«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
14 սեպտեմբերի 2011 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) Բուսասանիտարական հաշվառման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2) Բուսասանիտարական հաշվառման վկայականի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
3) Բուսասանիտարական հաշվառման գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Ա. Բախչագուլյան |
Հավելված 1 պետական ծառայության պետի 2011 թվականի սեպտեմբերի 14-ի N 29-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Անձ) բուսասանիտարական հաշվառման (այսուհետ` հաշվառում), հաշվառման վկայականի տրամադրման և գրանցամատյանի վարման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն՝ բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող անձանց հաշվառման, բուսասանիտարական հաշվառման վկայականի (այսուհետ` վկայական) տրամադրման, հաշվառման գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան), այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակի վարման ու պահպանման գործընթացներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) իր բուսասանիտարիայի տեսչության և մարզային ստորաբաժանումների բուսասանիտարական վերահսկողություն իրականացնող տեսուչների (այսուհետ` տեսուչ) միջոցով:
3. Հաշվառումը նպատակաուղղված է հաշվառված Անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, պահպանմանը, կուտակմանը, դասակարգմանը, թարմացմանը և օգտագործմանը:
4. Հաշվառման ենթակա են բոլոր Անձինք, որոնց գործունեությունը կապված է բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների արտադրման, փոխադրման, իրացման, վերամշակման, գնման, ներմուծման և արտահանման, պահեստավորման հետ, բացառությամբ այն անձանց, որոնց արտադրանքը նախատեսված է սեփական կարիքները հոգալու համար:
II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվառման համար Անձինք մարզային ստորաբաժանում են ներկայացնում Ծառայության պետի կողմից հաստատված ձևի բուսասանիտարական հաշվառման հայտ (այսուհետ՝ հայտ):
6. Հայտի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) ֆիզիկական անձի դեպքում անունը և ազգանունը, բնակության վայրը.
2) իրավաբանական անձի դեպքում լրիվ անվանումը. գործունեության իրականացման վայրը.
3) գործունեության տեսակը(ները).
4) գործունեության առարկան(ները).
5) քանակը (հա, կգ, հատ, լիտր և այլն).
6) հայտի ներկայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ստորագրությունը:
7. Հաշվառման համար հայտին կից Անձինք ներկայացնում են՝
1) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը.
2) իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը.
3) գործունեության տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը:
8. Հայտը և սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո տեսուչը տվյալները մուտքագրում է սույն հրամանի N 3 հավելվածով հաստատված գրանցամատյանում և 15-օրյա ժամկետում զննում է տնտեսության կամ արտադրամասի բուսասանիտարական վիճակը:
9. Տեսուչը հայտը, համապատասխան փաստաթղթերը, հայտով ներկայացված տվյալների վերաբերյալ հավաստիությունը, ինչպես նաև բուսասանիտարական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը ներկայացնում է Ծառայության բուսասանիտարիայի տեսչություն՝ (այսուհետ` Տեսչություն) հաշվառման համար:
10. Տեսչությունում հաշվառում կատարող պատասխանատու անձը տվյալները մուտքագրում է հաշվառման տվյալների բազա (գրանցամատյան և էլեկտրոնային մուտքագրում), և ստացված փաստաթղթերի հիման վրա տրամադրում է հաշվառման վկայական՝ 3 տարի ժամկետով և վկայականի յուրահատուկ չկրկնվող համար:
11. Բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաների ներմուծման ժամանակ ներմուծող Անձինք սահմանային հսկիչ կետի տեսուչին են ներկայացնում հաշիվ-ապրանքագրի /ինվոյս/, ապրանքատրանսպորտային բեռնագրի, արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական և ծագման երկրի հավաստագրերի պատճենները:
12. Տեսուչը ներկայացված փաստաթղթերում առկա անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնում է գրանցամատյանում և յուրահատուկ չկրկնվող համարի հետ միասին անմիջապես տրամադրում է հաշվառման վկայականը:
13. Բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաների արտահանման ժամանակ արտահանող Անձինք սահմանային հսկիչ կետի տեսուչին են ներկայացնում բուսասանիտարական անձնագիր:
14. Տեսուչը ներկայացված բուսասանիտարական անձնագրում առկա անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնում է գրանցամատյանում և յուրահատուկ չկրկնվող համարի հետ միասին անմիջապես տրամադրում է հաշվառման վկայականը:
15. Յուրաքանչյուր տարի տեսուչն անցկացնում է հաշվառված անձանց գործունեության մոնիթորինգ և գործունեության տեսակի փոփոխություն չարձանագրելու դեպքում՝ տեսուչի դրական եզրակացության հիման վրա Տեսչությունը ևս երեք տարով երկարաձգում է հաշվառման վկայականի ժամկետը՝ ուժի մեջ թողնելով հաշվառման նախկին համարը:
16. Անձինք գործունեության տեսակի դադարեցման կամ փոփոխման դեպքում գրավոր տեղեկացնում են տեսուչին: Եթե հաշվառված Անձինք փոխում են իրենց գործունեության տեսակը, ապա կատարվում է նոր հաշվառում` թողնելով նախկին համարը և թարմացնելով տվյալները:
17. Եթե հաշվառված Անձինք դադարեցնում են իրենց կողմից հայտարարագրված գործունեության իրականացումը կամ չեն կատարում տեսուչի ցուցումները, երկու գրավոր նախազգուշացումից հետո հաշվառումը համարվում է անվավեր:
18. Հաշվառման ժամանակ բոլոր փաստաթղթերը կազմվում են երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է հաշվառվող անձի մոտ, իսկ մյուսը՝ Տեսչությունում:
19. Հաշվառված անձանց մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:
20. Հաշվառված անձանց գործունեության առարկան տեսուչը ենթարկում է բուսասանիտարական զննման.
1) տնկանյութ աճեցնող տնկարանները ամեն տարի վեգետացիայի ընթացքում՝ առնվազն երկու անգամ.
2) իրացման նպատակով տնկանյութ աճեցնող ջերմատները՝ յուրաքանչյուր ամիս.
3) պարենային նպատակով մշակաբույսեր արտադրող ջերմատները՝ եռամսյակը մեկ անգամ.
4) սերմնաբուծական տնտեսությունները՝ երեք անգամ տարվա ընթացքում.
5) հաշվառված այլ անձինք՝ առնվազն տարին մեկ անգամ:
21. Բուսասանիտարական զննման արդյունքում կազմվում է համապատասխան ակտ՝ երկու օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է հաշվառված կամ հաշվառման համար հայտ ներկայացրած անձանց, մյուսը պահվում է Տեսչությունում:
22. Հաշվառված Անձը տեսուչին տեղեկացնում է ցանկացած վնասակար օրգանիզմների, ախտանշանների կամ բույսերի հետ այլ անկանոնություների մասին:
23. Հաշվառված Անձը կազմում է պարբերաբար թարմացվող նախագծեր այն տարածքների համար, որտեղ աճեցվում, արտադրվում, պահեստավորվում, պահպանվում կամ օգտագործվում են, կամ որևէ այլ նպատակով գտնվում են համապատասխան բույսերը, բուսական ծագում ունեցող արտադրանքը:
24. Հաշվառված Անձը վարում է մատյաններ՝ բույսերի, բուսական ծագում ունեցող արտադրանքի կամ այլ օբյեկտների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով, որը հասանելի է տեսուչների համար:
25. Հաշվառված Անձը մատյաններում ներառում է տեղեկատվություն իրականացվող գործունեության տեսակի նպատակի վերաբերյալ:
26. Հաշվառված Անձը անձամբ մասնակցում է տեսուչի կողմից իրականացվող բույսերի պաշտպանության հետ կապված բոլոր գործողություններին, իսկ դրա անհնարինության դեպքում, նշանակում է բույսերի արտադրության և բույսերի առողջության խնդիրներին առնչվող տեխնիկական փորձ ունեցող այլ անձի: Վերջիններս ապահովում են հաշվառում իրականացնող տեսուչի բնականոն աշխատանքը՝ մասնավորապես բուսասանիտարական ստուգումների և(կամ) նմուշառման ժամանակ:
27. Հաշվառման և դրանից բխող գործընթացի ընթացքում Անձը և տեսուչները սերտորեն համագործակցում են:
28. Գրանցամատյանում համապատասխան տեղեկատվությունները ներառում են բուսասանիտարական վերահսկողություն իրականացնող մարզային տեսուչները և բուսասանիտարիայի տեսչության գրանցամատյանի վարման (այդ թվում՝ էլեկտրոնային) համար պատասխանատու անձը:
29. Գրանցամատյանը լրացվում է բուսասանիտարական հաշվառման նպատակով Անձանց կողմից ներկայացված հայտի հիման վրա և ներառվում է հայտում և/կամ հաշվառման վկայականում առկա տեղեկատվությունը՝ համապատասխան սյունակներում:
III. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
30. Գրանցամատյանում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) գրանցամատյանում Անձի հաշվառման հերթական համարը.
2) Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
3) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.
4) ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` գործունեության իրականացման վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը.
5) գործունեության առարկան.
6) գործունեության տեսակը.
7) վկայականի յուրահատուկ չկրկնվող համարը.
8) ծանոթությունը:
31. Գրանցամատյանում համապատասխան տեղեկատվությունները ներառում են բուսասանիտարական վերահսկողություն իրականացնող մարզային տեսուչները և բուսասանիտարիայի տեսչության գրանցամատյանի վարման (այդ թվում՝ էլեկտրոնային) համար պատասխանատու անձը:
32. Գրանցամատյանը լրացվում է բուսասանիտարական հաշվառման նպատակով Անձանց կողմից ներկայացված հայտի հիման վրա և ներառվում է հայտում և/կամ հաշվառման վկայականում առկա տեղեկատվությունը՝ համապատասխան սյունակներում:
33. 1-ին սյունակում լրացվում է Անձի հաշվառման հերթական համարը:
34. 2-րդ սյունակում լրացվում է Անձի հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը:
35. 3-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է անունը, ազգանունը հայրանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը:
36. 4-րդ սյունակում ֆիզիկական անձի դեպքում լրացվում է նրա բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրը:
37. 5-րդ սյունակում լրացվում են գործունեության իրականացման վայրի վերաբերյալ տվյալներ:
38. 6-րդ սյունակում լրացվում է գործունեության տեսակը, որով զբաղվում է Անձը:
39. 7-րդ սյունակում լրացվում են այն տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի անվանումները, որոնց հետ է կապված Անձի գործունեությունը:
40. 8-րդ սյունակում լրացվում է Անձի հեռախոսահամարը:
41. 9-րդ սյունակում լրացվում է հաշվառման վկայականի յուրահատուկ չկրկնվող համարը:
42. 10-րդ սյունակում լրացվում է Անձի կողմից ներկայացված տեղեկությունները և դրանց փոփոխությունները:
IV. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
43. Գրանցամատյանում Անձի հաշվառման համարը այլ Անձի չի տրամադրվում:
Հավելված 2 պետական ծառայության պետի 2011 թվականի սեպտեմբերի 14-ի N 29-Ն հրամանի |
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ __________________________________
ՎԿԱՅԱԿԱՆ N____________ (ծածկագիրը) |
________________________________________________________________________________
ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը
հաշվառման և (կամ) գործունեության իրականացման վայրը
_________________________________________________________________________________
իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը
_________________________________________________________
գործունեության տեսակ(ներ)
————————————————————————————————
գործունեության առարկա(ներ)
Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը ____________
Բուսասանիտարիայի տեսչության պետ |
………………………………. | …..……………. |
(անուն, ազգանուն) | (ստորագրություն) |
Ուժի մեջ է մինչև —————- ————————--------------
Կ.Տ.
Հավելված 3 պետական ծառայության պետի 2011 թվականի սեպտեմբերի 14-ի N 29-Ն հրամանի |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Հ/հ |
Հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը |
Ֆիզիկական անձի դեպքում անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Գործու-նեության վայրը |
Գործու-նեության տեսակը |
Գործու-նեության առարկան |
Հեռախո-սահամարը |
Հաշվառման վկայականի յուրահատուկ չկրկնվող համարը |
Ծանո-թություն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.10.2022, N 3471-Ն | 05.11.2022, N 29-Ն | |
28.06.2012, N 107-Ն | 11.08.2012, N 29-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|