Գլխավոր տեղեկություն
Номер
N 412-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հատուկ բաժին
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
26.07.2011
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
26.07.2011
Дата вступления в силу
27.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հուլիսի 2011 թ.
 ք. Երևան

N 412-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 22-ի N 27/7 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

1. Անհատ ձեռնարկատեր ԳԱԲՐԻԵԼ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 00331 լիցենզիան և N 00001, N 00002 և N 00003 ներդիրները:

2. «ՄԱՆ-ՎԱՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 01726 լիցենզիան և N 00003, N 00005, N 00006 և N 00008 ներդիրները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի 

նախարար

Մ. Վարդանյան