«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 սեպտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11012343
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 օգոստոսի 2012 թ.
N 796-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 537-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 25-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» 537-Ն հրամանի՝
1) Հավելված 1-ում՝
ա. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը: Ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողության փոփոխման անհրաժեշտության դեպքում հաստատությունը, յուրաքանչյուր կիսամյակից առաջ, առնվազն 15-օրյա ժամկետում այդ հարցը համաձայնեցնում է Նախարարության հետ:»:
բ. 26-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
2) Հավելված 1.1-ում՝
ա. 5-րդ աղյուսակի «Շաբաթական ժամերի քանակը» մասի 2-րդ սյունակի առաջին տողում «7» թիվը փոխարինել «8» թվով, չորրորդ տողում «4» թիվը փոխարինել «3» թվով:
բ. 6-րդ աղյուսակի «Շաբաթական ժամերի քանակը» մասի 9-րդ սյունակի նախավերջին տողում «2» թիվը փոխարինել «1» թվով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան |