Գլխավոր տեղեկություն
Номер
N 07-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.01.2012-06.01.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2012.01.18/2(415).1 Հոդ.12.7
Принят
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата принятия
20.12.2011
Подписан
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата подписания
20.12.2011
Дата вступления в силу
28.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12111580

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

N 07-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 36-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը և 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի (այսուհետ` հավելված) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորների աղյուսակի չափորոշիչներ սյունակի 20-րդ կետը և գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-3-րդ կետերը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման համար առաջարկություններ ներկայացնող Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) պատասխանատու ստորաբաժանումները` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի նոյեմբերի 23-ի «Այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 36-Ն հրամանը:

 

Ա. Գևորգյան

 

 

Հավելված 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

N 07-Ն հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված հավելված 1-ի (այսուհետ` հավելված 1) 20-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` ամենամյա հաշվետվությունների ներկայացում ՀՀ կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին և ընթացիկ հաշվետվությունների ներկայացում ՀՀ վարչապետին չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ կառավարության սահմանած ժամկետում և պարունակում են ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ 728-ՆՀ հրամանագրի 1.2 կետում նշված բնագավառների մասին ամբողջական տեղեկատվություն,

2) 0.5 միավոր է գնահատվում, եթե հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ կառավարության սահմանած ժամկետում և ունեն ոչ էական թերություններ,

3) 0 միավոր է գնահատվում, եթե հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ կառավարության սահմանած ժամկետի էական բացթողումով և էական թերություններով:

2. Հավելված 1-ի 20-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 2 միավոր է գնահատվում, եթե քաղաքացիների ընդունելության գործընթացն ամբողջապես իրականացվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3)-րդ կետով և Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից հաստատված «Քաղաքացիների ընդունելության» կարգով սահմանված դրույթներին համապատասխան,

2) 1 միավոր է գնահատվում, եթե քաղաքացիների ընդունելության գործընթացն իրականացվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3)-րդ կետով և Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից հաստատված «Քաղաքացիների ընդունելության» կարգով սահմանված դրույթների (մասնավորապես` ընդունելության համար նախատեսված օրերի, վայրերի և ժամերի անհարգելի պատճառներով ոչ էական շեղումների, մարզի ոչ բոլոր տարածաշրջաններում ընդունելությունների օրերի, ժամերի և վայրերի մասին տեղեկատվություն փակցնելու, կամ մարզպետարանի կայքէջում ոչ բոլոր դեպքերում տեղեկատվություն տեղադրելու) ոչ էական խախտումներով,

3) 0 միավոր է գնահատվում, եթե քաղաքացիների ընդունելության գործընթացն իրականացվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3)-րդ կետով և Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից հաստատված «Քաղաքացիների ընդունելության» կարգով սահմանված դրույթների (մասնավորապես` քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում կամ մարզի տարածաշրջաններում չիրականացնելու, կամ ընդունելությունների օրերի, ժամերի և վայրերի մասին տեղեկատվություն չփակցնելու կամ մարզպետարանի կայքէջում տեղեկատվություն չտեղադրելու) էական խախտումներով:

3. Հավելված 1-ի 20-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված` մարզպետների կողմից կատարված աշխատանքների հանրային իրազեկում չափորոշիչը գնահատվում է ներքոհիշյալ ենթաչափորոշիչների հանրագումարի արդյունքում` հետևյալ կերպ.

1) 0.4 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզպետարանի կայքում առկա է եղել մարզպետի գործունեության ծրագիրը, իսկ տվյալ տարում մարզպետարանի կայքում մարզպետի գործունեության ծրագրի բացակայության դեպքում գնահատվում է 0 միավոր,

2) 0.4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում տեղադրվում է տվյալ տարում անցկացվող մարզխորհրդի նիստերի մասին տեղեկատվություն և լուսաբանվում է տվյալ տարում անցկացված բոլոր մարզխորհրդի նիստերը, իսկ եթե մարզպետարանի կայքում լուսաբանվել է տվյալ տարում անցկացված մարզխորհրդի նիստերի ոչ պակաս, քան 80 տոկոսը, ապա գնահատվում է 0.2 միավոր, 80 տոկոսից ցածրի դեպքում` 0 միավոր,

3) 0.4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության մարզպետի տվյալ տարվա տարեկան և ընթացիկ հաշվետվությունները: Մարզպետարանի կայքում համապատասխան մարզպետի հաշվետվությունները չհրապարակվելու դեպքում մարզպետը գնահատվում է 0 միավոր,

4) 0.4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում մարզպետի և համայնքների ավագանիների տվյալ ժամանակահատվածի ընդունած որոշումները տեղադրվել են ամբողջովին և ողջամիտ ժամկետներում, իսկ տվյալ ժամանակահատվածի մարզպետի, կամ համայնքների ավագանիների կողմից ընդունված որոշումները չտեղադրելու դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր, կայքում որոշումների չտեղադրման դեպքում մարզպետը գնահատվում է 0 միավոր,

5) 0.4 միավոր է գնահատվում, եթե մարզի բոլոր համայնքներում տվյալ տարում առկա են եղել տեղեկատվական ցուցատախտակներ, իսկ տվյալ տարում մարզի 80 տոկոսից ոչ պակաս համայնքներում տեղեկատվական ցուցատախտակների առկայության դեպքում գնահատվում է 0.2 միավոր, 80 տոկոսից ցածրի դեպքում` 0 միավոր:

4. Հավելված 1-ի 20-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված` համայնքի ավագանու ընդունած որոշումների նկատմամբ մարզպետների իրականացրած հսկողություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե մարզպետը ստանում է մարզի բոլոր համայնքների ավագանու բոլոր որոշումները` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված ժամկետում, ինչպես նաև պահպանում է համայնքի ավագանու կողմից ընդունված ոչ իրավաչափ որոշումների նկատմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.5 հոդվածով սահմանված ընթացակարգերը,

2) 0.75 միավոր է գնահատվում, եթե ավագանու որոշումները մարզպետարան են ներկայացրել մարզի համայնքների առնվազն 90%-ը, կամ համայնքի ավագանիները ներկայացրել են իրենց որոշումների առնվազն 90%‑ը, կամ մարզի համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան են ներկայացվել ոչ ուշ, քան աշխատանքային 9-օրյա ժամկետում, եթե առկա չեն հարգելի պատճառներ,

3) 0.5 միավոր է գնահատվում, եթե ավագանու որոշումները մարզպետարան են ներկայացրել մարզի համայնքների առնվազն 75%-ը, կամ համայնքի ավագանիները ներկայացրել են իրենց որոշումների առնվազն 75%‑ը, կամ մարզի համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան են ներկայացվել ոչ ուշ, քան աշխատանքային 12-օրյա ժամկետում,

4) 0 միավոր է գնահատվում, եթե ավագանու որոշումները մարզպետարան ներկայացրած մարզի համայնքների թիվը ցածր է 75%-ից, կամ մարզի համայնքների ավագանիների ներկայացրած որոշումների թիվը ցածր է 75%‑ից, կամ մարզի համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան են ներկայացվել 12‑օրյա ժամկետից ուշ, կամ արձանագրվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.5 հոդվածով սահմանված ընթացակարգերի խախտման դեպք:

5. Հավելված 1-ի 20-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված` մարզպետների ընդունած որոշումների և արձակած կարգադրությունների իրավաչափություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից ընդունված գերատեսչական իրավական ակտերի նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքում օրենսդրության հետ հակասություններ չեն արձանագրվել,

2) 0.75 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից տվյալ տարում ընդունված գերատեսչական իրավական ակտերի ոչ ավելի, քան 10%-ում է արձանագրվել օրենսդրության հետ հակասություններ,

3) 0.5 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից տվյալ տարում ընդունված գերատեսչական իրավական ակտերի ոչ ավելի, քան 20%-ում է արձանագրվել օրենսդրության հետ հակասություններ,

4) 0 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից տվյալ տարում ընդունված գերատեսչական իրավական ակտերի ավելի քան 20%-ում է արձանագրվել օրենսդրության հետ հակասություններ։

6. Հավելված 1-ի 20-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված` համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետի իրականացրած հսկողություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից վարչական հսկողությունը իրականացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.2 հոդվածի 2-րդ մասի համաձայն հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն,

2) 0.5 միավոր է գնահատվում, եթե մարզպետի կողմից վարչական հսկողությունը չի իրականացվել հաստատված տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված համապատասխան եռամսյակում թեկուզ մեկ համայնքում, սակայն իրականացվել է տարվա ընթացքում այլ եռամսյակում և բացակայում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը կամ համաձայնեցված չէ տարածքային կառավարման նախարարության հետ,

3) 0 միավոր է գնահատվում, եթե մարզպետի կողմից վարչական հսկողությունը իրականացվել է հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի համապատասխան 2 համայնքում չիրականացնելու դեպքում, կամ առնվազն 1 անգամ տվյալ աշխատանքային ծրագրով նախատեսված որևէ համայնքում տարվա ընթացքում չիրականացվելու դեպքում, եթե բացակայում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը կամ համաձայնեցված չէ տարածքային կառավարման նախարարության հետ:

7. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի (այսուհետ` հավելված 2) գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետով նախատեված համայնքների կողմից իրենց սեփական եկամուտների հավաքագրում լրացուցիչ չափորոշիչը գնահատվում է 1-5-րդ ենթակետերի հանրագումարի արդյունքում.

1) Հավելվածի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետի 1) ենթակետի` գույքահարկի հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 3 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 95 %-ից բարձր,

բ. 2.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 80-95 %,

գ. 2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 75-80 %,

դ. 1.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 70-75 %,

ե. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 60-70 %,

զ. 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 50-60 %,

է. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր։

Գույքահարկի հավաքագրման հաշվարկային ցուցանիշները որոշելիս հաշվի չի առնվում տվյալ տարում գույքահարկի գծով ապառքների հավաքագրումը:

2) Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետի 2) ենթակետի հողի հարկի հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 3 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 90 %-ից բարձր,

բ. 2.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 80-90 %,

գ. 2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 70-80 %,

դ. 1.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 60-70%,

ե. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 50-60 %,

զ. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր,

է. Հողի հարկի հավաքագրման հաշվարկային ցուցանիշները որոշելիս հաշվի չի առնվում տվյալ տարում հողի հարկի գծով ապառքների հավաքագրումը:

3) Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետի 3) ենթակետի համայնքների կողմից հողերի օտարման արդյունավետություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 1 միավոր է գնահատվում, եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը կազմել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի 180.0%-ից բարձր կամ հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում հողերի աճուրդ-վաճառք չի իրականացվել,

բ. 0.5 միավոր է գնահատվում, եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը կազմել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի 150.0%-180.0%,

գ. 0 միավոր է գնահատվում, եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը կազմել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի 150.0%-ից ցածր։

4) Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետի 4) ենթակետի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման արդյունավետություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է
90 %-ից բարձր,

բ. 0.75 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 80-90 %,

գ. 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 70-80 %,

դ. 0.4 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 60-70%,

ե. 0.2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 50-60 %,

զ. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր:

5) Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետի 5-րդ ենթակետի հողի հարկի և գույքահարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հողի հարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշչի և գույքահարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշչի հանրագումարի արդյունքում` հետևյալ կերպ.

ա. գույքահարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

աա. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 90 %-ից բարձր,

աբ. 0.75 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 80-90 %,

ագ. 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 70-80 %,

ադ. 0.25 միավոր է գնահատվում, համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50-70%,

աե. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր:

բ. Հողի հարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

բա. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 90 %-ից բարձր,

բբ. 0.75 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 80-90 %,

բգ. 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 70-80 %,

բդ. 0.25 միավոր է գնահատվում, համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50-70%,

բե. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր:

8. Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 2-րդ կետով նախատեսված մարզում համայնքի ղեկավարի աշխատակազմում աշխատավարձի պարտքի առկայությունը չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) գնահատվում է 2 միավոր, եթե հաշվետու տարվա վերջում մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերում նախորդ տարիներից գոյացած աշխատավարձի պարտքեր չկան, և մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերում չեն գոյացել ընթացիկ տարվա աշխատավարձի պարտքեր,

2) գնահատվում է 0 միավոր, եթե մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերում տարեկան արդյունքներով առաջացել են աշխատավարձերի գծով պարտքեր,

3) հաշվետու տարում մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերում սեփական եկամուտների հաշվին նախորդ տարիներին կուտակված աշխատավարձի պարտքերի մարման դեպքում գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 1 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող սեփական եկամուտների հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 95-100 %-ը,

բ. 0.9 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող սեփական եկամուտների հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 85-95 %-ը,

գ. 0.8 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող սեփական եկամուտների հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 75-85 %-ը,

դ. 0.7 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող սեփական եկամուտների հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 65-75 %-ը,

ե. 0.6 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող սեփական եկամուտների հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 60-65 %-ը,

զ. 0.5 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող սեփական եկամուտների հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 55-60 %-ը,

է. 0.4 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող սեփական եկամուտների հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 50-55 %-ը,

ը. 0.3 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող սեփական եկամուտների հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 45-50 %-ը,

թ. 0.2 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող սեփական եկամուտների հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 40-45 %-ը,

ժ. 0.1 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող սեփական եկամուտների հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 40 %-ից ցածր,

4) հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող դոտացիայի ավելացման հաշվին նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի մարման դեպքում գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 1 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող դոտացիայի ավելացման հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 98-100 %-ը,

բ. 0.9 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող դոտացիայի ավելացման հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 96-98 %-ը,

գ. 0.8 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող դոտացիայի ավելացման հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 94-96 %-ը,

դ. 0.7 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող դոտացիայի ավելացման հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 92-94 %-ը,

ե. 0.6 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող դոտացիայի ավելացման հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 90-92 %-ը,

զ. 0.5 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող դոտացիայի ավելացման հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 85-90 %-ը,

է. 0.4 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող դոտացիայի ավելացման հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 80-85 %-ը,

ը. 0.3 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող դոտացիայի ավելացման հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 75-80 %-ը,

թ. 0.2 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող դոտացիայի ավելացման հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 70-75 %-ը,

ժ. 0.1 միավոր է գնահատվում, եթե հաշվետու տարում մարզի համայնքներին տրվող դոտացիայի ավելացման հաշվին մարվել է նախորդ տարիներին համայնքների ղեկավարների աշխատակազմերում կուտակված աշխատավարձի պարտքերի 70 %-ից ցածր:

9. Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 3-րդ կետով նախատեսված մարզպետի գործունեությունը համայնքային ծառայության բնագավառում չափորոշիչը գնահատվում է հետևյալ բաղադրիչներով`

1) համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացում և սահմանված ժամկետներում արդյունքների ներկայացում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն,

2) համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթների հրապարակայնության ապահովում, այդ թվում` հայտարարված մրցույթների ժամանակացույցերի կազմում և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացում,

3) համայնքներում աշխատանքային հարաբերությունների ձևավորման սահմանված կարգի խախտման դեպքերի բացակայություն, կադրային գործի վարման շրջանակներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում ու արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը տեղեկացում:

10. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցի 9-րդ կետով նախատեսված բաղադրիչների դեպքում չափորոշիչները գնահատվում են հետևյալ կերպ.

1) 3 միավոր, եթե պատշաճ կատարվել են վերը նշված բաղադրիչներով նախատեսված աշխատանքները,

2) 2 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած մեկի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

3) 1 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած երկուսի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

4) 0 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներով նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ, կամ չեն կատարվել բաղադրիչներից որևէ մեկով նախատեսված աշխատանքները:

11. Աշխատանքները համարվում են ոչ պատշաճ, եթե.

համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ վերահսկողության արդյունքները, անհարգելի պատճառով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն են ներկայացվել վերապատրաստման դասընթացներից հետո մինչև աշխատանքային 10 օր ուշացումով, կամ համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթներից առնվազն 10 տոկոսի մասին տեղեկատվությունը մարզպետարանի ինտերնետային էջում, անհարգելի պատճառով, չի տեղադրվել, իսկ հայտարարված մրցույթների մասին կազմված ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել մրցույթների համար փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո, կամ համայնքներում հայտնաբերվել են աշխատանքային հարաբերությունների ձևավորման սահմանված կարգի խախտման դեպքեր և (կամ) կադրային գործի վարման շրջանակներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկվել են անբավարար միջոցներ (ըստ ներկայացված տեղեկությունների ոչ բոլոր թերություններն են վերացվել) կամ ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվությունը, անհարգելի պատճառով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել դրա համար նախատեսված ժամկետների ուշացումով:

 

 

Հավելված 2

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

N 07-Ն հրամանի

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված հավելված 1-ի (այսուհետ` հավելված 1) 20-րդ կետի 1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության կողմից։

2. Հավելված 1-ի 20-րդ կետի 2-րդ ենթակետով և գնահատման լրացուցիչ չափորոշիչների սյունակի 3-րդ կետով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից։

3. Հավելված 1-ի 20-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից:

4. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչների սյունակի 1-ին և 2-րդ կետերով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրում է նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչությունը։