Գլխավոր տեղեկություն
Номер
N 30-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2012-12.06.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2012.02.15/5(418) Հոդ.57
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
23.12.2011
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
23.12.2011
Дата вступления в силу
25.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.06.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10012071

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 դեկտեմբերի 2011 թ.
 ք. Երևան

N 30-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԵՂԱՐԿՂԻ ՄԵՋ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ N 894-Ն որոշման 56-րդ կետի 2) ենթակետի` նախահիվանդանոցային շտապ բժշկական օգնության (այսուհետ` շտապ բժշկական օգնություն) ծառայությունները կարգավորող նորմատիվային փաստաթղթերը հաստատելու նպատակով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել` շտապ բժշկական օգնության մեքենաների դեղարկղի մեջ պարտադիր ներառվող դեղերի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զ. Դարբինյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի մասին իրազեկել բոլոր շահագրգիռ բժշկական հաստատություններին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լ. Բաբախանյանին` սույն հրամանը տեղադրել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Հ. Քուշկյան

 

 

ՀՀ առողջապահության նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 23-ի

թիվ 30-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԵՂԱՐԿՂԻ ՄԵՋ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ

Դեղի անվանումը

Դեղաձևեր

1

2

1 Անոթասեղմիչ դեղեր

1) Դոպամին

լուծույթ ներարկման համար

2) Ֆենիլեֆրին

լուծույթ ներարկման համար

3) Էպինեֆրին

լուծույթ ներարկման համար

2 Ադսորբենտներ

1) Ակտիվացված ածուխ

դեղահատեր դեղապատիճներ

3 Նիտրատներ

1) Նիտրոգլիցիրին

ենթալեզվային դեղահատեր, ենթալեզվային աերոզոլ, դոզավորված ներերակային լուծույթներ

4 Ռիթմակարգավորիչ դեղեր

1) Վերապամիլ

ներերակային լուծույթներ

2) Ամիոդարոն

ներերակային լուծույթներ

3) Պրոպրանոլոլ

դեղահատեր

4) Լիդոկաին

ներերակային, միջմկանային լուծույթներ

5) Մետոպրոլոլ

ներերակային լուծույթներ

5 Հակահիստամինային դեղեր

1) Դիֆենհիդրամին

ներերակային, միջմկանային լուծույթներ

2) Քլորոպիրամին

ներերակային, միջմկանային լուծույթներ

3) Կլեմաստին

լուծույթ ներարկման համար

4) Կալցիումի քլորիդ

լուծույթ ներարկման համար

6 Ախտահանող և հականեխիչ դեղեր

1) Պովիդոն-յոդ

տեղային և արտաքին օգտագործման լուծույթներ

2) Ջրածնի պերօքսիդ

տեղային և արտաքին օգտագործման լուծույթներ

7 Հակախոլիներգիկ դեղեր

1) Ատրոպին

լուծույթ ներարկման համար

8 Բրոնխոլիտիկներ

1) Սալբուտամոլ

աերոզոլ ինհալացիոն դոզավորված

2) Ամինոֆիլին

ներերակային, միջմկանային լուծույթներ

9 Հակագերճնշումային դեղեր

1) Կլոնիդին

ներերակային լուծույթներ

2) Նիֆեդիպին

դեղահատեր պատված թաղանթով

3) Կապտոպրիլ

դեղահատեր

10 Հորմոնային դեղեր

1) Ինսուլին ասպարտ

ներերակային, ենթամաշկային լուծույթներ

2) Հիդրոկորտիզոն

լիոֆիլիզատ ներերակային, միջմկանային լուծույթի պատրաստման համար

3) Դեքսամետազոն

ներերակային, միջմկանային լուծույթներ

4) Օքսիտոցին

լուծույթ ներարկման համար

5) Պրեդնիզոլոն

լուծույթ ներարկման համար

11 Պլազմայի փոխարինիչներ

1) Նատրիումի քլորիդ

ինֆուզիոն լուծույթներ

2) Դեքստրոզ

ինֆուզիոն լուծույթներ

12 Լուծույթներ, էլեկտրոլիտներ, թթվային հավասարակշռությունը կարգավորող դեղեր

1) Նատրիումի քլորիդ

ինֆուզիոն լուծույթներ

2) Դեքստրոզ 5 %

ինֆուզիոն լուծույթներ

3) Կալիումի քլորիդ

ինֆուզիոն լուծույթներ

4) Նատրիումի հիդրոկարբոնատ

ինֆուզիոն լուծույթներ

13 Տեղային անզգայացնող դեղեր

1) Պրոկաին

լուծույթ ներարկման համար

2) Նովոկային

լուծույթ ներարկման համար

14 Ներերակային լուծույթներ, միջմկանային լուծույթներ

 1) Ֆուրոսեմիդ

ներերակային, միջմկանային լուծույթներ

15 Ափիոնային ցավազրկողներ

1) Մորֆին

լուծույթ ներարկման համար

2) Տրամադոլ

լուծույթ ներարկման համար

16 Ոչ ափիոնային ցավազրկողներ

1) Կետորոլակ

ներերակային, միջմկանային լուծույթներ

2) Դիկլոֆենակ

միջմկանային լուծույթներ

3) Անալգին

ներերակային, միջմկանային լուծույթներ

4) Պարացետամոլ

ինֆուզիոն լուծույթներ սուսպենզիա ներքին օգտագործման համար

5) Կետոպրոֆեն

ներերակային, միջմկանային լուծույթներ

17 Նեյրոլեպտիկներ

1) Քլորպրոմազին

ներերակային, միջմկանային լուծույթներ

2) Դրոպերիդոլ

լուծույթ ներարկման համար

18 Հակաթույներ

1) Նալոքսոն

լուծույթ ներարկման համար

2) Նատրիումի թիոսուլֆատ

ներերակային լուծույթներ

3) Պրոտամինի սուլֆատ

ներերակային լուծույթներ

19 Տագնապամարիչ դեղեր

1) Դիազեպամ

ներերակային, միջմկանային լուծույթներ

20 Սրտային գլիկոզիդներ

1) Դիգօքսին

ներերակային լուծույթներ

2) Ստրոֆանթին

ներերակային լուծույթներ

21 Միոտրոպ սպազմոլիտիկներ

1) Դրոտավերին

ներերակային, միջմկանային լուծույթներ

2) Մագնեզիումի սուլֆատ

ներերակային, միջմկանային լուծույթներ

3) Պլատիֆիլին

ենթամաշկային լուծույթներ

22 Շնչառությունը խթանող դեղեր

1) Կոֆեին

ենթամաշկային լուծույթներ

23 Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր

1) Ամինոկապրոնաթթու

ինֆուզիոն լուծույթներ

2) Ացետիլսալիցիլաթթու

դեղահատեր պատված աղիներում լուծվող թաղանթով

3) Նատրիումի հեպարին

ներերակային, ենթամաշկային լուծույթներ

24 Հակահիպօքսանտներ և նոոտրոպ դեղեր

1) Գլիցին

դեղահատեր ենթալեզվային

25 Հակափսխեցուցիչ դեղեր

1) Մետոկլոպրամիդ

ներերակային, միջմկանային լուծույթներ

26 Մետաբոլիկ պրոցեսների շտկման դեղեր

 

1) Կալիումի և Մագնեզիումի ասպարագինատ (Պանանգին)

ներերակային լուծույթներ

2) Ջուր ներարկման համար

լուծիչ ներարկման դեղաձևերի պատրաստման համար

27 Սպազմոլիտիկ դեղեր

1) Ամինոֆիլին

դեղահատեր, միջմկանային լուծույթներ