Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 3
Տիպ
Պաշտոնական տեղեկատվություն
Тип
Исходный акт (03.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.08.15/24(342)
Принят
Արդարադատության նախարարություն
Дата принятия
03.08.2009
Подписан
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Дата подписания
03.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

3 օգոստոսի 2009 թ.

 թիվ 3


Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 115-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի 2009 թվականի հուլիսի 15-ի թիվ 22 (340) համարում հրապարակված 2009 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 115-Ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը՝ հուլիսի 26-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2009 թվականի հուլիսի 1-ը, քանի որ այն իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում։

 

Իրավական ակտերի

փորձաքննության վարչության պետ՝

Կ. Խտրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան