Գլխավոր տեղեկություն
Номер
N 216-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.01.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.01.09/1(414) Հոդ.2
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
19.12.2011
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
19.12.2011
Дата вступления в силу
19.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10211566

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 դեկտեմբերի 2011 թ.  
ք. Երևան

N 216-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 186-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.15-րդ հոդվածի 8-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանելու մասին» թիվ 186-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելված 1-ով նախատեսված կարգում`

1) 2-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերապատրաստման ժամկետը չի կարող պակաս լինել 60 ակադեմիական ժամից:».

2) 4-րդ, 12-րդ, 21-րդ և 22-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Քրեակատարողական վարչության պետը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա վերապատրաստման ժամանակացույցը:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայողների հաջորդ տարվա վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակները:

Սույն կետով նախատեսված վերապատրաստման ժամանակացույցը ներկայացվում են ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի կամ մասնագիտությունների:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը վերապատրաստման ծրագրերը հաստատում է վերապատրաստման ժամանակացույցի, դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «14.1» կետով.

«14.1 Վերապատրաստման ծրագիրը պետք է առնվազն ներառի՝

1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը.

2) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (վերապատրաստվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն:

Վերապատրաստման անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտով:».

5) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայողի վերապատրաստման դեպքում քրեակատարողական վարչության պետը դասընթացները սկսվելուց առնվազն երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում վերապատրաստման ժամանակացույցը, որը ներառում է վերապատրաստվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը, և տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված վերապատրաստման դասախոսությունների ու գործնական պարապմունքների ցանկը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան ցուցումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:».

6) լրացնել «Ձև 3»-ով` համաձայն հավելվածի:

2. Հրամանի հավելված 2-ով նախատեսված կարգի 2-րդ կետում «կազմակերպվում են մեկ ամսից ավելի» բառերը փոխարինել «չեն կարող պակաս լինել 60 ակադեմիական ժամից» բառերով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 Հ. Թովմասյան

 

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թ. դեկտեմբերի 19-ի

N 216-Ն հրամանի

 

Ձև 3

 

Ներմուծեք նկարագրությունը_490

 

ՎԿԱՅԱԿԱՆ N


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

Տրվում է __________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Առ այն, որ նա վերապատրաստվել է ___________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

(վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման ժամկետը)

 

________________________
(վերապատրաստողը)