Գլխավոր տեղեկություն
Номер
N 184-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.11.01/25(408) Հոդ.388
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
03.10.2011
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
03.10.2011
Дата вступления в силу
11.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հոկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10611456

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հոկտեմբերի 2011 թ.
ք. Երևան

N 184-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր՝ 52-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

 

52.

Թռչունների վիրուսային ռինոտրախեիտ, հավերի ինֆեկցիոն բրոնխիտ, ինֆեկցիոն բուրսալ հիվանդության կամ Գամբորո և Նյուքասլ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված էմուլգացված «Նոբիլիս ՌՏ+ԻԲմուլտի+Գ+ՆԴ» (Nօbilis RT+IBmսlti+G+ND) պատվաստանյութ

Նիդեր-լանդներ

«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ.Վ.» կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար՝

Ս. Կարապետյան