ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունիսի 2012 թ. |
N 1387-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՏԻԳՐԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Տիգրան Մուրադյանի 06.06.2012 թվականի թիվ 15063 դիմումը.
Հրամայում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Տիգրան Մուրադյանին 2011թ. օգոստոսի 5-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000750 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը Արարատի մարզ, ք. Վեդի, Արարատյան 45/42 հասցեն տեղափոխել Արարատի մարզ, ք. Վեդի, Արարատյան 67/3 հասցե:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Նախարարի պաշտոնակատար |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|