված 1
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետի
2011 թվականի սեպտեմբերի 14-ի
N 30-Ն հրամանի

1. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

 

2. ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Ներմուծեք նկարագրությունը_1738

3. Բույսի, բուսական

արտադրանքի բուսաբանական

անվանումը և սորտը………………

………………………………….

4. Երկրի ծածկագիրը AM

5. Հերթական համարը N

…………………………………….……………………………………

6. Մուտք ազատ գոտի

«ԱԳ»

7. Բույսի, բուսական

արտադրանքի ծագման վայրը


……………………………………………

……………………………………….

(երկիրը, մարզը, համայնքը)

8. Բուսասանիտարական

հաշվառման վկայականի համարը


N………………………….

9. Բույսի, բուսական արտադրանքի քանակը…………………………

10. «ՓԱ»` Փոփոխված անձնագրի համարը


N……………………

11. Բերքի արտադրության տարեթիվը

______________________20 թ.

13. Ախտահանում-վարակազերծում

……………………………………………

……………………………………………

……………………………………………

……………………………………………

……………………………………………

………………………………………......

14. Տրման (լրացման) ժամկետը ______________20 թ.

Ուժի մեջ է 14 (տասնչորս) օր, տնկիների համար` 1 տարի

Տեսուչ ______________ ___________________

(ստորագրություն) (անուն, ազգանուն)

Կ. Տ.

(հավելվածը խմբ. 26.01.12 N 6-Ն) 

 

Հավելված 2
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետի
2011 թվականի սեպտեմբերի 14-ի
N 30-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների (այսուհետ` Բեռ) երկրի ներսում տեղափոխման, իրացման ժամանակ անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Անձ) բուսասանիտարական անձնագրի տրամադրման ընթացակարգը:

2. Բուսասանիտարական անձնագիրը փաստաթուղթ է, որն ուղեկցում է հանրապետությունում տեղաշարժվող Բեռները և հավաստում, որ այն ստուգված է ու զերծ բույսերի վնասակար օրգանիզմներից:

3. Բուսասանիտարական անձնագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան մարզային ստորաբաժանման (այսուհետ` մարզային ստորաբաժանում) տեսուչի կողմից այն Անձանց, ովքեր վերցված են բուսասանիտարական հաշվառման և ունեն հաշվառման վկայական:

4. Հաշվառված անձը կարող է լրացնել բուսասանիտարական անձնագիր իր բեռի համար, եթե նա նախօրոք դիմել է ծառայություն և ստացել է բուսասանիտարական անձնագիր լրացնելու իրավունք:

5. Բուսասանիտարական անձնագիր ստանալու համար Անձը Բեռի տեղափոխումից կամ իրացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ մարզային ստորաբաժանման տեսուչին հայտ է ներկայացնում Բեռի բուսասանիտարական ստուգում իրականացնելու և բուսասանիտարական անձնագիր ստանալու համար, հայտի մեջ նշում է բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթուղթն ստանալուց հետո մարզային տեսուչը բուսասանիտարական ստուգում է իրականացնում բեռի յուրաքանչյուր բեռնաբաժնում` հաշվի առնելով տվյալ բեռին բնորոշ վնասակար օրգանիզմների բացակայությունը, բեռի համապատասխանությունը վկայականի տվյալներին, Անձին տրամադրում է բուսասանիտարական անձնագիր, հերթական համար և յուրահատուկ չկրկնվող համար:

7. Հերթական համարն իր մեջ ներառում է մարզի պայմանական համարը, տարեթվի վերջին երկու թվերը և անձնագրի հերթական շարունակական համարը:

8. Մարզերի պայմանական համարներն են՝

1) Արմավիրի մարզ ———————————--------------------- «1»

2) Արարատի մարզ ———————————--------------------- «2»

3) Արագածոտնի մարզ ——————————------------------ «3»

4) Շիրակի մարզ —————————————------------------ «4»

5) Կոտայքի մարզ —————————————---------------- «5»

6) Գեղարքունիքի մարզ —————————------------------ «6»

7) Լոռու մարզ ———————————————-------------- «7»

8) Վայոց ձորի մարզ ———————————------------------ «8»

9) Տավուշի մարզ —————————————----------------- «9»

10) Սյունիքի մարզ —————————————---------------«10»

11) Երևանի քաղաքային համայնք ——------------------------ «11»

9. Եթե բուսասանիտարական ստուգումների ընթացքում բացահայտվել է, որ բեռը վարակված է բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներով, ապա բուսասանիտարական անձնագիր չի տրամադրվում և բեռնատիրոջը տրվում է համապատասխան ցուցումներ բուսասանիտարական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Սույն կետում նշված գործընթացն իրականացվում է 3 օրվա ընթացքում:

10. Եթե բուսասանիտարական անձնագրով ուղեկցվող բեռները բաժանվել են բեռնաբաժինների կամ միացվել են մի քանի տարբեր բեռնաբաժիններ, ապա անհրաժեշտ է տրամադրել նոր բուսասանիտարական անձնագիր, որի վրա ընդգծվում է «ՓԱ» (փոփոխված անձնագիր) հատուկ նշանը, և տրամադրված բուսասանիտարական անձնագիրը փոխարինվում է բեռնատիրոջ պահանջով ու գրանցվում մատյանում կամ տվյալների գրանցման էլեկտրոնային համակարգում: Անձնագրի փոփոխությունը իրականացվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում:

11. Բուսասանիտարական անձնագիրը լրացվում է հայերեն տպագիր կամ ձեռագիր մեծատառերով:

12. Եթե բուսասանիտարական ստուգման ընթացքում հայտնաբերվում է բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռնաբաժին, ապա բուսասանիտարական անձնագիր չի տրամադրվում, և տեսուչն Անձի համաձայնությամբ որոշում է կայացնում բեռի վերամշակման, վարակազերծման կամ ոչնչացման վերաբերյալ և այդ մասին հայտնում է ծառայությանը:

13. Տրամադրված բուսասանիտարական անձնագրերի տվյալները գրանցվում են մատյանում կամ տվյալների գրանցման էլեկտրոնային համակարգում:

14. Բուսասանիտարական անձնագրի տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

15. Տրամադրված բուսասանիտարական անձնագրերի վերաբերյալ մարզային ստորաբաժանումը ամիսը մեկ էլեկտրոնային կամ թղթային եղանակով հաշվետվություն է ներկայացնում ծառայության բուսասանիտարիայի տեսչություն:

16. Բուսասանիտարական անձնագիրը ներառում է հետևյալ դրույթները`

1) փաստաթղթի անվանումը.

2) պետական կառավարչական հիմնարկի և պատասխանատու ստորաբաժանման անվանումը.

3) բույսի, բուսական արտադրանքի բուսաբանական անվանումը և սորտը.

4) երկրի ծածկագիրը (AM).

5) հերթական համարը.

6) մուտք ազատ գոտի «ԱԳ».

7) բույսի, բուսական արտադրանքի ծագման վայրը /երկիրը, մարզը, համայնքը/.

8) բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը.

9) բույսի, բուսական արտադրանքի քանակը.

10) փոփոխված անձնագրի «ՓԱ» համարը.

11) բերքի արտադրության տարեթիվը.

12) յուրահատուկ չկրկնվող համարը.

13) ախտահանման-վարակազերծման վերաբերյալ տեղեկություններ.

14) տրման ժամկետը (ուժի մեջ է, անձնագիր լրացնողի տվյալները, ստորագրություն և կնիք):

(հավելվածը լրաց. 26.01.12 N 6-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2022, N 3470-Ն 05.11.2022, N 30-Ն
26.01.2012, N 6-Ն 25.03.2012, N 30-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան