Գլխավոր տեղեկություն
Номер
N 705-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2012.08.24/11(42) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
04.04.2012
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
04.04.2012
Дата вступления в силу
05.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 ապրիլի 2012 թ.
ք. Երևան

N 705-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԵՐԻՆԱՏՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերը, «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 03.27.2011 թվականի թիվ 6901 հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 2011 թվականի մարտի 14-ին տրված թիվ Կ-XX-001529 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի (արտահիվանդանոցային` ընտանեկան բժշկություն, մանկաբարձական, գինեկոլոգիական, լաբորատոր-ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական)), շճաբանական (սերոլոգիական), ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ուլտրաձայնային), ֆիզիոթերապևտիկ (բուժական մերսում), թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտը, ք. Երևան, Արաբկիր, Փափազյան փողոց, 29, շինություն 71 հասցեում:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին՝

1) ապահովել այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու տրամադրված լիցենզիայի վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուներին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.

3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան