Գլխավոր տեղեկություն
Номер
Թիվ 28
Տիպ
Պաշտոնական տեղեկատվություն
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.24/6(530)
Принят
Արդարադատության նախարարություն
Дата принятия
12.01.2007
Подписан
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Дата подписания
12.01.2007

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Թիվ 28 12 հունվարի 2007 թվականի

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀՕ-191-Ն) ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 66 (521) համարում հրապարակված 2006 թվականի նոյեմբերի 27-ի «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-191-Ն) օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ հունվարի 4-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում։

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ՝

Կ. Խտրյան