Գլխավոր տեղեկություն
Номер
Թիվ 45
Տիպ
Պաշտոնական տեղեկատվություն
Тип
Исходный акт (13.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.12.26/66(590)
Принят
Արդարադատության նախարարություն
Дата принятия
13.12.2007
Подписан
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Дата подписания
13.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

 

 Թիվ 45

13 դեկտեմբերի 2007 թվական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ 

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 45 (569) համարում հրապարակված 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը՝ սեպտեմբերի 15-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված սեպտեմբերի 1-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում:

 

Իրավական ակտերի փորձաքննության

վարչության պետ՝

Կ. Խտրյան