«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 12412337
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
3 օգոստոսի 2012 թ. ք. Երևան |
N 245-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 1417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 4-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1417-Ն հրամանում կատարվող փոփոխությունը` համաձայն հավելվածի:
Կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարարության հետ
15 օգոստոսի 2012 թ. N 748-Ա |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի օգոստոսի 3-ի N 245-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
1. Հրամանով հաստատված հավելվածի N 2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 2
Դ Ի Մ ՈՒ Մ
ԱՐՏԱՀԱՆՎԱԾ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
1. Փաստաթղթի հերթական համարը |
__________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||||
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
||||||||||
3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը |
||||||||||
4. Գտնվելու վայրը |
||||||||||
5. Խնդրում եմ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվանցումը և (կամ) վերադարձը իրականացնել (լրացնել «ուսումնասիրությամբ» կամ «ստուգմամբ» կամ «առանց ուսումնասիրության») |
||||||||||
6. Դիմումի ներկայացման օրվա դրությամբ առկա՝ հաշվանցման (վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, դրամ |
||||||||||
7. Ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումը |
||||||||||
8. Խնդրում եմ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվին մարել հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` ստորև նշված հարկային կամ այլ պարտավորությունները (լրացվում է անհրաժեշտության դեպքում)` | ||||||||||
հարկային կամ այլ պարտավորության անվանումը |
մարման ենթակա գումարը, դրամ | |||||||||
Ընդամենը |
||||||||||
9. Խնդրում եմ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունները մարելուց հետո մնացորդային գումարը | ||||||||||
1) ուղղել հետագայում առաջանալիք` հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` ստորև նշված հարկային կամ այլ պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում)` | ||||||||||
հարկային կամ այլ պարտավորության անվանումը |
մարման ենթակա գումարը, դրամ | |||||||||
2) վերադարձնել հետևյալ բանկային հաշվին (հաշիվներին) |
||||||||||
բանկի անվանումը |
բանկային հաշվի համարը |
գումարը, դրամ | ||||||||
Ընդամենը |
Կից ներկայացվում են սույն դիմումով ներկայացված` ակցիզային հարկի գումարի հաշվանցման (վերադարձման) ենթակա լինելու փաստը հիմնավորող` «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը, առդիր` _______էջ:
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) _____________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հաշվապահ _______________________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Դիմումի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _________________ 20 թ.
ԱՐՏԱՀԱՆՎԱԾ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Արտահանված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքների դիմաց վճարված ակցիզային հարկի գումարների վերադարձման դիմումը (այսուհետ` դիմում) լրացվում և ներկայացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածին համապատասխան: Դիմումը լրացվում և ներկայացվում է ակցիզային հարկի գումարները հարկային և այլ պարտավորությունների հաշվին հաշվանցելու և (կամ) վերադարձնելու նպատակով: Դիմումը լրացվում է դրամներով (առանց լումաների):
2. Դիմումի 1-ին կետը լրացնում է հարկային մարմինը:
3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը:
5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:
6. Դիմումի 5-րդ կետում հարկ վճարողի կողմից լրացվում է`
1) «ուսումնասիրությամբ» բառը, եթե հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվին հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային և (կամ) այլ պարտավորությունների մարումը հարկային մարմնին առաջարկում է իրականացնել ուսումնասիրությամբ, կամ
2) «ստուգմամբ» բառը, եթե հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվին հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային և (կամ) այլ պարտավորությունների մարումը հարկային մարմնին առաջարկում է իրականացնել ստուգմամբ, կամ
3) «առանց ուսումնասիրության» բառերը, եթե հաշվանցումը և (կամ) վերադարձը օրենքով կարող է իրականացվել առանց ուսումնասիրության:
7. Դիմումի 6-րդ կետում լրացվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա ակցիզային հարկի գծով հաշվանցման (վերադարձման) ենթակա գումարը:
8. Դիմումի 7-րդ կետում լրացվում է այն ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումը:
9. Դիմումի 8-րդ կետում լրացվում են հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող այն հարկային կամ այլ պարտավորությունները, դրանց մասով պարտավորության մեծությունները, որոնք պետք է մարվեն հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարների հաշվին:
10. Դիմումի 9-րդ կետում լրացվում է հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունների մասով պարտավորությունները մարելուց հետո մնացորդային գումարի այն մասը (գումարը), որը պետք է ուղղվի հարկ վճարողի հետագայում առաջանալիք` հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում) և (կամ) պետք է վերադարձվի հարկ վճարողի կողմից նշված բանկային հաշվին (հաշիվներին):
11. Էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացման դեպքում դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում դիմումի ստացումը և գրանցումը հավաստող ծանուցման ամսաթիվը: Փոստով դիմումը ներկայացնելու դեպքում, անկախ դիմումում նշված ամսաթվից, դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Դիմումը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում դիմումը հարկային տեսչություն հանձնելու օրը:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|