Գլխավոր տեղեկություն
Номер
N 1409-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
15.06.2012
Подписан
Առողջապահության նախարարի պաշտոնակատար
Дата подписания
15.06.2012
Дата вступления в силу
16.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հունիսի 2012 թ.  
ք. Երևան

 N 1409-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Տոնուս-Լես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 12.06.2012թ. N 15606 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի հոկտեմբերի 19-ին «Տոնուս-Լես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX–000928 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «Տոնուս-Լես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Նախարարի պաշտոնակատար

 Հ. Քուշկյան