Գլխավոր տեղեկություն
Номер
ԹԻՎ 4
Տիպ
Պաշտոնական տեղեկատվություն
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.28/24(323)
Принят
Արդարադատության նախարարություն
Подписан
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 4

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի թիվ 130-Ն որոշման մեջ փոփոխություններ ԵՎ լրացում կատարելու մասին» թիվ 320-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ, 62-րդ հոդվածի 6-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի ապրիլի 7-ի թիվ 20 (319) համարում հրապարակված` 2004 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի թիվ 130-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 320-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` ապրիլի 8-ից, թեև որոշման մեջ ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի ապրիլի 1-ը, քանի որ այն ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող, գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

 

Իրավական ակտերի փորձաքննության
վարչության պետ`

Կ. Խտրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան