«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612157
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
5 մարտի 2012 թ. |
N 90-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ. 1886-1925. ALEXANDRE MIASNIKIAN» նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության պետին` հրամանի 1-ին կետով նշված փոստային վճարման պետական նշանը տպագրվելուց հետո Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հաստատմանը ներկայացնել Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշը գործողության մեջ դնելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 5-ի թիվ 90-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխա- տակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |