Հ Հ Ա Ր Դ Ա Ր Ա Դ Ա Տ ՈՒ Թ Յ Ա Ն Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Թիվ 36 |
15 հունվարի 2007 թվականի |
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ (ԹԻՎ-1860-Ն) ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի հունվարի 17-ի թիվ 4 (528) համարում հրապարակված 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մետաղափորձական վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (թիվ-1860-Ն) որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` հունվարի 27-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2006 թվականի դեկտեմբերի 29-ը, քանի որ այն ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում:
Իրավական ակտերի |
Կ. Խտրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|