Գլխավոր տեղեկություն
Номер
N 228-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.08.2012-11.06.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.08/20(433) Հոդ.209
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
21.07.2012
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
21.07.2012
Дата вступления в силу
18.08.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12412304

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

21 հուլիսի 2012 թ.

ք. Երևան

N 228-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 2034-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «ԱԱՀ-ի հաշվարկի և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի N 1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանում /այսուհետ՝ հրաման/ կատարել հետևյալ լրացումները`

1) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի 10-րդ կետում «վճարով» բառից առաջ լրացնել «և (կամ) արտոնագրային» բառերը,

2) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի.

ա. 12-րդ կետում «հաստատագրված» բառից հետո լրացնել «և (կամ) արտոնագրային» բառերը,

բ. 20-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ`

«5) Օրենքի 6.1-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն պետական բյուջե վճարված, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեպքում` հաշվանցված ԱԱՀ-ի գումարները, որոնք ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով:»:

 

Կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան