Գլխավոր տեղեկություն
Номер
N 496-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.06.2012-18.03.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2012.06.15/16(429).1 Հոդ.182.5
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
18.05.2012
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
18.05.2012
Дата вступления в силу
25.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.03.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012239

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 մայիսի 2012 թ.

N 496-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ՝ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 777-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 1579-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետի «ա» ենթակետի պահանջը`

Հրամայում եմ`

1. Հաստատել`

1) «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը»` համաձայն Հավելվածի.

2) Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2011 թվականի հուլիսի 1-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար կազմակերպություններին ներկայացվող չափանիշները և ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 777-Ն հրամանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

Ա. Աշոտյան

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի
2012 թ. մայիսի 18-ի N
 496-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի (այսուհետ` Ցանկ) ձևավորման և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում ընդգրկված կազմակերպությունների գործունեության հետ կապված իրավահարաբերությունները:

2. Հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումն իրականացվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն:

3. Հաստատության` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) ընտրությունն իրականացնում և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում նրա գործունեությունը 3 տարով երաշխավորում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն):

4. Կազմակերպությունը Ցանկում ընդգրկվում է սույն կարգի համաձայն, գնահատման արդյունքների հիման վրա, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, որը տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքէջում և հրապարակվում «Կրթություն» պաշտոնաթերթում:

5. Կազմակերպությունը կարող է ճանաչվել երաշխավորված՝ սույն կարգի 1-ին գլխում ամրագրված Հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող չափանիշներն ապահովելու դեպքում:

6. Նախարարությունը, հիմք ընդունելով Կազմակերպության մեկամյա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման արդյունքները, մինչև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը կարող է Կազմակերպությունը հանել Ցանկից, սույն կարգի 23-րդ կետի համաձայն:

Գ Լ ՈՒ Խ  I

ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

7. Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող`

1) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական, բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ,

2) կրթության ոլորտի վերապատրաստումների փորձ ունեցող մասնագետներով համալրված հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

8. Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած Կազմակերպությունը պետք է ունենա`

1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,

2) ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, ՏՀՏ միջոցներ, սարքավորումներ,

3) վերապատրաստող մասնագետներ, ովքեր ունեն`

ա. համապատասխան բարձրագույն մասնագիտական (առարկայական) կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա ընթացքում վերապատրաստումների մասնակցության փորձ` ղեկավար և մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,

բ. գիտելիքներ` հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրական, իրավական-նորմատիվային, ուսումնական, բովանդակային, տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:

9. Կազմակերպությունը պետք է կարողանա.

1) ապահովել ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ, ուսումնական, պլան-ծրագրերի, թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի մշակումը,

2) ապահովել վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքների պլանավորումը, իրականացումը և դասընթացի յուրացման արդյունքների գնահատումը,

3) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել և Նախարարություն ներկայացնել ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:

10. Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել Ցանկում, եթե`

1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմավորման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,

2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:

11. Կազմակերպության համապատասխանությունը ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող չափանիշներին` գնահատվում է Նախարարության կողմից` սույն կարգի 2-րդ և 3-րդ գլուխների համաձայն:

Գ Լ ՈՒ Խ  II

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

12. Ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով Նախարարությունը տարեկան մեկ անգամ կարող է հայտարարել մրցույթ:

13. Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը տեղակայվում է Նախարարության պաշտոնական կայքէջում և հրապարակվում «Կրթություն» պաշտոնաթերթում: Հայտարարության տեքստում նշվում են մրցույթին մասնակցելու պայմանները, սահմանված չափանիշները, սույն կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթը, հայտերի ընդունման ժամկետները:

14. Կազմակերպությունը ներկայացնում է Նախարարության կողմից սահմանված ձևի հայտ` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, որը ներառում է`

1) Դիմում,

2) Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,

3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում` ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր),

4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք (CV /ՍիՎի/), որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկություններ սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ,

5) Կազմակերպության` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),

6) տվյալներ` ուսումնական կահույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով Կազմակերպության ապահովվածության վերաբերյալ,

7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից Կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,

8) Նախարարության կողմից հաստատված ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան մշակված` 80-110-ժամյա վերապատրաստման ծրագիր և դրան կից ուսումնաթեմատիկ պլան՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի, որը պետք է ներառի ներկայացված ծրագրի թեմատիկ բովանդակային բաղադրիչների բաշխումը` ըստ ժամերի:

15. Վերապատրաստում իրականացնող երաշխավորված կազմակերպություն ճանաչելու նպատակով Նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

16. Հանձնաժողովը երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և գնահատում հետևյալ ընթացակարգի համաձայն.

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր Կազմակերպության գնահատման համար կազմվում է միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի, որը տրամադրվում է Հանձնաժողովի նախագահին և անդամներին` սույն Կարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշներին համապատասխան տվյալ Կազմակերպության փորձի և որակավորման անհատական գնահատում իրականացնելու համար,

2) Հանձնաժողովի նախագահը գնահատման անվանական թերթիկների տվյալների (ցուցանիշների) հիման վրա կազմում է հանրագումարային գնահատման թերթիկ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, որտեղ նշվում են բոլոր Կազմակերպությունների հանրագումարային արդյունքները (ստացված միավորների միջին թվաբանական ցուցանիշը),

3) հիմք ընդունելով հանրագումարային արդյունքները` Հանձնաժողովը, ձայների մեծամասնությամբ, ընդունում է որոշում` հայտ ներկայացրած Կազմակերպությանը՝

ա. ցանկում 3 տարի ժամկետով ընդգրկելու կամ

բ. հայտը մերժելու մասին:

17. Հայտերի գնահատումն իրականացվում է հարյուր միավորային համակարգով` հետևյալ չափանիշներին համապատասխան.

1) Կազմակերպության փորձը կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 5 միավոր,

2) Կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 14-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջին՝ մինչև 45 միավոր,

3) Կազմակերպության վերապատրաստող մասնագետների որակավորումը, փորձառությունը և պաշտոնների նկարագրերի համապատասխանությունը վերապատրաստման ծրագրի պահանջներին՝ մինչև 30 միավոր,

4) Կազմակերպության ֆինանսական և գույքային ապահովվածությունը՝ մինչև 20 միավոր,

18. Ցանկում ընդգրկվում են 17-րդ կետի առնվազն 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով 80 և ավելի միավոր վաստակած Կազմակերպությունները:

19. Հաստատությունը Ցանկից ընտրում է որևէ Կազմակերպություն և կնքում պայմանագիր՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար:

Գ Լ ՈՒ Խ  III

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

20. Կազմակերպության գործունեությունն իրականացվում է Նախարարության սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման ծրագրերին համապատասխան:

21. Սույն կարգի համաձայն երաշխավորված և Ցանկում ընդգրկված կազմակերպությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստումների ծրագրի բովանդակությանը համապատասխան` պարտավոր է ապահովել իր կողմից ներկայացված հայտում նշված տարածաշրջանի, մարզի (Երևան քաղաքի) հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումը:

22. Յուրաքանչյուր տարի Ցանկը կարող է համալրվել կամ փոփոխվել՝ սույն կարգի համաձայն:

23. Կազմակերպության գործունեությունը գնահատվում է յուրաքանչյուր տարի՝ նրա կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա: Ելնելով հաշվետվության քննարկման արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում Կազմակերպությանը Ցանկում թողնելու կամ հանելու մասին:

24. Կազմակերպությունը Ցանկից հանելու մասին Նախարարության կողմից ընդունվում է որոշում, եթե տվյալ Կազմակերպության ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովում սույն կարգի 25-րդ կետի որևէ ենթակետի պահանջի կատարումը:

25. Հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

1) ուսուցիչների վերապատրաստման ծրագրի, ուսումնաթեմատիկ պլանների առկայությունը, դասընթացների ժամանակացույցը` ըստ խմբերի,

2) վերապատրաստման դասընթացի մասնակիցների անվանացանկը` ըստ խմբերի (նաև էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat ծրագրով),

3) քաղվածք վերապատրաստման դասընթացի մասնակիցների հաճախումների գրանցման մատյանից,

4) տեղեկանք՝ մինչ վերապատրաստումները և վերապատրաստումներից հետո յուրաքանչյուր մասնակցի թեստավորման արդյունքների մասին,

5) վերապատրաստվողների կողմից Կազմակերպության գնահատման անանուն ամփոփաթերթ:

Ձև N 1

Հ ա յ տ

 Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպության

ՀՀ կրթության և գիտության նախարար

պարոն Ա. Աշոտյանին

 ______________________________

 ______________________________

 ______________________________

Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու

Դ Ի Մ ՈՒ Մ

__________________________________________________________________________

( Կազմակերպության անվանումը)

ցանկանում է մասնակցել ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:

 Կազմակերպությունը պատասխանատու է հայտում նշված տեղեկատվության համար և պատրաստակամ է կատարելու այն պարտավորությունները, որոնք` մրցույթում հաղթելու դեպքում, կսահմանվեն հետագայում կնքվելիք պայմանագրով:

Տնօրեն`

 ____________________________
   
Կ.Տ.

“_____” _________________, 2012 թ.

I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքը (քաղաքը) _______________________________________________

Կազմակերպությունը _____________________________________________

Գտնվելու վայրը _____________________________________________

1. Կազմակերպության տարածքի ֆիզիկական վիճակը, գործունեության իրավունքը, պայմանները,

1) Կազմակերպության սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքը (պետական գրանցման վկայականի, կանոնադրության, պայմանագրի, հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճենները) առնվազն մեկ ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքներ իրականացնելու համար: ___

_______________________________________________________________________________

2) Վերապատրաստումների համար նախատեսված լսարանների, սենյակների քանակը և դրանց ֆիզիկական վիճակի նկարագրությունը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

3) Նկարագրել սենյակների կահավորվածությունը (սեղաններ, աթոռներ, գրատախտակ և այլն, տեսակը, մաշվածության աստիճանը )

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

4) Թվարկել վերապատրաստումների իրականացման համար նախատեսված

 սենյակներում առկա սարքավորումները (համակարգիչներ, պրոյեկտոր,

 տեսատեխնիկա, տպիչ, բազմացնող սարք և այլն), տեսակը և քանակը

Սարքավորման անվանումը

Մակնիշը

քանակը

վիճակը

5) Հոսող ջրի առկայությունը

_______________________________________________________________________________

6) Սանհանգույցների առկայությունը և վիճակը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

2. Վերապատրաստման մասնակիցների սպասարկման ծառայությունների մատուցումը, ժամանակացույցը

1) Նախատեսվող ճաշի և սուրճի ընդմիջումներ

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

2) Սննդի կազմակերպման համար համապատասխան տարածքի (ճաշասենյակ) առկայությունը, վիճակը, մակերեսը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

3) Ճաշասենյակում առկա սեղանների և աթոռների քանակը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

4) Անհրաժեշտության դեպքում վերապատրաստվող ուսուցիչների փոխադրամիջոցով տեղափոխման կազմակերպումը (նշել փոխադրումների ձևերը, երթուղիները, մոտավոր արժեքը, անհրաժեշտ փաստաթղթերը)

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

_____________________________________________________________________________

3. Վերապատրաստման ծրագրի բովանդակությունը, համապատասխան հագեցվածությունը և օրվա ժամանակացույցը

Ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկով, մոդուլով, թեստային առաջադրանքներով, հարցաշարերով, ամփոփաթերթերով, ուսումնանյութական բազայով, կահավորանքով, ՏՀՏ միջոցներով, սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ ապահովվածությունը

_______________________________________________________________________________

______________________________________________________________________

__________________________________________________________________

4. Կազմակերպության կադրային ռեսուրսների հնարավորությունները (տեղեկանք CV)

ա) Տրամադրել տվյալներ աշխատակազմի այն անդամների մասին, ովքեր ունեն վերապատրաստումների իրականացման ուղղությամբ համապատասխան փորձառություն, հմտություններ, գիտելիքներ և կարողություններ (լրացնել աղյուսակը)

Անունը, ազգանունը, ծննդյան թիվը

Կրթությունը, որ ուսումնական հաստատությունն է ավարտել (որակավորումը)

Մասնագիտական ստաժը

Վերջին 5 տարում վերապատրաստումների՝ որպես վերապատրաստող, մասնակցության փորձը ղեկավար և մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում

Որպես վերապատրաստող վերապատրաստումների ինչ ծրագրերի է մասնակցել (ծրագրի անվանումը)

Այլ տեղեկություններ

5. Կազմակերպության փորձառությունը վերապատրաստումների իրականացման ուղղությամբ

Ներկայացնել տեղեկանք` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում Կազմակերպության վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին (առկայության դեպքում)

Հայտում նշված տեղեկատվությունը հաստատում եմ`

Կազմակերպության տնօրեն`

 ___________________________

_____________________

ամիս, ամսաթիվ, տարեթիվ

 Ձև N 2

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆ

Հ/Հ

Առարկայի (գիտության ճյուղի բաժինների, կրթության ոլորտին առնչվող իրավական նորմատիվ ակտերի) թեմաները

Ընդամենը
Ժամերի քանակը

Այդ թվում`

Ամփոփիչ գնահատման ձևը
(
ամփոփիչ թեստավորում, գրավոր աշխատանքներ)

Տեսական
պարապմունք-
ների ժամեր
ը

Գործնական
պարապմունք-
ների ժամեր
ը

Ամփոփիչ գնահատ-
ման ժամեր
ը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

 ԸՆԴԱՄԵՆԸ

Ձև N 3

 Միավորային համակարգով անվանական գնահատումը

Կազմակերպության
անվանումը

Կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտի փորձի համապատասխա- նությունը 2012 թ. մայիսի 18-ի
N 496-Ն հրամանով հաստատված կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին, առավելագույնը` 5 միավոր

Ներկայացված ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատաս-խանությունը 2012 թ. մայիսի 18-ի
N 496-Ն հրամանով հաստատված կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներին, առավելա- գույնը` 45 միավոր

Վերապատրաստող մասնագետների որակավորման, փորձառությաև և պաշտոնների նկարագրերի
համապատաս-խանությունը 2012 թ. մայիսի 18-ի
N 496-Ն հրամանով հաստատված կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներին,
առավելագույնը` 30 միավոր

Կազմակերպության ֆինանսական և գույքային ապահովվածության պայմանների համապատաս-խանությունը 2012 թ. մայիսի 18-ի
N 496-Ն հրամանով հաստատված կարգի 17-րդ կետի 4-րդ ենթակետի ահանջներին,
առավելագույնը` 20 միավոր

Միավորային անհատական գնահատականը
անցողիկ շեմը` 80 միավոր

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`

Ձև N 4

Հ/Հ

Կազմակերպության անվանումը

Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը)

Հանձնաժողովի որոշումը

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.03.2021, N 24-Ն 18.03.2021, N 496-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան