Գլխավոր տեղեկություն
Номер
N 116-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.12.2011-11.10.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.12.19/28(411).1 Հոդ.411.19
Принят
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата принятия
11.11.2011
Подписан
Արտակարգ իրավիճակների նախարար
Дата подписания
11.11.2011
Дата вступления в силу
29.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 32611498

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 նոյեմբերի 2011 թ. 
 ք. Երևան

N 116-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ, ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան.

 

Հրամայում եմ `

 

1. Հաստատել՝

1) փրկարարի վկայականի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը՝ համաձայն հավելված 1-ի.

2) փրկարարի գրքույկի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը՝ համաձայն հավելված 2-ի.

3) փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնի կանոնադրությունը, ձևը և տրման կարգը՝ համաձայն հավելված 3-ի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Գրիգորյանին` ապահովել սույն հրամանի ներկայացումը` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Ա. Երիցյան

 

 

Հավելված 1

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի նոյեմբերի 11-ի

N 116-Ն հրամանի

 

ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ,
ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 I. ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Փրկարարի վկայականը նախատեսված է փրկարարական պատրաստություն և կարգ ունեցող փրկարարին համապատասխան կոչում և պատրաստություն չունեցող, սակայն փրկարարական աշխատանքների մասնակցող քաղաքացիներից տարբերելու, անհրաժեշտության դեպքում փրկարարի մասին տեղեկություններ ստանալու համար:

2. Փրկարարն իր պարտականությունների կատարման ժամանակ վկայականը պետք է կրի արտահագուստի վրա` երևացող մասում:

3. Փրկարարի վկայականը չի փոխարինում անձը հաստատող փաստաթղթին:

4. Փրկարարի վկայականը պատվիրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:

 

II. ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

5. Փրկարարի վկայականի առաջին երեսի ձևն է՝

 

Ներմուծեք նկարագրությունը_1532

 

6. Փրկարարի վկայականի երկրորդ երեսի ձևն է`

 

Ներմուծեք նկարագրությունը_1533

 

7. Վկայականի ընդհանուր ֆոնը լինում է բաց մոխրագույն:

8. Վկայականի` առաջին երեսի վերին մասում` որտեղ գրված է «ՓՐԿԱՐԱՐ», «СПАСАТЕЛЬ» և «RESCUER» բառը, երկրորդ երեսին, ամբողջ երկարությամբ վերևից 12մմ ցած, 10մմ լայնությամբ, լինում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որի կենտրոնում սպիտակ շրջանակի մեջ, դարչնագույն ֆոնի վրա քաղաքացիական պաշտպանության միջազգային նշանը` կապույտ հավասարակողմ եռանկյուն:

 

III. ՓՐԿԱՐԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Փրկարարի վկայականը տրվում է որակավորող հանձնաժողովի կողմից, փրկարարի կարգավիճակ շնորհելիս` փրկարարի երդում տալուց հետո:

10. Փրկարարի վկայականը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

11. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում վկայականը հանձնվում է որակավորող հանձնաժողովին, որն այն ոչնչացնում է:

 

 

Հավելված 2

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի նոյեմբերի 11-ի

N 116-Ն հրամանի

 

ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Փրկարարի գրքույկը նախատեսված է փրկարարի պատրաստման, վերապատրաստման, որակավորման, փրկարարական աշխատանքների մասնակցության մասին գրանցումներ կատարելու համար:

2. Փրկարարի գրքույկը չի փոխարինում անձը հաստատող փաստաթղթին:

3. Փրկարարի գրքույկը պատվիրվում է լիազոր մարմնի կողմից:

 

II. ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ՁԵՎԸ

 

4. Փրկարարի գրքույկի չափերն են` 85x125 մմ:

5. Գրքույկի շապիկը լինում է մուգ կապույտ գույնի, իսկ էջերը բաց մոխրագույն:

6. Փրկարարի գրքույկի տեսքը տրված է «Փրկարարի գրքույկի կանոնադրությանը, ձևին և տրման կարգին» կցվող Ձևում:

