Գլխավոր տեղեկություն
Номер
N 439-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.09.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հոդ.214.5
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
10.08.2012
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
10.08.2012
Дата вступления в силу
06.09.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 օգոստոսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11612318

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 օգոստոսի 2012 թ.
ք. Երևան

N 439-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 127-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 286-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 16-ի «2012 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մարտի 14-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127-Ն հրամանի հավելվածի 16-րդ կետի 5-րդ սյունակում «120, 230» թվերը փոխարինել «380» թվով և 6-րդ սյունակում «40000» թիվը փոխարինել «120000» թվով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվակաի մարտի 16-ի թիվ 127-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանի նմուշը հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 286-Ն հրամանի 3-րդ կետում «40000» թիվը փոխարինել «120000» թվով:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Գ. Բեգլարյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան