Գլխավոր տեղեկություն
Номер
N 694-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.06.15/13(396) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.04.2011
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.04.2011
Дата вступления в силу
21.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 ապրիլի 2011 թ.  
ք. Երևան

 N 694-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, Ա/Ձ Անժելա Մանուկյանի 30.03.2011 թվականի N 6426 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Անհատ ձեռնարկատեր Անժելա Մանուկյանի (2008 թվականի ապրիլի 14-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Ա-XX-000459 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Չարենցի փող., շ. 66, թիվ 32 հասցեն տեղափոխել Լիճքի համայնք Ա6 թաղ., 12 փող., թիվ 2 հասցե:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

 

 Հ. Քուշկյան