7. Փրկարարի գրքույկում ամրագրվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փրկարարի իրավունքները և պարտականությունները:

 

III. ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Փրկարարի գրքույկ տրվում է որակավորող հանձնաժողովի կողմից փրկարարի կարգավիճակ շնորհելիս` փրկարարների գրանցամատյանում գրանցում կատարելուց, փրկարարին անձնական կարգ շնորհելուց և փրկարարի երդում տալուց հետո:

9. Գրքույկը փրկարարը ստանում է ստորագրությամբ, որակավորում անցնելուց մեկ ամսից ոչ ուշ:

10. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում փրկարարի գրքույկում որակավորող հանձնաժողովի կողմից կատարվում է համապատասխան գրառում:

 

Ձև

Փրկարարի գրքույկի կանոնադրությանը,

ձևին և տրման կարգի

 

Ներմուծեք նկարագրությունը_1534

 

Փրկարարի գրքույկի լրացման կարգը

 

1. Փրկարարի գրքույկում բոլոր գրառումները կատարվում են գրչով և վավերացվում են գրառում կատարողների ստորագրություններով և կնիքներով:

2. «Գործունեության տեսակների սահմանափակում» բաժնում նշվում են, թե փրկարարը փրկարարական աշխատանքների որ տեսակներով իրավունք չունի զբաղվելու:

3. «Հատուկ նշումներ» սյունակում գրառումներ են կատարվում կառավարական պարգևներով պարգևատրվելու, որակավորումից հրաժարվելու մասին:

4. Փրկարարի գրքույկի պատրաստման ժամանակ «Մասնակցությունը փրկարարական աշխատանքների» բաժնի ծավալը անհրաժեշտության դեպքում կարող է մեծացվել:

ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՄԵՆԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի սույնը ներկայացնողն իրավունք ունի`

1. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկված փրկարարն աշխատանքների կատարման վայր մեկնելու նպատակով իրավունք ունի արտահերթ ձեռք բերելու տրանսպորտի բոլոր տեսակներով երթևեկելու տոմսեր:

2. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ փրկարարն իրավունք ունի`

1) ստանալու իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն` իր իրավասությունների շրջանակներում.

2) պահանջելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները.

3) արտակարգ իրավիճակի վայրում մուտք գործելու բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ.

4) մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կապի, տրանսպորտի և նյութական այլ միջոցներ` հետագա համարժեք փոխհատուցման պայմանով.

3. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին մասնակցող փրկարարն ունի հատուկ սննդով ապահովման, բժշկական և հոգեբանական վերականգնման իրավունք:

4. Փրկարարը պարտավոր է`

1) որոնել և միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկության ուղղությամբ.

2) պատրաստ լինել արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների իրականացմանը, ցույց տալ առաջին բժշկական օգնությունը.

3) կատարելագործել իր ֆիզիկական, մասնագիտական, բժշկական, հոգեբանական պատրաստականությունը.

4) կատարելագործել փրկարար ուժերի կազմում իր գործելու ունակություններն ու հմտությունները.

5) պահպանել փրկարարական աշխատանքների իրականացման անվտանգության կանոնները.

6) անվերապահորեն կատարել արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ իր կազմավորման ղեկավարի հրամանները.

7) բնակչությանը բացատրել արտակարգ իրավիճակների ժամանակ անվտանգ գործելակերպի կանոնները` արտակարգ իրավիճակների առաջացումը բացառելու նպատակով.

8) հավատարիմ մնալ փրկարարի երդմանը:

 

ՓՐԿԱՐԱՐԻ ԳՐՔՈՒՅԿ

 սերիա

համար

 ______________________________________________

             ազգանուն

 ______________________________________________

անուն, հայրանուն

  հանդիսանում է __________________կարգի փրկարար

 

 

1. Ծննդյան օրը, ամիսը, տարին և վայրը

 

 

 

____________________________________

 ____________________________________

2. Անձնական ստորագրություն

3. Սկզբնական որակավորման անցկացումը

 

 

 

 

 

 

 

 Հանրապետական որակավորման հանձնաժողով
 ստորագրություն_____________ ամսաթիվ______________________

 Անձը հաստատող փաստաթուղթ______________________________

տեսակը

 սերիա__________համար_____________________________________
 ___________________________________________________________

                ում կողմից է տրված

 

Գործունեության տեսակների սահմանափակում

Limitation of activity types

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

 

Արյան խումբ ____________________________

Blood group

Հատուկ նշաններ _________________________

Special signs

 

Ատամների բանաձև ______________________

Teetհ fօrm

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

SHOW ALL-ROUND ASSISTANCE

According to the law of the Republic of Armenia on «Rescue forces and status of ruscuers» the holder of this passport has a right:

1. The rescuer involved in the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations has a right of obtaining of all transport means tickets in order to arrive to the rescue operations place.

2. During the implementation of the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations the rescuer has a right:

a) Receive necessary complete and correct information for carrying out their duties within the frames of their responsibilities.

b) To require all the persons in disaster zone to maintain all security rules.

c) To have a free access to the dwelling and industrial territories and organizations in disaster zone.

d) To use the communication, transportation and other material means in disaster zone in case of necessity and for life rescuing with further equivalent reimbursement.

3. Rescuers involved in emergencies prevention, possible consequences reduction and elimination operations have the right of special food provision, medical and psychological rehabilitation. The rescuer is obliged:

a) To search and undertake measures to rescue people,

b) To be ready for providing first medical assistance during the implementation of the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations.

c) To enhance their physical, professional, medical, psychological obligations,

d) To enhance the working abilities and skills in rescue forces formations.

e) To keep the security rules during rescue operations implementation.

f) To immediately carry out orders of the heads of their formations during the emergencies prevention, possible consequences reduction and elimination operations.

g) To explain the rules of safe operations to the population during emergencies for disaster prevention.

h) To remain faithful to the rescuers oath.

 

The passport is valid in all countries.

 

10. Հատուկ նշումներ/Special remarks

 

5. Տիրապետում է հետևյալ մասնագիտությունների

Is a master of the following skills

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

 

6. Ընտանիքի կամ ժառանգների բնակության վայրը

Family or heir residence address

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

 

7. Հեռախոս

____________

Telephone

 

8. Մասնակցել է փրկարարական աշխատանքների

(գործողությունների)

Participation at the rescue activites (operations)

 

 

 1.

 2.

 3.

 4.

 5.

 6.

 Աշխատանքների
տևողությունը, վայրը
Operations duration, place

 Կատարված
աշխատանքների
բնույթը և պայմանները
Character and
conditions of

 Փրկարարների գործունեության
գնահատականը և գնահատական
տվող պաշտոնատար անձի
ստորագրությունը, կնիքը
Assesment of the rescuers activities
and the assesing official

     
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Որակավորում անցնելու մասին նշում

Mark on passing the gualification

________________________

որակավորող հանձնաժողովի անվանումը/name of gualification commission

Արձանագրություն N __________ Ամսաթիվ ______

Protocol                                                                                  Date

Շնորհվել է որակավորում ____________________

Is awarded gualification

________________________

Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/Signature of the Commission chairman

_________________
 Կ.Տ./STAMP

 

Արձանագրություն N ______ Ամսաթիվ __________

Protocol                                                        Date

Շնորհվել է որակավորում ____________________

Is awarded gualification

______________________________________________

Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/Signature of the Commission chairman

________________________

 Կ.Տ./STAMP

Արձանագրություն N ______ Ամսաթիվ __________

Protocol                                                        Date

Շնորհվել է որակավորում ____________________

Is awarded gualification

______________________________________________

Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/Signature of the Commission chairman

_________________
 Կ.Տ./STAMP

Արձանագրություն N ______ Ամսաթիվ __________

Protocol                                                        Date

Շնորհվել է որակավորում ____________________

Is awarded gualification

______________________________________________

Հանձնաժողովի նախագահի ստորագրություն/Signature of the Commission chairman

_________________
 Կ.Տ./STAMP

 

9. Բժշկական տեղեկություններ/Medical informations

Որոշ դեղորայքի բացասական ազդեցություն

Adverse effect do the some medicianes

________________________________________

________________________________________

________________________________________

________________________________________

Կատարած պատվաստումները, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների

նկատմամբ իրականացված կանխարգելիչ պատվաստումները

Inoculatioans

Ամսաթիվ
Date

Տեսակը
Type

Ստորագրություն, կնիք
Signature, stamp

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

 

                                                                                                               RESCUER PASSPORT

series 

                                  number

 __________________

 

 first name, last name

 

 __________________

  
   

 is a rescuer_________class

 

1. Date of birth, Place of birth

 

 

 

 

_________________

_________________

2. Personal signature

 

_________________

3. Primary gualification conducting

 Republican qualification commission    
 signature__________date___________    
     
 Document, centifical person__________

type

 
     
 series__________number____________  
   
_________________________________

issued by

 

 

Հավելված 3

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի նոյեմբերի 11-ի

N 116-Ն հրամանի

 

 

ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնի պատրաստումն ու տվյալների փորագրումը կատարվում է փրկարարների որակավորող հանձնաժողովի ներկայացմամբ` լիազոր մարմնի պատվերով:

2. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը փրկարարի վկայականին չի փոխարինում:

3. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը նախատեսված է փրկարարին դժբախտ պատահարների ժամանակ առաջին բուժօգնություն ցուցաբերելու, նրա մասին տեղեկություններ ստանալու և մահվան դեպքում նրա ճանաչման հնարավորության համար:

4. Փրկարարն իր պարտականությունների կատարման ժամանակ Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը պետք է կրի մարմնի վրա` ձեռքին կամ վզին կախված մետաղյա շղթայով:

 

II. ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ՁԵՎԸ

 

5. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը չժանգոտվող մետաղից է, ուղղանկյուն ձևով` կլորացված անկյուններով:

6. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնն ունի հետևյալ չափերը` երկարությունը կենտրոնական մասում - 50մմ, լայնությունը - 25մմ, հաստությունը - 1.5մմ`

 

Ներմուծեք նկարագրությունը_1537

 

7. Փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնի առաջին երեսին հայերեն լեզվով փորագրված է`

1) 1-ին տողում - «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը.

2) 2-րդ տողում - «փրկարար» բառը.

3) 3-րդ տողում - փրկարարի ազգանունը.

4) 4-րդ տողում - փրկարարի անունը, հայրանունը.

5) 5-րդ տողում - փրկարարի արյան խումբը.

6) 6-րդ տողում - որակավորող հանձնաժողովի հաշվառման մատյանում գրանցված փրկարարի հաշվառման անձնական կարգը։

8. Ժետոնի երկրորդ երեսին փորագրվում են սույն կանոնադրության, ձևի և տրման կարգի 7-րդ կետում նշված տվյալները` անգլերեն լեզվով:

 

III. ՓՐԿԱՐԱՐԻ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ, ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆՇՈՒՄՈՎ ՄԵՏԱՂՅԱ ԺԵՏՈՆԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Փրկարարին անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը տրվում է որակավորող հանձնաժողովի կողմից` փրկարարի կարգավիճակ շնորհելիս, փրկարարների գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելուց, փրկարարին հաշվառման անձնական կարգ շնորհելուց և փրկարարի երդում տալուց հետո:

10. Անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը փրկարարը ստանում է ստորագրությամբ, որակավորում անցնելուց մեկ ամսից ոչ ուշ:

11. Փրկարարի կարգավիճակից զրկվելու դեպքում փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոնը հանձնվում է որակավորող հանձնաժողովին, որն այն ոչնչացնում է:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.09.2015, N 941-Ն 11.10.2015, N 116-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան