«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
26 հունվարի 2012 թ. ք. Երևան |
N 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի
30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի
1-ին և 20-րդ ենթակետերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի սեպտեմբերի 14-ի «Բուսասանիտարական անձնագրի ձևը հաստատելու մասին» N 30-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Հրամանը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1. Հաստատել՝
1) Բուսասանիտարական անձնագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) Բուսասանիտարական անձնագրի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:»:
Ա. Բախչագուլյան |
Հավելված 1 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի հունվարի 26-ի N 6-Ն հրամանի |
1. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ
2. ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ |
|||
3. Բույսի, բուսական արտադրանքի բուսաբանական անվանումը և սորտը……………… …………………………………. |
4. Երկրի ծածկագիրը AM |
5. Հերթական համարը N …………………………………….…………………………………… |
6. Մուտք ազատ գոտի «ԱԳ» |
7. Բույսի, բուսական արտադրանքի ծագման վայրը
………………………………………. (երկիրը, մարզը, համայնքը) |
8. Բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը
|
9. Բույսի, բուսական արտադրանքի քանակը………………………… |
10. «ՓԱ»` Փոփոխված անձնագրի համարը
|
11. Բերքի արտադրության տարեթիվը ______________________20 թ. |
13. Ախտահանում-վարակազերծում …………………………………………… …………………………………………… …………………………………………… …………………………………………… …………………………………………… ………………………………………...... |
14. Տրման (լրացման) ժամկետը ______________20 թ. Ուժի մեջ է 14 (տասնչորս) օր, տնկիների համար` 1 տարի Տեսուչ ______________ ___________________ (ստորագրություն) (անուն, ազգանուն) Կ. Տ. | |
12. Յուրահատուկ չկրկնվող համարը………………………………… ………………………………………. |
Հավելված 2 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի հունվարի 26-ի N 6-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների (այսուհետ` Բեռ) երկրի ներսում տեղափոխման, իրացման ժամանակ անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` Անձ) բուսասանիտարական անձնագրի տրամադրման ընթացակարգը:
2. Բուսասանիտարական անձնագիրը փաստաթուղթ է, որն ուղեկցում է հանրապետությունում տեղաշարժվող Բեռները և հավաստում, որ այն ստուգված է ու զերծ բույսերի վնասակար օրգանիզմներից:
3. Բուսասանիտարական անձնագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան մարզային ստորաբաժանման (այսուհետ` մարզային ստորաբաժանում) տեսուչի կողմից այն Անձանց, ովքեր վերցված են բուսասանիտարական հաշվառման և ունեն հաշվառման վկայական:
4. Հաշվառված անձը կարող է լրացնել բուսասանիտարական անձնագիր իր բեռի համար, եթե նա նախօրոք դիմել է ծառայություն և ստացել է բուսասանիտարական անձնագիր լրացնելու իրավունք:
5. Բուսասանիտարական անձնագիր ստանալու համար Անձը Բեռի տեղափոխումից կամ իրացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ մարզային ստորաբաժանման տեսուչին հայտ է ներկայացնում Բեռի բուսասանիտարական ստուգում իրականացնելու և բուսասանիտարական անձնագիր ստանալու համար, հայտի մեջ նշում է բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթուղթն ստանալուց հետո մարզային տեսուչը բուսասանիտարական ստուգում է իրականացնում բեռի յուրաքանչյուր բեռնաբաժնում` հաշվի առնելով տվյալ բեռին բնորոշ վնասակար օրգանիզմների բացակայությունը, բեռի համապատասխանությունը վկայականի տվյալներին, Անձին տրամադրում է բուսասանիտարական անձնագիր, հերթական համար և յուրահատուկ չկրկնվող համար:
7. Հերթական համարն իր մեջ ներառում է մարզի պայմանական համարը, տարեթվի վերջին երկու թվերը և անձնագրի հերթական շարունակական համարը:
8. Մարզերի պայմանական համարներն են՝
1) Արմավիրի մարզ ———————————--------------------- «1»
2) Արարատի մարզ ———————————--------------------- «2»
3) Արագածոտնի մարզ ——————————------------------ «3»
4) Շիրակի մարզ —————————————------------------ «4»
5) Կոտայքի մարզ —————————————---------------- «5»
6) Գեղարքունիքի մարզ —————————------------------ «6»
7) Լոռու մարզ ———————————————-------------- «7»
8) Վայոց ձորի մարզ ———————————------------------ «8»
9) Տավուշի մարզ —————————————----------------- «9»
10) Սյունիքի մարզ —————————————---------------«10»
11) Երևանի քաղաքային համայնք ——------------------------ «11»
9. Եթե բուսասանիտարական ստուգումների ընթացքում բացահայտվել է, որ բեռը վարակված է բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմներով, ապա բուսասանիտարական անձնագիր չի տրամադրվում և բեռնատիրոջը տրվում է համապատասխան ցուցումներ բուսասանիտարական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Սույն կետում նշված գործընթացն իրականացվում է 3 օրվա ընթացքում:
10. Եթե բուսասանիտարական անձնագրով ուղեկցվող բեռները բաժանվել են բեռնաբաժինների կամ միացվել են մի քանի տարբեր բեռնաբաժիններ, ապա անհրաժեշտ է տրամադրել նոր բուսասանիտարական անձնագիր, որի վրա ընդգծվում է «ՓԱ» (փոփոխված անձնագիր) հատուկ նշանը, և տրամադրված բուսասանիտարական անձնագիրը փոխարինվում է բեռնատիրոջ պահանջով ու գրանցվում մատյանում կամ տվյալների գրանցման էլեկտրոնային համակարգում: Անձնագրի փոփոխությունը իրականացվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում:
11. Բուսասանիտարական անձնագիրը լրացվում է հայերեն տպագիր կամ ձեռագիր մեծատառերով:
12. Եթե բուսասանիտարական ստուգման ընթացքում հայտնաբերվում է բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռնաբաժին, ապա բուսասանիտարական անձնագիր չի տրամադրվում, և տեսուչն Անձի համաձայնությամբ որոշում է կայացնում բեռի վերամշակման, վարակազերծման կամ ոչնչացման վերաբերյալ և այդ մասին հայտնում է ծառայությանը:
13. Տրամադրված բուսասանիտարական անձնագրերի տվյալները գրանցվում են մատյանում կամ տվյալների գրանցման էլեկտրոնային համակարգում:
14. Բուսասանիտարական անձնագրի տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
15. Տրամադրված բուսասանիտարական անձնագրերի վերաբերյալ մարզային ստորաբաժանումը ամիսը մեկ էլեկտրոնային կամ թղթային եղանակով հաշվետվություն է ներկայացնում ծառայության բուսասանիտարիայի տեսչություն:
16. Բուսասանիտարական անձնագիրը ներառում է հետևյալ դրույթները`
1) փաստաթղթի անվանումը.
2) պետական կառավարչական հիմնարկի և պատասխանատու ստորաբաժանման անվանումը.
3) բույսի, բուսական արտադրանքի բուսաբանական անվանումը և սորտը.
4) երկրի ծածկագիրը (AM).
5) հերթական համարը.
6) մուտք ազատ գոտի «ԱԳ».
7) բույսի, բուսական արտադրանքի ծագման վայրը /երկիրը, մարզը, համայնքը/.
8) բուսասանիտարական հաշվառման վկայականի համարը.
9) բույսի, բուսական արտադրանքի քանակը.
10) փոփոխված անձնագրի «ՓԱ» համարը.
11) բերքի արտադրության տարեթիվը.
12) յուրահատուկ չկրկնվող համարը.
13) ախտահանման-վարակազերծման վերաբերյալ տեղեկություններ.
14) տրման ժամկետը (ուժի մեջ է, անձնագիր լրացնողի տվյալները, ստորագրություն և կնիք):
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|