Գլխավոր տեղեկություն
Номер
N 123-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հոդ.347
Принят
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
12.08.2011
Подписан
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Дата подписания
12.08.2011
Дата вступления в силу
11.09.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10211392

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

 

12 օգոստոսի 2011 թ.
ք. Երևան

N 123-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 38-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի «Իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին» N 38-Ն հրամանով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) կարգի 1-ին կետում «ստորաբաժանումների» բառը փոխարինել «բաժնի» բառով.

2) կարգի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մատյանները և պետական միասնական գրանցամատյանը լրացվում են էլեկտրոնային տարբերակով: Իրավաբանական անձանց պետական գրանցամատյանների մաս կազմող պետական գրանցման քարտում սույն կարգով սահմանված տեղեկությունները լրացնելուց և քարտը տարածքային բաժնի պետի կամ վերջինիս կողմից լիազորված տարածքային բաժնի այլ ծառայողի կողմից էլեկտրոնային եղանակով ստորագրվելուց ու կնքվելուց հետո, նույն տեղեկությունները անմիջապես գեներացվում են պետական միասնական գրանցամատյանում:».

3) կարգի 10-րդ կետից հանել «առանց ջնջումների» բառերը.

4) կարգի 11-րդ կետից հանել 1-ին նախադասությունը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Գ. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան