«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32211385
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
25 հուլիսի 2011 թ. |
N 190-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 828-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 332-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003 թվականի դեկտեմբերի 5-ի «Հավաստագիր տրամադրված այն համայնքներում` տարածքներում, որտեղ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների կատարման ժամկետը ավարտվել է մինչև 2003 թ. նոյեմբերի 5-ը կամ նոյեմբերի 5-ին իրավունքների առաջին պետական գրանցման նախապատրաստման ընթացքում կազմված վկայականների օգտագործումը կանոնակարգելու մասին» թիվ 828-Ն և Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով բազմաբնակարան շենքերի բնակարաններին և (կամ) ոչ բնակելի տարածքներին կից` օրինականացված ինքնակամ կառույցների և բազմաբնակարան շենքի սեփականատերերին Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1855-Ն որոշմամբ սահմանված կարգով փոխանցվող հողամասերի գրանցման առանձնահատկությունների մասին» հրահանգը հաստատելու մասին» թիվ 332-Ն հրամանները:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահի ժ/պ՝ |
Ա. Մուսայան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|