Գլխավոր տեղեկություն
Номер
N 110-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.02.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.02.22/5(418).1 Հատուկ բաժին
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
08.02.2012
Подписан
Էներգետիկայի նախարար
Дата подписания
08.02.2012
Дата вступления в силу
09.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 փետրվարի 2012 թ.

N 110-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼԱՈՒՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ» ԱՁ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 9-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը և անհատ ձեռնարկատեր Լաուրա Գասպարյանի հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա տալ անհատ ձեռնարկատեր Լաուրա Գասպարյանին։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի՝

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։

 

 

Տ. Դավթյան