«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11012209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 մայիսի 2012 թ. |
N 388-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 120-200 ԺԱՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 391-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 16-րդ հոդվածի 11-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման և ավարտման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի N 193-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 391-Ն հրամանը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան
Հավելված ՀՀ կրթության և գիտությաննախարարի 2012 թ. մայիսի 5-ի N 388-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 120-200 ԺԱՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) սովորողի փոխադրման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման կազմակերպման և ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման գործընթացի կազմակերպման հետ կապված իրավահարաբերությունները` անկախ Հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
Գ Լ ՈՒ Խ I
ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ
2. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով` բնութագրման միջոցով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը`
1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի և Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ,
2) դասվարի հիմնավորված առաջարկության հիման վրա՝ Հաստատության և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությամբ:
3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:
4. Առանձին գործող ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում Հաստատության կանոնադրությամբ սահմանված փոխադրական քննությունները գնահատվում են 10 միավորային համակարգով.
1) քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից,
2) քննությունները անցկացվում են գրավոր,
3) 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան,
4) 1-3 միավոր գնահատված սովորողը վերաքննություններ է հանձնում օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:
5. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:
6. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 2-րդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան՝ 4-10 միավոր և ավարտական քննություններից՝ 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:
7. 12-րդ դասարանում (ուսումնական հաստատության հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան՝ 4-10 և պետական ավարտական քննություններից` 8-20 միավոր, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում «Ռուս գրականություն» առարկաների պետական ավարտական քննություններից` 4-10 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:
(7-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)
8. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:
9. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում մինչև երկու առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, նրա հանձնած վերաքննությունների արդյունքներով: Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդմիավորման կողմից:
(9-րդ կետը փոփ. 20.07.12 N 728-Ն)
10. 9-րդ դասարանի սովորողը, որի տարեկան` 1-3 և (կամ) ավարտական քննություններից` 1-7 միավորների ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը, վերաքննությունները հանձնում է օգոստոսի 20-30-ը:
11. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը՝
1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ
2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում: Սույն կետում նշված վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է սույն կարգի 11-րդ կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը՝ անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:
12. 11-րդ դասարանում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`
1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ
2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի երկու առարկաների վերաքննությունները:
Սույն կետով նշված վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է սույն կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը՝ անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:
13. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական երեք և ավելի առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
14. 4-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
15. 16 տարին չլրացած 9-րդ դասարանի և 19 տարին չլրացած 12-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե՝
1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել,
2) ավարտական քննությունների ընթացքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի,
3) վերաքնությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-7 միավոր:
(15-րդ կետը լրաց. 20.07.12 N 728-Ն)
16.Սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետի, 12–րդ կետի 1-ին ենթակետի, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերի համաձայն` հանրակրթական ծրագիրը կրկնող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագիտական խումբ:
Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները՝ սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, Հաստատության տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:
(16-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)
17. Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու վերաբերյալ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման մասին, տնօրենի հանձնարարությամբ, սովորողի ծնողին (օրինական ներկայացուցչին) տեղյակ է պահում դասղեկը` մանկավարժական խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:
18. 16-19 տարեկան 9-րդ դասարանի սովորողը ծնողի (կամ օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կարող է թողնել Հաստատությունը, եթե՝
1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել,
2) ավարտական քննությունների արդյունքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի ուսումնական առարկաներից,
3) վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-7 միավոր:
19. 19 տարին լրացած` երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 և (կամ) քննական 1-7 միավոր գնահատված 9-րդ և 12-րդ դասարանների սովորողը դուրս է մնում Հաստատությունից:
20. Մինչև 19 տարեկան 12-րդ դասարանի սովորողը, տարեկան 1-3 և (կամ) ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում (եթե ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը), վերաքննություն է հանձնում՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` իր Հաստատությունում` ԳԹԿ-ի քննական առաջադրանքներով, իսկ ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներից՝ իրենց Հաստատության՝ մեթոդմիավորումների կողմից մշակված քննական առաջադրանքներով՝ օգոստոսի 20-30-ը:
(20-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)
21. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները, քննաշրջանի ավարտից հետո տարեկան 1-3 և (կամ) քննական՝ 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.
1) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում՝ ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,
2) ընթացիկ տարվա գարնանային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները՝ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում՝ զորամասի հրամանատարության համաձայնությամբ՝ իրենց ուսումնական Հաստատությունում,
3) ծառայության ընթացքում՝ զորամասի հրամանատարության համաձայնությամբ՝ իրենց ուսումնական հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:
(21-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)
22. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի իգական սեռի, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված քաղաքացիներին իրավունք է վերապահվում հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում:
(22-րդ կետը լրաց. 20.07.12 N 728-Ն)
23. 9-րդ և 12-րդ դասարանների քննական առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողների վերաքննությունների արդյունքները հիմք են հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար:
«Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և «Երկրաչափություն» առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց լեզու, հայ գրականություն» և «Մաթեմատիկա» քննական առարկաների գնահատականների հիման վրա:
24. 12-րդ դասարանի սովորողի կողմից, բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբից` 2011 թվականի ապրիլի 28-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 238-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 686-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված միասնական քննությունից (այսուհետ` միասնական քննություն) երկու առարկա ընտրելու դեպքում, միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է սովորողի կողմից նախընտրած առարկայի միասնական քննության ավարտական մասի գնահատականը:
25. Բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբի 2 առարկաներից վերաքննություններ հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում քննական գնահատականը լրացվում է սովորողի ընտրությամբ:
26. Սույն կարգի 18-րդ կետի, 19-րդ, 20-րդ, 21-րդ կետերի 1-ին ենթակետով և 24-րդ կետի պահանջներին համապատասխան` քննություն չհանձնած սովորողներին հետագայում իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնել էքստեռն ավարտական քննություններ և ստանալ Հաստատության ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ):
27. 2-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, առանձին գործող ավագ դպրոցներում՝ նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9-10 միավոր գնահատված սովորողը պարգևատրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գովասանագրով:
(27-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)
28. 8-րդ և 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 միավոր գնահատված սովորողը ստանում է «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից (բացի առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը) չգնահատված հիմնական դպրոցի սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում:
(28-րդ կետը լրաց., փոփ. 20.07.12 N 728-Ն)
29. 12-րդ դասարանում տարեկան 9-10 միավոր գնահատված սովորողը Հաստատության կողմից ներկայացվում է որպես գերազանցության Մեդալի հավակնորդ` պահպանելով սույն կարգի 48 և 49 կետերի պահանջները:
30. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները:
31. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:
(31-րդ կետը փոփ. 20.07.12 N 728-Ն)
Գ Լ ՈՒ Խ II
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 120-200 ԺԱՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
32. Ուսումնական տարվա ընթացքում, մինչև սույն կարգի 33-րդ կետով սահմանված ժամկետում 120-200 ժամ դասերից բացակայած 2-12-րդ դասարանների սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում մինչև մայիսի 15-ը:
33. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ:
34. Հաստատության տնօրենը հաստատում է 5 քննական առարկաների ցանկը, ժամանակացույցը և տեղեկացնում է Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):
35. Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք՝ 2-12-րդ դասարանների սովորողի բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ:
1) 10-12-րդ դասարանների սովորողների մասին տեղեկանքը՝ Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն` որոշում կայացնելու համար:
2) Նախարարությունը, 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում և տեղեկացնում է Հաստատության տնօրենին:
36. Բոլոր դասարանների քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից՝ առնվազն 3 տարբերակով:
37. Քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:
(37-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)
38. Որևէ կիսամյակում կամ ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային (տարեկան) գնահատականներ չեն նշանակվում՝ անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից: Բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով՝ մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ժամանակացույցի՝ սույն կարգի համաձայն:
(38-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)
39. 200 ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգի 34-րդ և 37-րդ կետերով նախատեսված քննություններից և ամփոփիչ ստուգողական աշխատանքներից (10 միավորային համակարգում)՝ 1-3 միավոր գնահատված լինելու դեպքերում՝ սովորողը, կրկնում է դասընթացը, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական հաստատությունից:
(39-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)
Գ Լ ՈՒ Խ III
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
40. Հաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգումը, ավարտական և պետական ավարտական, այդ թվում` ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդների քննությունների կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի և ՀՀ կրթության և գիտության նախարարի` տվյալ ուսումնական տարվա համար հաստատած սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և աշխատակարգի համաձայն:
41. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում չեն մասնակցում «Մաթեմատիկայի» ավարտական, 12-րդ դասարանում` պետական ավարտական քննություններին:
42. 9-րդ և 12-րդ դասարանի սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի վերաքննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում՝ «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ», միջնակարգ կրթության ատեստատում՝ «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներից տարեկան, «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատական նշանակելու համար:
(42-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)
43. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները, «Հայոց լեզու» կամ «Գրականություն» («Հայ գրականություն») առարկաներից կամ երկուսից միաժամանակ տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում, չեն մասնակցում 9-րդ դասարանում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական, 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» պետական ավարտական քննություներին և հանձնում են վերաքննություն սույն կարգի 20-րդ կետում նշված ժամանակահատվածներում:
Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու, գրականություն» առարկայից քննական և միջնակարգ կրթության ատեստատում` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:
(43-րդ կետը խմբ. 20.07.12 N 728-Ն)
44. Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու» առարկան ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ, կարող է գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»:
Սույն կետում նշված գրառումների բացակայության դեպքում սովորողը մասնակցում է «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննություններին:
45. Հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:
46. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողները ազատվում են գիտելիքների ստուգումից (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններից: Նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:
Գ Լ ՈՒ Խ IV
ՈՒՍՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
47. Մեդալի ներկայացվում է 9-րդ դասարանը հիմնական կրթության գերազանցության վկայականով ավարտած և 10-12-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկան, իսկ առանձին գործող ավագ դպրոցներում նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9 կամ 10 միավոր գնահատված սովորողը:
48. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից չգնահատված սովորողը, որպես Մեդալի հավակնորդ, չի ներկայացվում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) առողջության պատճառով «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելը,
2) առանձին գործող ավագ դպրոցների բնագիտամաթեմատիկական և արհեստագործական հոսքերում ուսումնառության երեք տարիների ընթացքում «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների` ուսումնական պլաններով չնախատեսված լինելը,
3) միջազգային պայմանագրի համաձայն` ուսումնառության ընթացքում մեկ անգամ, մեկ տարի արտերկրում ուսում ստացած և ՀՀ վերադարձած սովորողի կողմից առանձին առարկաներ չուսումնասիրելը,
4) դպրոցում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով որևէ առարկայի չուսումնասիրելը:
49. Մեդալի հավակնորդ սովորողների նախնական ցուցակները մինչև տվյալ ուսումնական տարվա մարտի 21-ը Հաստատությունները ներկայացնում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն (այսուհետ` Վարչություն), իսկ Նախարարության ենթակայության, ինչպես նաև ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների նախնական ցուցակները՝ Նախարարություն:
50. Մինչև մայիսի 1-ը Վարչությունները և Նախարարությունը Հաստատություններում ստուգում են ներկայացված փաստաթղթերի օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Մինչև մայիսի 10-ը Վարչությունները նախնական ցուցակները ներկայացնում են Նախարարություն: Ներկայացված Մեդալի հավակնորդների փաստաթղթերը Նախարարությունում կարող են կրկնակի ուսումնասիրվել:
51. Նախարարությունը, մինչև մայիսի 25-ը, մարզպետարաններ (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում Մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները, որոնցում ընդգրկվում են նաև Նախարարության ենթակայության Հաստատությունների Մեդալի հավակնորդները:
Գ Լ ՈՒ Խ V
ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ
52. Մեդալի հավակնորդ բոլոր սովորողները (անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից), այդ թվում` սույն կարգի 48-րդ կետի 1-4 ենթակետերի հիմքով քննություններին մասնակցող սովորողները, «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաների պետական ավարտական քննությունները հանձնում են կենտրոնացված կարգով` մարզկենտրոններում (Երևան քաղաքում).
1) Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, որոնց համար «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաները համարվում են բուհական ընդունելության մրցութային քննություն, քննություն են հանձնում միասնական համակարգով (պետական ավարտական քննության միավորները հաշվարկվում են միասնական քննության ավարտական մասի գնահատականի հիման վրա):
53. «Հայոց լեզու և հայ գրականություն» և (կամ) «Մաթեմատիկա» առարկաները ոչ մրցութային լինելու դեպքում Մեդալի հավակնորդի համար հիմք է կենտրոնացված համակարգով հանձնված պետական քննական առարկայի գնահատականը:
54. Կենտրոնացված համակարգով կազմակերպվող պետական քննություններն անցկացվում են մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից նախապես որոշված Հաստատությունում, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` հունիսի 6-ին, «Մաթեմատիկա» առարկայից` հունիսի 9-ին:
Քննությունների նախապատրաստման և անցկացման համար մարզպետի (Երևանի քաղաքապետի) կարգադրությամբ ստեղծվում է հանձնաժողով: Քննությունների ընթացքը և աշխատանքների ստուգումը վերահսկում են Նախարարության ներկայացուցիչները:
55. «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների քննական աշխատանքները ստուգվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 1100 -ից` ԳԹԿ-ի համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե Նախարարության ներկայացուցիչն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են քննական հանձնաժողովի նախագահի մոտ:
«Հայոց պատմություն», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն» առարկաներից` Մեդալի հավակնորդի ընտրությամբ), «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներ` Մեդալի հավակնորդի ընտրությամբ), «Ֆիզկուլտուրա» ավարտական պետական քննությունները Մեդալի հավակնորդը հանձնում է իր Հաստատությունում` նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները: Նշված առարկաների քննությունների անցկացումը վերահսկվում է Նախարարության կողմից:
56. Մեդալի հավակնորդ սովորողի, ինչպես նաև Հաստատության մյուս սովորողների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնն են:
57. Մինչև հունիսի 25-ը Հաստատությունը մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչություն է ներկայացնում տեղեկանք` Հաստատությունում մյուս չորս առարկաներից մեդալի հավակնորդ շրջանավարտի հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) Վարչությունում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում են Նախարարություն: Նախարարության ենթակայության Հաստատությունները սույն կետով նախատեսված տեղեկանքը նույն ժամկետում ներկայացնում են Նախարարություն:
58. Ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած Մեդալի հավակնորդները պարգևատրվում են Մեդալով:
(Հավելվածը խմբ., փոփ., լրաց. 20.07.12 N 728-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|