Գլխավոր տեղեկություն
Номер
N 1346-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
08.06.2012
Подписан
Առողջապահության նախարարի պաշտոնակատար
Дата подписания
08.06.2012
Дата вступления в силу
09.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հունիսի 2012 թ.  
ք. Երևան

 N 1346-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԵՆ ԳՈԳՈՐՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Կարեն Գոգորյանի 4.06.2012թ. N 14876 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի դեկտեմբերի 18-ին անհատ ձեռնարկատեր Կարեն Գոգորյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) իրականացման թիվ Ա-XX–000603 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին.

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Կարեն Գոգորյան լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Նախարարի պաշտոնակատար

 Հ. Քուշկյան