«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32211536
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
17 նոյեմբերի 2011 թ. ք. Երևան
N 318-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի (էլեկտրոնային և թղթային) ձևը»` համաձայն Հավելված 1-ի:
2. Հաստատել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում տեղեկությունների լրացման առանձնահատկությունները»` համաձայն Հավելված 2-ի:
3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Կոմիտեի նախագահ՝ |
Ե. Զախարյան |
Հավելված 1 ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 318-Ն հրամանի |
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՏՅԱՆ
1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||
1.1 Անշարժ գույքի գտնվելու վայրը | ||||||||||||||||||||||
Մարզը |
Համայնքը |
Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանումն ու գույքի համարը |
Գտնվելու վայրի նկարագիրը, անվանումը | |||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||
Կադաստրային ծածկագիրը |
Մակերեսը |
Նպատակային նշանակությունը |
Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը | |||||||||||||||||||
|
|
|
| |||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||
Կադաստրային ծածկագիրը |
Մակերեսը |
Նպատակային նշանակությունը |
Օգտագործման նպատակը | |||||||||||||||||||
1.4 Կառուցվածքների բնութագրերը | ||||||||||||||||||||||
Կադաստրային ծածկագիրը | Մակերեսը | Երկարությունը | Կառուցվածքի տեսակը | |||||||||||||||||||
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՏՅԱՆ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՏՅԱՆ
3. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹՂԹԱՅԻՆ ՄԱՏՅԱՆ
Ձև 1
1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.1 Անշարժ գույքի գտնվելու վայրը | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.2 Գրանցված իրավունքի տեսակը և իրավունքի օբյեկտի նկարագիրը | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹՂԹԱՅԻՆ ՄԱՏՅԱՆ
Ձև 2
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3.2 Սահմանափակման առարկա հանդիսացող գույքի նկարագիրը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3.4 Սահմանափակման կիրառման հիմք հանդիսացող փաստաթղթերը Անվանումը Ամսաթիվը Համարը Ընդունող /տրամադրող/ մարմինը
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հավելված 2 ՀՀ կառավարությանն առընթեր 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 318-Ն հրամանի |
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ իրավունքների սահմանափակումների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման (այսուհետ` իրավունքների և սահմանափակումների գրանցում), անշարժ գույքի հասցեների փոփոխման (վերահասցեավորման) և անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների սուբյեկտների անվան փոխման և անվանափոխության գրառման (այսուհետ` փոփոխման գրառումներ) ընթացքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում (այսուհետ` գրանցման մատյան) տեղեկությունների լրացման առանձնահատկությունները:
2. Գրանցման մատյանը վարվում է էլեկտրոնային տարբերակով (այսուհետ` գրանցման էլեկտրոնային մատյան) և գրանցման էլեկտրոնային մատյանը ժամանակավորապես փոխարինելու համար նախատեսված` թղթային տարբերակով (այսուհետ` գրանցման թղթային մատյան)` համաձայն սույն հրամանի N 1 հավելվածի:
1) Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ավտոմատացված համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության տևական խափանումների առաջացման դեպքում պետական գրանցումն իրականացվում է թղթային մատյանում, որտեղ գրառված տեղեկությունները էլեկտրոնային մատյանում պետական գրանցման տեխնիկական խոչընդոտների վերացումից հետո` մեկօրյա ժամկետում, տեղափոխվում են էլեկտրոնային մատյան, այդ մասին համապատասխան գրառում կատարելով թղթային մատյանում` նշելով տեղափոխման օրը և ժամը:
3. Գրանցման էլեկտրոնային մատյանում տեղեկությունների լրացումը կատարվում է ստեղնաշարից տվյալների մուտքագրման և/կամ/ էլեկտրոնային համակարգի միջոցով տվյալների շտեմարաններից գրանցման էլեկտրոնային մատյանի դաշտերում համապատասխան տվյալների ավտոմատացված լրացման միջոցով:
4. Էլեկտրոնային համակարգում գրանցման էլեկտրոնային մատյանի տվյալների լրացման կամ դիտարկման գործողությունների պարզեցման համար թույլատրվում են էլեկտրոնային համակարգում գրանցման էլեկտրոնային մատյանի առանձին դաշտերի տրոհում` մեկից ավելի դաշտերի կամ, կախված կիրառվող ինտերֆեյսային լուծումներից, գրանցման էլեկտրոնային մատյանի համակարգչային արտապատկերման և սահմանված ձևի միջև տարբերություններ, որոնք չպետք է խախտեն գրանցման էլեկտրոնային մատյանի հաստատված ձևի տվյալների կազմն ու բովանդակությունը:
2. ԳՐԱՆՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՏՅԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Գրանցման էլեկտրոնային մատյանը բաղկացած է անշարժ գույքի մեկ միավորի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար նախատեսված երեք փոխկապակցված բաժիններից`
1) «Անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկություններ» բաժինը նախատեսված է անշարժ գույքի տվյալ միավորի գտնվելու վայրը, հողամասի և ամրակայված գույքի որակական և քանակական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների լրացման համար.
2) «Անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկություններ» բաժինը նախատեսված է անշարժ գույքի տվյալ միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման կամ դադարման, ինչպես նաև այդ գրառումների համար հիմք հանդիսացող իրավահաստատող փաստաթղթերի վերաբերյալ տվյալների լրացման համար.
3) «Սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ» բաժինը նախատեսված է տվյալ միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ գրանցված իրավունքների սահմանափակումների և դրանց կիրառման համար հիմք հանդիսացած փաստաթղթի վերաբերյալ տվյալների լրացման համար:
6. «Անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկություններ» բաժնում տվյալների լրացման առումով առկա են հետևյալ առանձնահատկությունները`
1) «1.1 Անշարժ գույքի գտնվելու վայրը» ենթաբաժնի`
ա. «Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանումն ու գույքի համարը» դաշտում լրացվում է անշարժ գույքի միավորի գտնվելու վայրի` ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ և անշարժ գույքի (հողամասի (շենքի), առկայության դեպքում նաև շենքի ծավալում տեղակայված շինության (բնակարան, ոչ բնակելի տարածք)) հերթական համարներ բաղադրիչները.
բ. «Գտնվելու վայրի նկարագիրը, անվանումը» դաշտում, իրավահաստատող փաստաթղթերի առկայության դեպքում, լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 12-ի «Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման» կարգով (այսուհետ` Հասցեավորման կարգ) հասցեավորման օբյեկտ չհանդիսացող, իսկ ՀՀ օրենսդրությամբ չարգելված դեպքերում նաև հասցեավորման օբյեկտ հանդիսացող, սակայն Հասցեավորման կարգով սահմանված ձևաչափին համապատասխանող հասցե չունեցող անշարժ գույքի միավորների գտնվելու վայրը նկարագրող տվյալները, ինչպես նաև անշարժ գույքի միավորի տեսակը (օրինակ` բնակարան, վարելահող, խաղողի այգի):
2) Եթե մեկ միավոր հանդիսացող հողամասի առանձին մասեր տարբերվում են ըստ «Հողամասի բնութագրերը» ենթաբաժնում լրացման ենթակա որևէ բնութագրի, ապա տվյալ մասերի բնութագրերը լրացվում են առանձին տողերով։
3) «1.3 Շինությունների բնութագրերը» ենթաբաժնում առանձին լրացվում են անշարժ գույքի միավորի կազմում առկա բոլոր շենք-շինությունների բնութագրերը, ընդ որում`
ա. «Նպատակային նշանակությունը» դաշտում բոլոր շենք-շինությունների համար լրացվում է անշարժ գույքի միավորի նպատակային նշանակությունը` անկախ տվյալ շինության օգտագործման նպատակից.
բ. «Օգտագործման նպատակը» դաշտում լրացվում է իրավահաստատող փաստաթղթերում նշված, իսկ իրավահաստատող փաստաթղթերում նշված չլինելու դեպքում` անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանը նախորդող շենք-շինությունների չափագրման վերջին առկա արդյունքներով յուրաքանչյուր շենքի կամ շինության փաստացի օգտագործման նպատակը։
4) «1.4 Կառուցվածքների բնութագրերը» ենթաբաժնում լրացվում են միայն հետևյալ 4 տեսակի շինությունների բնութագրերը, ընդ որում` «Երկարությունը» դաշտում լրացվում է միայն պարիսպների երկարությունը (գծամետրով).
ա. ծածկ,
բ. հարթակ,
գ. շվաքարան,
դ. պարիսպ:
7. «Անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկություններ» բաժնի «Գործող իրավունքների ցանկը» և «Դադարած իրավունքների ցանկը» ենթաբաժիններում գրանցման էլեկտրոնային համակարգի կողմից արտացոլվում են տվյալ միավորի նկատմամբ բոլոր գործող և չեղարկված գրանցումներով դադարեցված իրավունքները` ըստ տեսակների, որոնցից յուրաքանչյուրի ընտրության դեպքում «Անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկություններ» բաժնի «Իրավունքի պետական գրանցման մասին տեղեկություններ» ենթաբաժնում էլեկտրոնային համակարգի կողմից արտացոլվում են ընտրված իրավունքի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները` լրացման հետևյալ առանձնահատկություններով`
1) «Գրանցման ամսաթիվ», «Վկայականի համար» դաշտերի տվյալները լրացվում են էլեկտրոնային համակարգի կողմից, ընդ որում`
ա. «Գրանցման ամսաթիվ» դաշտում էլեկտրոնային համակարգը լրացնում է և պահպանում իրավունքի գրանցումը կատարելիս պետական գրանցման լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից գրանցման էլեկտրոնային մատյանում կատարված գրառումների հաստատման ամսաթիվը.
բ. «Վկայականի համար» դաշտում պահպանվում է էլեկտրոնային համակարգի միջոցով ձևավորված գրանցման վկայականի համարը:
2) «Հողամաս», «Շինություններ» վերնագրված աղյուսակների «Մաս» դաշտերը լրացվում են, եթե գրանցվող իրավունքի օբյեկտ է հանդիսանում հողամասի, շինության և(կամ) կառուցվածքի որևէ մասը, հակառակ դեպքում, նշում է կատարվում նույն աղյուսակների «Ամբողջ» դաշտում.
3) «Հողամասի մաս» վերնագրված աղյուսակում համապատասխան տվյալները լրացվում են այն դեպքերում, երբ հողամասի որևէ մաս, առանց նախօրոք առանձին գույքային միավորի բաժանման, տրամադրվում է օգտագործման կամ ծանրաբեռնվում է որևէ այլ գույքային իրավունքով (բացառությամբ սեփականության իրավունքի):
8. «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացվում են «Անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկություններ» բաժնի այլ դաշտերում չլրացված և գրանցվող իրավունքի օբյեկտը, իրավունքի սուբյեկտների իրավազորությունները, դրանց բովանդակությունը առավել մանրամասնող տեղեկություններ:
9. «Իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի անվանումներն ու վավերապայմանները» դաշտում իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացող իրավահաստատող փաստաթղթերի անվանումներից բացի, նման փաստաթղթերի վերաբերյալ լրացվող այլ վավերապայմաններ են հանդիսանում փաստաթղթի կազմման (ընդունման, հաստատման) ամսաթիվը, առկայության դեպքում` փաստաթղթի համարը, վարչական մարմինների կամ դատարանների կողմից ընդունված փաստաթղթերի դեպքում` նաև փաստաթուղթը ընդունած մարմնի անվանումը:
10. «Գրանցումը իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, զբաղեցված պաշտոնը» դաշտերում լրացվում են էլեկտրոնային համակարգի կողմից` գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի վերաբերյալ էլեկտրոնային համակարգում մուտքագրված համապատասխան տվյալների հիման վրա:
11. «Դադարման ամսաթիվը» և «Իրավունքի դադարման գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթերի անվանումն ու վավերապայմանները» դաշտերը լրացվում են գրանցված իրավունքի դադարման պետական գրանցման դեպքում, ընդ որում, դադարման ամսաթիվը լրացվում է էլեկտրոնային համակարգի կողմից` այդ դաշտում պահպանելով իրավունքի դադարման հաստատման ամսաթիվը, իսկ «Իրավունքի դադարման գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթերի անվանումն ու վավերապայմանները» դաշտում իրավունքի դադարման պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի վերաբերյալ տվյալները լրացվում են սույն կարգի 9-րդ կետով սահմանված կանոններին համապատասխան:
12. «Դադարումը գրանցող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը» դաշտերում դադարումը գրանցող պաշտոնատար անձի տվյալները լրացվում են սույն կարգի 10-րդ կետով սահմանված կանոններին համապատասխան:
13. «Սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ» բաժնի «Գործող սահմանափակումների ցանկը» և «Դադարեցված սահմանափակումների ցանկը» ենթաբաժիններում գրանցման էլեկտրոնային համակարգի կողմից արտացոլվում են տվյալ միավորի նկատմամբ գույքային իրավունքների գրանցված և դադարեցված բոլոր սահմանափակումները` ըստ տեսակների, որոնցից յուրաքանչյուրի ընտրության դեպքում «Սահմանափակման պետական գրանցման մասին տեղեկություններ» ենթաբաժնում էլեկտրոնային համակարգի կողմից արտացոլվում են ընտրված իրավունքի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները` լրացման հետևյալ առանձնահատկություններով`
1) «Սահմանափակման տեսակը» դաշտում լրացվում է գրանցվող սահմանափակման տեսակը (օրինակ` կալանք, արգելանք, որոշակի գործողություններ կատարելու արգելք և այլն) կամ դրա բնույթին համապատասխանող կարճ նկարագրությունը (օրինակ` սեփականատիրոջ սնանկություն կամ շինության շահագործման սահմանափակում).
2) «Համառոտ նկարագրությունը» դաշտը լրացվում է, եթե սահմանափակման գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթում կամ դրանց ընդունման համար հիմք հանդիսացող նորմատիվ իրավական ակտերով որոշակիորեն սահմանված են այդ փաստաթղթով սահմանափակվող իրավազորությունները (օրինակ` արգելվել է անշարժ գույքի տնօրինումը կամ օտարումը).
3) «Սահմանափակվող իրավունքի սուբյեկտի անունը, ազգանունը (անվանումը)» դաշտում` սահմանափակման գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթում դրա առկայության դեպքում լրացվում է այն սուբյեկտի անունը (անվանումը), որի իրավունքների սահմանափակմանն է վերաբերում ներկայացված սահմանափակման գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը.
4) «Կիրառման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի անվանումներն ու վավերապայմանները» և «Դադարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի անվանումներն ու վավերապայմանները» դաշտերում սույն կարգի 9-րդ կետով սահմանված կանոններին համապատասխան լրացվում են սահմանափակման պետական գրանցման և սահմանափակման դադարման պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի վերաբերյալ տվյալները.
5) «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտերը` ազատ տեքստային դաշտ են, որոնք նախատեսված են սահմանափակման կամ դրա դադարման պետական գրանցման համար էական նշանակություն ունեցող և «Սահմանափակման պետական մասին տեղեկություններ» ենթաբաժնի այլ դաշտերում չընդգրկված այլ տեղեկությունների լրացման համար.
6) «Գրանցումը իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը» և «Դադարման գրանցումը իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը» դաշտերում սույն կարգի 10-րդ կետով սահմանված կանոններին համապատասխան լրացվում են համապատասխան գրանցումները իրականացնող պաշտոնատար անձանց տվյալները:
3. ԳՐԱՆՑՄԱՆ ԹՂԹԱՅԻՆ ՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14. Գրանցման թղթային մատյանում իրավունքների և սահմանափակումների գրանցում, վերահասցեավորում կամ անվանափոխության գրառումներ կատարելիս լրացվում են գրանցման մատյանի միայն այն դաշտերը, որոնց տվյալները անհրաժեշտ են տվյալ տեսակի գրանցում կամ գրառում իրականացնելու համար, մասնավորապես`
1) 1998 թվականի մարտի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում չստացած անշարժ գույքի միավորների նկատմամբ սեփականության կամ կառուցապատման իրավունք գրանցելիս պարտադիր լրացվում են`
ա. «Անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկություններ» բաժնի ենթաբաժինները, ընդ որում անշարժ գույքի միավորի բաղկացուցիչ մասերի (հողամաս, շինություններ, կառուցվածքներ) բնութագրերը լրացվում են ըստ անշարժ գույքի տվյալ միավորի կազմում նման բաղադրիչների առկայության.
բ. «Իրավունքների պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ» բաժնի ենթաբաժինները։
2) 1998 թվականի մարտի 1-ից հետո գրանցված անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների փոխանցման, փոփոխման, նման միավորների նկատմամբ նոր իրավունքների ծագման պետական գրանցում կատարելիս պարտադիր լրացվում են «Իրավունքների պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ» բաժնի ենթաբաժինները։
3) 1998 թվականի մարտի 1-ից հետո գրանցված անշարժ գույքի միավորի բաղկացուցիչ մասերի (հողամաս, շինություններ, կառուցվածքներ) բնութագրերի փոփոխության հիմքով իրավունքի փոփոխման պետական գրանցում կատարելիս պարտադիր լրացվում են «Անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկություններ» բաժնի համապատասխան ենթաբաժինները` փոփոխվող բնութագրեր ունեցող բաղադրիչների տվյալների մասով, ընդ որում տվյալ դեպքում համապատասխան ենթաբաժնում լրացվում են տվյալ բաղադրիչի նախքան փոփոխումը եղած և փոփոխված բնութագրերը` «1.5 Փոփոխությունների գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթեր» ենթաբաժնում լրացնելով իրավունքի փոփոխման պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի վերաբերյալ տվյալները:
4) Անշարժ գույքի միավորի նկատմամբ գույքային իրավունքների սահմանափակումների պետական գրանցում կատարելիս պարտադիր լրացվում են «3. Սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ» բաժնի ենթաբաժինները:
5) Անշարժ գույքի միավորի հասցեի փոփոխության (վերահասցեավորման) պետական գրանցում կատարելիս պարտադիր լրացվում են «1.1 Անշարժ գույքի գտնվելու վայրը» ենթաբաժնի տվյալները` «1.5 Փոփոխությունների գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթեր» ենթաբաժնում լրացնելով վերահասցեավորման գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի տվյալները:
6) Անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտների անվան փոխման կամ անվանափոխության վերաբերյալ գրառումներ կատարելիս պարտադիր լրացվում են «2.1 Գրանցված իրավունքի սուբյեկտների տվյալներ» ենթաբաժնի տվյալները` նշելով սուբյեկտի անունը, ազգանունը (անվանումը) մինչև փոփոխությունը և փոփոխությունից հետո, իսկ «2.3 Իրավունքի ծագման, փոփոխման կամ դադարման գրանցման կամ անվանափոխության գրառման հիմք հանդիսացող փաստաթղթեր» ենթաբաժնում լրացվում են փոփոխման գրառման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի տվյալները:
15. Գրանցման թղթային մատյանի «Անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկություններ» բաժնի ենթաբաժիններում փոփոխությունները համարակալվում են ըստ դրանց գրառման հերթականության` տվյալ ենթաբաժնի համարին ավելացնելով գծիկ և փոփոխության հերթական համարը (օրինակ` «1.1 Անշարժ գույքի գտնվելու վայրը» ենթաբաժնում առաջին անգամ հասցեի փոփոխության գրանցում կատարվելու դեպքում փոփոխված հասցեի տողի «Փոփոխման համարը» սյունակում պետք է լրացվի «1.1-1» փոփոխման համարը, իսկ հասցեի հաջորդ փոփոխման դեպքում` փոփոխված հասցեի լրացման տողի նույն սյունակում` «1.1-2» փոփոխման համարը):
1) Սույն կետով սահմանված կարգով համարակալված փոփոխությունների հերթական համարները գրառվում են «Անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկություններ» բաժնի «1.5 Փոփոխությունների գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթեր» ենթաբաժնի «Փոփոխման N» սյունակում` համապատասխան փոփոխման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի վերաբերյալ տվյալների լրացման տողերում: