ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 դեկտեմբերի 2011 թ. |
N 1288-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵՎԱՆԻ «ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգի» 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» եզրակացությունը`
Հրամայում եմ.
1. Երևանի «Մշակույթի համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ միջին մասնագիտական կրթական ծրագրերով, միջնակարգ հանրակրթության հիմքով, առկա ուսուցմամբ, ըստ կուրսերի սովորողների սահմանային 20-ական տեղերով` 0501 - «Գործիքային կատարողական արվեստ /ըստ գործիքի/», 0502 - «Երգեցողություն», 0506 - «Պարարվեստ» և ըստ կուրսերի սովորողների սահմանային 25-ական տեղերով` 0514 - «Դիզայն /ըստ ճյուղերի/», 2302 - «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջության համալիրներում» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին:
Ա. Աշոտյան |