Գլխավոր տեղեկություն
Номер
N 40-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.03.15/8(421) Հոդ.98
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
13.02.2012
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
13.02.2012
Дата вступления в силу
25.03.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12412135

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

13 փետրվարի 2012 թ.
ք. Երևան

N 40-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով՝

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարարի

հետ

20 փետրվարի 2012թ.

N 148-Ն հրաման

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

13 փետրվարի 2012 թ.

N 40-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հրամանով հաստատված հրահանգում՝

1. Հրահանգի 6.13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Այն դեպքում, երբ գրավ դրված գույքը (անշարժ կամ շարժական, նյութական կամ ոչ նյութական) սեփականության իրավունքով անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), ապա գրավատու ֆիզիկական անձի՝ գույքն օտարելուց ստացված եկամուտ է համարվում գրավ դրված գույքի իրացման (օտարման) գնի (առանց անուղղակի հարկերի, եթե դրանք կիրառելի են) և վարկային պարտավորության դրական տարբերությունը: Վարկային պարտավորություն է համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը (այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները), ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու (պահպանելու), դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած (կատարվելիք) ծախսերը` գրավ դրված գույքի իրացման գնի 15%-ը չգերազանցող չափով:

Այն դեպքում, երբ բանկի (վարկային կազմակերպության) սեփականությանն անցած գրավադրված գույքը (անշարժ կամ շարժական, նյութական կամ ոչ նյութական) վերջինի կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, կրկին օտարվում է այդ գույքի նախկին սեփականատեր ֆիզիկական անձին (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, ապա համարվում է, որ գրավատու ֆիզիկական անձը գույք չի օտարել (գույքի օտարումից եկամուտ չի ստացել):

Գրավ դրված գույքի իրացման հետևանքով ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և իրացման (օտարման) գին են համարվում`

ա) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը և օտարման գինը (անկախ ֆիզիկական անձին այդ եկամուտները փաստացի վճարված լինելու հանգամանքից), եթե նման օտարումը (բանկի կամ վարկային կազմակերպությունից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի նոր գնորդին փոխանցումը) տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում: Ընդ որում` եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի իրացման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը.

բ) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող 6-ամսյա ժամկետի վերջին օրը և այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը (անկախ ֆիզիկական անձին այդ եկամուտները փաստացի վճարված լինելու հանգամանքից), եթե այդ 6-ամսյա ժամկետում գույքը չի օտարվել (բանկի կամ վարկային կազմակերպությունից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի նոր գնորդին փոխանցում տեղի չի ունեցել): Ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից.

գ) գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը և այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գինը (անկախ ֆիզիկական անձին այդ եկամուտները փաստացի վճարված լինելու հանգամանքից), եթե այդ մասին բանկը (վարկային կազմակերպությունը) և գրավատու ֆիզիկական անձը համաձայնել են: Ընդ որում` համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով:

Բռնագանձված գույքի նախկին սեփականատեր ֆիզիկական անձի կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում 6-ամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով: Գրավ դրված գույքի իրացման (օտարման) գնի որոշման համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված իրավունքներից:»:

2. Հրահանգի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» ենթակետով`

«ժ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ` պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը:»:

3. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.32-րդ կետով`

«12.32. Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու` ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող հարկատուների մոտ` ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից ստացված եկամուտները:»:

4. Հրահանգի 17-րդ կետը «2011թ.» բառից հետո լրացնել «և 2012թ.» բառերով:

5. Հրահանգի 19.1-րդ կետի առաջին նախադասությունը «նվազեցումները» բառից հետո լրացնել «(բացառությամբ` անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի որպես անհատ ձեռնարկատեր ստացված ռոյալթիների, տոկոսների և վարձավճարների, որոնց նկատմամբ եկամտահարկը հաշվարկվում է սույն հրահանգի 19.2-րդ կետով սահմանված դրույքաչափերով)» բառերով:

6. Հրահանգի 19.3-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Ամսական հարկվող եկամտի չափը

Հարկի գումարը

Մինչև 80.000 դրամ

հարկվող եկամտի 10 տոկոսը

80.000-ից մինչև 2.000.000 դրամ

8.000 դրամին գումարած 80.000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը

2.000.000 դրամից ավելի

392.000 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը»:

 

7. Հրահանգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«22. Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս եկամտահարկի պահումը (գանձումը) իրականացվում է յուրաքանչյուր վճարման դեպքում, իսկ յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված այլ վճարումներից եկամտահարկի պահումը (գանձումը) իրականացվում է սույն հրահանգի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից, ընդ որում`

ա) եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող` սույն հրահանգի հավելված 5-ով սահմանված ձևով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտահարկի պահում.

բ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունները (անկախ Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված ստորաբաժանում ունենալու հանգամանքից) կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային մարմին ներկայացվող` սույն հրահանգի հավելված 8-ով սահմանված ձևով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարվող եկամուտներից եկամտահարկի պահում:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկման ենթակա բոլոր եկամուտներից` հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:»:

8. Հրահանգի 24.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«24.2. Հարկային գործակալները հարկը հաշվարկում են.

ա) ռոյալթիներից, տոկոսներից և գույքի վարձակալության դիմաց եկամուտներից` սույն հրահանգի 19.1-ին կետով սահմանված դրույքաչափով.

բ) աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից` սույն հրահանգի 19.3-րդ կետով սահմանված դրույքաչափերով (իրականացնելով միայն սույն հրահանգի 15-րդ կետում նշված նվազեցումները):

Oրինակ 14. Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունը այլ երկրներում չունի առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղ, ներկայացուցչություն): Oտարերկրացին աշխատանքային պայմանագրի համաձայն հանդիսանում է այդ կազմակերպության վարձու աշխատող և հրամանով գործուղվում է Գերմանիա (իր մշտական բնակության վայր)` որպես կազմակերպության լիազոր ներկայացուցիչ:

Տվյալ դեպքում օտարերկրացու համար հաշվարկվող աշխատավարձը համարվում է հայաստանյան աղբյուրներից եկամուտ և առևտրային կազմակերպությունը եկամտահարկը պահում է հաշվարկված աշխատավարձի ամբողջ գումարից (իրականացնելով միայն վարձու աշխատողի պարտադիր սոցիալական ապահովության վճարի` աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով նվազեցումը)` սույն հրահանգի 19.3 կետում նշված դրույքաչափերով:

Նույն օրինակում, եթե առևտրային կազմակերպությունը Գերմանիայում ունենար առանձնացված ստորաբաժանում (մասնաճյուղ, ներկայացուցչություն) և օտարերկրացին աշխատանքային պայմանագրի համաձայն հանդիսանար այդ առանձնացված ստորաբաժանման վարձու աշխատող, ապա օտարերկրացու համար հաշվարկված աշխատավարձը չէր համարվի հայաստանյան աղբյուրներից եկամուտ և հարկման ենթակա չէր լինի:

Հարկային գործակալի կողմից օտարերկրացու համար տվյալ ամսում աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված վճարումների յուրաքանչյուր հաշվարկի դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսում նշված եկամուտների ընդհանուր գումարից:

Oրինակ 15. Հարկային գործակալը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող օտարերկրացուն 2011թ. մարտի 1-ին հաշվարկում է փետրվար ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով.

- համախառն եկամուտ`

70,0 հազ. դրամ,

- պարտադիր սոցիալական ապահովության վճար`

2,1 հազ. դրամ,

- հարկվող եկամուտ (70,0-2,1)`

67,9 հազ. դրամ:

Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 6,79 հազ. դրամ (67,9x10%):

2011թ. մարտի 4-ին հարկային գործակալի կողմից այդ օտարերկրացուն հաշվարկվում է փետրվար ամսվա պարգևատրում` 60,0 հազ. դրամ գումարով և կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով փետրվար ամսվա համար հարկային գործակալի կողմից այդ օտարերկրացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով.

- համախառն եկամուտ (70,0+60,0)`

130,0 հազ. դրամ,

- պարտադիր սոցիալական ապահովության վճար`

3,9 հազ. դրամ,

- հարկվող եկամուտ (130,0-3,9)`

126,1 հազ. դրամ,

- հարկ (8,0+(126,1-80,0)x20%)`

17,22 հազ. դրամ:

Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է պարգևատրման գումարից պահվող եկամտահարկի գումարը` 10,43 հազ. դրամը (17,22-6,79):

Տվյալ դեպքում` հարկային գործակալի կողմից օտարերկրացու 2011թ. փետրվար ամսվա համար հաշվարկված համախառն եկամուտը (130,0 հազ. դրամ) և եկամտահարկը (17,22 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 1-ին եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` փետրվար ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. փետրվար ամսվա համար հաշվարկված եկամտահարկը (6,79 հազ. դրամ) վճարվում է պետական բյուջե մինչև 20.03.2011թ. (ներառյալ).

գ) մյուս բոլոր դեպքերում` սույն հրահանգի 19.4-րդ կետի «բ» ենթակետով սահմանված չափերով (նվազեցնելով միայն սույն հրահանգի 12.2-րդ, 12.17-րդ և 13-րդ կետերով սահմանված նվազեցվող եկամուտները):

Օրինակ 16. Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունը այլ երկրներում չունի առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղ, ներկայացուցչություն): Օտարերկրացին քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն 2001 թ. ընթացքում հանդիսանում է կազմակերպության լիազոր ներկայացուցիչ:

Եթե օտարերկրացին այդ լիազորությունները իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում, ապա պայմանագրի համաձայն վճարվող գումարները համարվում են հայաստանյան աղբյուրներից եկամուտներ և հարկվում են եկամուտների վճարման աղբյուրի մոտ 10% դրույքաչափով (առանց որևէ նվազեցում կատարելու):

Եթե օտարերկրացին այդ լիազորությունները իրականացնում է այլ պետությունում (օրինակ` Գերմանիայում), ապա պայմանագրի համաձայն վճարվող գումարները չեն համարվում հայաստանյան աղբյուրներից եկամուտներ և հարկման ենթակա չեն:

Օրինակ 17. 2000թ-ին օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպության բաժնետոմսերի (յուրաքանչյուրը` 6,0 հազ. դրամ անվանական արժեքով) ձեռքբերման համար վճարել է 500,0 հազ. դրամ (100 հատ x 5,0 հազ. դրամ), իսկ մեկ տարի անց այդ բաժնետոմսերը վաճառել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված մեկ այլ առևտրային կազմակերպությանը, որի դիմաց ստացել է 700,0 հազ. դրամ (100 հատ x 7,0 հազ. դրամ): Նշված գործարքների վերաբերյալ առկա են օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերը:

Տվյալ դեպքում բաժնետոմսերի վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը (700,0-500,0=200,0 հազ. դրամ) օտարերկրացու համար համարվում է հայաստանյան աղբյուրներից ստացված նվազեցվող եկամուտ, որից գնորդ առևտրային կազմակերպությունը հարկ չի հաշվարկում:»:

9. Հրահանգի 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«27. Հարկային գործակալը աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից սույն հրահանգի 19.3-րդ կետում նշված դրույքաչափերով պահված (գանձված) եկամտահարկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում այդ եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ (մինչև 2009 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջաններին վերաբերող աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` այդ եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ), իսկ այլ եկամուտներից սույն հրահանգի 19.1-րդ, 19.3-րդ, 19.4-րդ կամ 26-րդ կետերում նշված դրույքաչափերով պահված (գանձված) եկամտահարկը` այդ եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ (բացառությամբ` սույն հրահանգի 22-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերի):

Սույն հրահանգի 22-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերում հարկային գործակալը աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից սույն հրահանգի 19.3-րդ կետում նշված դրույքաչափերով հաշվետու տարվա յուրաքանչյուր ամսվա համար պահված (գանձված) եկամտահարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում այդ եկամուտների հաշվարկման, իսկ այլ եկամուտներից սույն հրահանգի 19.1-րդ, 19.3-րդ և 19.4-րդ կետերում նշված դրույքաչափերով պահված (գանձված) եկամտահարկի գումարները` այդ եկամուտների վճարման ամսվան հաջորդող տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:

28. Ռեզիդենտ կազմակերպությունները և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղ, ներկայացուցչություն) կամ հիմնարկները (այդ թվում` սույն հրահանգի 22-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքերում), անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացնել սույն հրահանգի հավելված 1-ում բերված ձևով հաշվարկ (ամսական կտրվածքով)` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված (հաշվարկված) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվող եկամտահարկի գումարների մասին (բացառությամբ, եթե հաշվետու եռամսյակում իրենց կողմից ֆիզիկական անձանց եկամուտներ չեն վճարվել (չեն հաշվարկվել) և չունեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված (գրավոր) աշխատող` այդ դեպքերում հարկային մարմիններին նշված հաշվարկը չի ներկայացվում):

Սույն հրահանգի 22-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունները (անկախ Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված ստորաբաժանում ունենալու հանգամանքից) տարին մեկ` հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմնին ներկայացնում են սույն հրահանգի հավելված 9-ով սահմանված ձևով եկամտահարկի անվանական հաշվարկներ (ամսական կտրվածքով)` անցած տարվա յուրաքանչյուր ամսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարված (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված (հաշվարկված) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվող եկամտահարկի գումարների մասին (բացառությամբ, եթե հաշվետու տարում իրենց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եկամուտներ չեն վճարվել (չեն հաշվարկվել) և չունեն աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված (գրավոր) աշխատող` այդ դեպքերում հարկային մարմիններին նշված հաշվարկը չի ներկայացվում): Ընդ որում` եկամտահարկի անվանական հաշվարկները ներկայացվում են ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված ստարաբաժանումը հաշվառող հարկային տեսչության մարմնին, եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի առանձնացված ստորաբաժանում, կամ` կենտրոնական գանձապետարանը հաշվառող հարկային տեսչության մարմնին, եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքում չունի առանձնացված ստորաբաժանում:

Կազմակերպությունները (այդ թվում` սույն հրահանգի 22-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում), անհատ ձեռնարկատերերը և նոտարները նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված եռամսյակային (տարեկան) հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են հարկային մարմին ներկայացնել եկամտահարկի ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար եկամտահարկի պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից հարկային գործակալների մոտ իրականացվող` եկամտահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների ընթացքում հարկային գործակալի կողմից ներկայացված ստուգվող ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում (եկամտահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում): Եկամտահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում նաև հարկային մարմինների կողմից կատարված` եկամտահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված հաշվետու ժամանակաշրջանների համար: Ստուգված ժամանակաշրջանների համար եկամտահարկի գծով պարտավորությունները կարող են ճշտվել միայն կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:

29. Ռեզիդենտ կազմակերպությունները և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղ, ներկայացուցչություն) կամ հիմնարկները (այդ թվում` սույն հրահանգի 22-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքերում), անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են տարին մեկ` հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացնել սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով անվանական տեղեկություններ` անցած տարում իրենց կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամուտների (այդ թվում` վճարված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների) գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների, այդ եկամուտներից պահված (գանձված) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին: Անվանական տեղեկություններ չեն ներկայացվում սույն հրահանգի 9-րդ կետում նշված` եկամուտ չհամարվող տարրերի, ինչպես նաև սույն հրահանգի 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված նվազեցվող եկամուտների վերաբերյալ, իսկ նվազեցվող եկամուտներից տարբերվող եկամուտներ վճարելու դեպքում` եթե տվյալ ֆիզիկական անձին վճարված այդ եկամուտները (այսինքն` վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը) չեն գերազանցում սույն հրահանգի 17-րդ կետում նշված անձնական նվազեցման չափի 12-ապատիկը:

Ռեզիդենտ կազմակերպությունները և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղ, ներկայացուցչություն) կամ հիմնարկները (այդ թվում` սույն հրահանգի 22-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքերում), անհատ ձեռնարկատերերը և նոտարները նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված տարեկան անվանական տեղեկություններում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են հարկային մարմին ներկայացնել ճշտված տեղեկություններ (բացառությամբ` այն դեպքերի, երբ ճշտված տեղեկությունները վերաբերում են հարկային մարմնի կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջանին):

Սույն հրահանգի 22-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարված (հաշվարկված) եկամուտների մասով սույն կետով նախատեսված անվանական տեղեկություններ չեն ներկայացնում:»:

10. Հրահանգի 32-րդ կետի`

1) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները, բնօգտագործման վճարները (այդ թվում` ռոյալթիները).».

2) վերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`

«Ընդ որում` հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից նվազեցման նպատակով հաշվետու տարվա ընթացքում միակողմանի փաստաթղթերով (կրճատ հաշիվ-ապրանքագիր, ՀԴՄ-ի կտրոն, միակողմանի գնման ակտ) կատարված ծախսերի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 36,0 մլն դրամը:»:

11. Հրահանգի 33.3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«33.3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաների (չափերի) սահմաններում համախառն եկամտից նվազեցվում են, մասնավորապես, հետևյալ ծախսերը (ծախսատեսակները).

ա) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար կատարված վճարները.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, մարքետինգի ծախսերը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի պատրաստման ծախսերը.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի վերապատրաստման ծախսերը.

ե) հատուկ սննդի համար կատարված ծախսերը.

զ) արտահագուստի և այլ հանդերձանքի համար կատարված ծախսերը.

է) գործուղման (այդ թվում` առանց հիմնավորող փաստաթղթերի օրապահիկի) ծախսերը.

ը) ներկայացուցչական, հովանավորչական և կառավարման ծառայությունների ծախսերը:»:

12. Հրահանգի 36.1-րդ կետի առաջին նախադասությունում «1/6-ի չափով» բառերը փոխարինել «18.75%-ի չափով» բառերով:

13. Հրահանգի 36.4-րդ կետի 23-ից 31-րդ օրինակները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Oրինակ 23. Անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 700,0 հազ. դրամ, իսկ եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով հաստատագրված վճարի եկամտահարկին բաժին ընկնող մասը (40%) կազմում է 900,0 հազ. դրամ: 2012թ. համար անհատ ձեռնարկատերը եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով: 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկը հարկային մարմին ներկայացվել է 2012թ. հունվարի 20-ին:

Տվյալ դեպքում 2012թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 300,0 հազ. դրամ ((700,0+900,0)x18.75%), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2012թ. մարտի 15-ից ոչ ուշ (ենթադրվում է, որ տվյալ եռամսյակի եկամտահարկի նվազագույն գումարի մեծությունը չի գերազանցում 300,0 հազ. դրամը):

Օրինակ 24. Անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 1200,0 հազ. դրամ: 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկը անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացվել է 2012թ. հունվարի 20-ին: 2012թ. 1-ին եռամսյակում անհատ ձեռնարկատերը հանդիսացել է միայն եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող, իսկ 2-րդ եռամսյակից սկսած իրականացնում է եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով:

Տվյալ դեպքում 2012թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 225,0 հազ. դրամ (1200,0x18.75%), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2012թ. հունիսի 15-ից ոչ ուշ, իսկ 2012թ. 3-րդ եռամսյակից սկսած անհատ ձեռնարկատերը հաշվարկում է նաև նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարներ։

Oրինակ 25. Անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 498,0 հազ. դրամ, իսկ արտոնագրային վճարի եկամտահարկին բաժին ընկնող մասը (40%) կազմում է 78,0 հազ. դրամ: 2012թ. համար անհատ ձեռնարկատերը եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով: 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկը անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացվել է 2012թ. հունվարի 20-ին:

Տվյալ դեպքում` 2012թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 108,0 հազ. դրամ ((498,0+78,0)x18.75%), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2012թ. մարտի 15-ից ոչ ուշ (ենթադրվում է, որ տվյալ եռամսյակի եկամտահարկի նվազագույն գումարի մեծությունը չի գերազանցում 108,0 հազ. դրամը):

Oրինակ 26. Անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 576,0 հազ. դրամ: 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկը անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացվել է 2012թ. հունվարի 20-ին: 2012թ. 1-ին կիսամյակում անհատ ձեռնարկատերը հանդիսացել է միայն արտոնագրային վճար վճարող, իսկ 2-րդ կիսամյակից սկսած եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով:

Տվյալ դեպքում` 2012թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 108,0 հազ. դրամ (576,0x18.75%), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2012թ. սեպտեմբերի 15-ից ոչ ուշ, իսկ 2012թ. 4-րդ եռամսյակից սկսած անհատ ձեռնարկատերը հաշվարկում է նաև նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարներ։

Օրինակ 27. Անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. հաշվարկված եկամտահարկի եռամսյակային կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2012թ. փետրվարի 9-ին վճարում է 2012թ. 1-ին եռամսյակի համար կանխավճար 100,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2012թ. փետրվարի 21-ին հարկային մարմին ներկայացնում է 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկը, ըստ որի 2011թ. ձեռնակատիրական գործունեության գծով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 640,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2011թ. 4-րդ եռամսյակի և 2012թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2012թ. նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարը կազմում է 130,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում 2012թ. եկամտահարկի եռամսյակային կանխավճարի չափը կկազմի 120,0 հազ. դրամ (640,0x18.75%): Անհատ ձեռնարկատերը 2011թ. եկամտահարկի տարեկան գումարի և 2012թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.

- 15.03.2012թ.`

30,0 հազ. դրամ (130,0-100,0),

- 01.05.2012թ.`

240,0 հազ. դրամ (640,0-4x100,0),

- 15.06.2012թ., 15.09.2012թ., 15.12.2012թ.`

130,0 հազ. դրամ (120,0<130,0):

  2012թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 520,0 հազ. դրամ (4x130,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 520,0 հազ. դրամ (4x130,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 480,0 հազ. դրամ (4x120,0):

Օրինակ 28. Անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. հաշվարկված եկամտահարկի եռամսյակային կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2012թ. փետրվարի 9-ին վճարում է 2012թ. 1-ին եռամսյակի համար կանխավճար 100,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2012թ. փետրվարի 21-ին հարկային մարմին ներկայացնում է 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկ, ըստ որի 2011թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 520,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2011թ. 4-րդ եռամսյակի և 2012 թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարը կազմում է 50,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում 2012թ. եկամտահարկի եռամսյակային կանխավճարի չափը կկազմի 97,5 հազ. դրամ (520,0x18.75%): Անհատ ձեռնարկատերը 2011թ. եկամտահարկի տարեկան գումարի և 2012թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.

- 15.03.2012թ.`

-2,5 հազ. դրամ (97,5-100,0),

- 01.05.2012թ.`

117,5 հազ. դրամ (520,0-4x100,0-2,5),

- 15.06.2012թ., 15.09.2012թ., 15.12.2012թ.`

97,5 հազ. դրամ (97,5>50,0):

2012թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 390,0 հազ. դրամ (4x97,5), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 200,0 հազ. դրամ (4x50,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 390,0 հազ. դրամ (4x97,5)։

Oրինակ 29. Անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. հաշվարկված և վճարված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմել է 85,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2012թ. հունվարի 20-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկ, ըստ որի 2011թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 520,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2012թ. հուլիսի 12-ին հարկային մարմին ներկայացնում է հայտարարություն, համաձայն որի 2012թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը նախատեսվում է 2011թ. հարկվող եկամտից պակաս և ընթացիկ տարվա մնացած ժամանակահատվածի համար եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկելու է հետևյալ չափերով. 3-րդ եռամսյակի համար` 5,0 հազ. դրամ և 4-րդ եռամսյակի համար` 75,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2011թ. 4-րդ եռամսյակի և 2012թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2012թ. նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարը կազմում է 80,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում` 2012թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 97,5 հազ. դրամ (520,0x18.75%): Անհատ ձեռնարկատերը 2011թ. եկամտահարկի տարեկան գումարի և 2012թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.

- 15.03.2012թ.`

97,5 հազ. դրամ (97,5>80,0),

- 01.05.2012թ.`

180,0 հազ. դրամ (520,0-4x85,0),

- 15.06.2012թ.`

97,5 հազ. դրամ (97,5>80,0),

- 15.09.2012թ., 15.12.2012թ.`

80,0 հազ. դրամ (5,0<80,0 և 75,0<80,0):

2012թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 355,0 հազ. դրամ (2x97,5+2x80,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 320,0 հազ. դրամ (4x80,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 275,0 հազ. դրամ (2x97,5+5,0+75,0):

Օրինակ 30. Անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2012թ. հունվարի 23-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկ, ըստ որի 2011թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը և եկամտահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 3000,0 հազ. դրամ և 504,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2012թ. ապրիլի 20-ին հարկային մարմին ներկայացնում է 2011թ. տարեկան եկամուտների մասին նոր (ճշտված) հաշվարկ, ըստ որի 2011թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը և հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում են, համապատասխանաբար, 4000,0 հազ. դրամ և 704,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2011թ. 4-րդ եռամսյակի և 2012թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2012թ. նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարները (ըստ եռամսյակների) կազմում են 50,0 հազ. դրամ, 100,0 հազ. դրամ, 150,0 հազ. դրամ և 200,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելուց հետո անհատ ձեռնարկատերը կատարում է եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հաշվարկ, ըստ որի եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են 94,5 հազ. դրամ (504,0x18.75%), և անհատ ձեռնարկատերը մինչև տարեկան եկամուտների մասին նոր (ճշտված) հաշվարկի ներկայացումը եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.

- 15.03.2012թ.`

94,5 հազ. դրամ (94,5>50,0):

Տարեկան եկամուտների մասին նոր (ճշտված) հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ, ըստ որի եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են 132,0 հազ. դրամ (704,0x18.75%): 2012թ. հունվարի 23-ին հարկային մարմին ճիշտ լրացված տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելու դեպքում անհատ ձեռնարկատերը 2012թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կկատարեր հետևյալ ժամկետներում և չափերով.

- 15.03.2012թ.`

132,0 հազ. դրամ (132,0>50,0),

- 15.06.2012թ.`

132,0 հազ. դրամ (132,0>100,0),

- 15.09.2012թ.`

150,0 հազ. դրամ (132,0<150,0),

- 15.12.2012թ.`

200,0 հազ. դրամ (132,0<200,0):

2012թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 614,0 հազ. դրամ (2x132,0+150,0+200,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 500,0 հազ. դրամ (50,0+100,0+150,0+200,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 528,0 հազ. դրամ (4x132,0):

Օրինակ 31. Անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2012թ. հունվարի 23-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկ, ըստ որի 2011թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը և եկամտահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 4000,0 հազ. դրամ և 704,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2012թ. ապրիլի 20-ին հարկային մարմին ներկայացնում է 2011թ. տարեկան եկամուտների մասին նոր (ճշտված) հաշվարկ, ըստ որի 2011թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը և հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում են, համապատասխանաբար, 3000,0 հազ. դրամ և 504,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2011թ. 4-րդ եռամսյակի և 2012թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2012թ. նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարները (ըստ եռամսյակների) կազմում են 50,0 հազ. դրամ, 100,0 հազ. դրամ, 150,0 հազ. դրամ և 200,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելուց հետո անհատ ձեռնարկատերը կատարում է եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հաշվարկ, ըստ որի եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են 132,0 հազ. դրամ (704,0x18.75%), և անհատ ձեռնարկատերը մինչև տարեկան եկամուտների մասին նոր (ճշտված) հաշվարկի ներկայացումը եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.

- 15.03.2012թ.`

132,0 հազ. դրամ (132,0>50,0):

Տարեկան եկամուտների մասին նոր (ճշտված) հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ, ըստ որի եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են 94,5 հազ. դրամ (504,0x18.75%): 2012թ. հունվարի 23-ին հարկային մարմին ճիշտ լրացված տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելու դեպքում անհատ ձեռնարկատերը 2012թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կկատարեր հետևյալ ժամկետներում և չափերով.

- 15.03.2012թ.`

94,5 հազ. դրամ (94,5>50,0),

- 15.06.2012թ.`

100,0 հազ. դրամ (94,5<100,0),

- 15.09.2012թ.`

150,0 հազ. դրամ (94,5<150,0),

- 15.12.2012թ.`

200,0 հազ. դրամ (94,5<200,0):

2012թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 544,5 հազ. դրամ (94,5+100,0+150,0+200,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 500,0 հազ. դրամ (50,0+100,0+150,0+200,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 378,0 հազ. դրամ (4x94,5)»:

14. Հրահանգի 36.5-րդ կետի 32-րդ օրինակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Օրինակ 32. Անհատ ձեռնարկատիրոջ մոտ 2011թ. հոկտեմբերին հարկային մարմինների կողմից կատարված ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերվել են եկամտահարկի գումարներ, որոնք վերաբերում են անհատ ձեռնարկատիրոջ 2009թ. և 2010թ. գործունեությանը՝ ընդամենը 90,0 հազ. դրամ գումարի չափով: Այդ գումարները չեն ներառվում անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկում, որը անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացվել է 2012թ. հունվարի 20-ին: Ըստ հաշվարկի, անհատ ձեռնարկատիրոջ 2011թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 520,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2011թ. 4-րդ եռամսյակի արդյունքներով նվազագույն եկամտահարկի հաշվարկման բազան բացակայում է:

Տվյալ դեպքում 2012թ. եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են 97,5 հազ. դրամ (520,0x18.75%), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2012թ. մարտի 15-ից ոչ ուշ:»:

15. Հրահանգի 36.6-րդ կետի 33-րդ օրինակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Օրինակ 33. Անհատ ձեռնարկատերը 2011թ. ընթացքում եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վճարող չի եղել: Անհատ ձեռնարկատերը 2012թ. փետրվարի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկ, ըստ որի 2011թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 700,0 հազ. դրամ: 2012թ. մարտ ամսին հարկային մարմինների կողմից անհատ ձեռնարկատիրոջ մոտ կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել եկամտահարկ (500,0 հազ. դրամ), որը վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2011թ. իրականացրած ձեռնարկատիրական գործունեությանը (այլ եկամուտների գծով եկամտահարկի լրացուցիչ գումարներ չեն հայտնաբերվել): Ստուգման ակտը կազմվել է 2012թ. մարտի 22-ին: Ընդունենք, որ 2011թ. 4-րդ եռամսյակի արդյունքներով նվազագույն եկամտահարկի հաշվարկման բազան բացակայում է:

Տվյալ դեպքում 2011թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված և ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2011թ. ձեռնարկատիրական գործունեության գծով եկամտահարկի գումարները (համապատասխանաբար՝ 700,0 և 500,0 հազ. դրամ) անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել մինչև 2012թ. մայիսի 1-ը: Այդ ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով՝ եկամտահարկի չվճարված գումարների նկատմամբ: Ընդ որում` 2012թ. եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները ենթակա են վերահաշվարկման` այն կազմելու են եռամսյակային 225,0 հազ. դրամ ((700,0+500,0)x18.75%) և, մինչև 2012թ. մարտի 15-ը (ներառյալ) 1-ին եռամսյակի համար եկամտահարկի կանխավճարի եռամսյակային լրացուցիչ գումարը չվճարված լինելու դեպքում, այդ օրվանից սկսած հաշվարկվում են տույժեր 93,75 հազ. դրամ (225,0-700,0x18.75%) գումարի նկատմամբ (լրացուցիչ հայտնաբերված եկամտահարկի գծով հաշվարկված եռամսյակային կանխավճարի գումար):»:

16. Հրահանգի 36.10-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն հրահանգի 36.2-րդ կետի «դ» ենթակետի և 36.4 կետի «ե» ենթակետի պայմաններում հաշվարկված կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը տվյալ տարվա եկամտահարկի գումարի 75%-ից պակաս լինելու դեպքում անհատ ձեռնարկատերը վճարում է տույժ (տվյալ տարվա եկամտահարկի գումարի 18.75%-ի հաշվով հաշվարկված եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի և տվյալ եռամսյակի վճարված եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի տարբերության նկատմամբ)` եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի համար հրահանգի 36-րդ կետում նշված վճարման օրվանից մինչև հարկային մարմնին եկամտահարկի գումարի հայտնի դառնալու (տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացնելու) օրը:»:

17. Հրահանգի 39.1-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը (բացառությամբ` գույքահարկի և հողի հարկի), տուրքերը և այլ պարտադիր վճարները, բնօգտագործման վճարները (այդ թվում` ռոյալթիները).»:

18. Հրահանգի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«44. Տարեկան եկամուտների մասին հաշվարկ կամ տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ կարող են չներկայացնել այն հարկատուները, ովքեր հարկային տարվա ընթացքում.

ա) ստացել են բացառապես սույն հրահանգի 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված եկամուտներ.

բ) ստացել են բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալի վրա (այդ թվում` սույն հրահանգի 22-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում)` անկախ հարկային տարվա ընթացքում հարկվող եկամտի մեծությունից.

գ) զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` սույն հրահանգում նշված հայտարարագրման ենթակա եկամուտներ:»:

19. Հրահանգի 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Սույն կետի դրույթները կիրառվում են նաև սույն հրահանգի 22-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերում հարկային գործակալների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկի գումարի որոշման համար` այդ դեպքերում հաշվանցումը կարող է կատարվել միայն օտարերկրյա պետությունների համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա:»:

20. Հրահանգի հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հավելված 1

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ,

նոտարի) կողմից ֆիզիկական անձանց

վճարված (հաշվարկված) եկամուտների,

պահված եկամտահարկի

Փաստաթղթի հերթական համարը

N _________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 ՀԱՇՎԱՐԿ (20__թ.___ եռամսյակ)           

Պետական գրանցման համարը [1]

                     

Պետական գրանցման ամսաթիվը [2]   

               

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [3] 

             

Կազմակերպության անվանումը [4]

          

Ֆիզիկական անձի անուն, ազգանունը [5]

          

Գործունեության ոլորտը (ոլորտները) [6]

          

Գտնվելու (բնակության) վայրը [7]

          

Հեռախոսը [8]

          

Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [9]

          
 Չափի միավոր  Դրամ  

 

 [1] և [2] տողերում նշվում է հարկային գործակալի պետական գրանցման (հաշվառան) համարը և օրը, ամիսը, տարին

[3] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[4] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

 [5] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը

 [6] տողում նշվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ոլորտ(ներ)ը, իսկ նոտարի կողմից նշվում է նոտարական գործունեութուն իրականացնելու վերաբերյալ

 [7] և [8] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը

 [9] տողում նշվում է հարկային մարմին հաշվարկի ներկայացման օրը, ամիսը, տարին

 

Աղյուսակ 1

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարված (հաշվարկված) եկամուտների տեսակը

Եկամուտների գումարը՝
ըստ ամիսների [10]

Պահված հարկի գումարը՝ ըստ ամիսների [11]

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ [12]

           

33.500 դրամից ոչ ավելի [12ա]

           

աշխատողների թվաքանակ [12ա-1]

     

x

x

x

116.000 դրամից ոչ ավելի [12բ]

           

աշխատողների թվաքանակ [12բ-1]

     

x

x

x

2.100.550 դրամից ոչ ավելի [12գ]

           

աշխատողների թվաքանակ [12գ-1]

     

x

x

x

2.100.550 դրամից ավելի [12դ]

           

աշխատողների թվաքանակ [12դ-1]

     

x

x

x

Այլ աշխատանքի վարձատրություն [13]

           

աշխատողների թվաքանակ [13-1]

     

x

x

x

Ռոյալթի [14]

           

Տոկոս [15]

           

Շահաբաժին [16]

     

x

x

x

Խաղատներում, շահումներով խաղերում շահում [17]

     

x

x

x

Մրցույթների, մրցությունների մրցանակ [18]

           

Վիճակախաղերի շահում [19]

     

x

x

x

Նվիրատվություն, օգնություն [20]

           

Ապահովագրական հատուցում [21]

     

x

x

x

Գույքն օտարելու դիմաց վճարված եկամուտ [22]

           

Վարձակալական վճար [23]

           

Ապահովագրավճար [24]

           

Առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում [25]

           

Անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտ [26]

     

x

x

x

Այլ եկամուտներ [27]

           

Ընդամենը [28]

           

 

[10] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը

[11] սյունակներում նշվում է [10] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի գումարը

[12] տողում նշվում է [12ա], [12բ], [12գ] և [12դ] տողերի հանրագումարը

[12ա], [12բ], [12գ] և [12դ] տողերում նշվում են տվյալ ամսում վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` վճարված նյութական օգնության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարների, ինչպես նաև մինչև 01.01.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, որոնք վճարվել են 2009թ. հունվարի 1-ից հետո) ու դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [12ա-1], [12բ-1], [12գ-1], [12դ-1] տողերում` տվյալ ամսում այդ եկամուտներին համապատասխանող վարձու աշխատողների փաստացի թվաքանակը (այլ ոչ թե հաշվարկների կամ վճարումների թիվը)

[13] տողում նշվում է տվյալ ամսում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում վճարված եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [13-1] տողում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը (եթե ֆիզիկական անձը ստանում է [12] և [13] տողերում նշված եկամուտներ, ապա [13-1] տողը չի լրացվում /չի գումարվում/)

[14]-[27] տողերում նշվում է տվյալ ամսում ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարը, ընդ որում` [20] տողը վերաբերում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին, [24] տողում նշվում են, մասնավորապես` գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով 10,0 հազ. դրամը գերազանցող մասով, [25] տողում նշվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն վճարված եկամուտների և դրանցից հաշվարկված եկամտահարկի գումարները

[28] տողում նշվում է [12]-[27] տողերի հանրագումարը

նվազեցվող եկամուտները (բացառությամբ՝ [16], [17], [19] և [21] տողերում նշվածների) հաշվարկում չեն արտացոլվում

 

Աղյուսակ 2

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հայաստանյան աղբյուրներից
վճարված (հաշվարկված) եկամուտների տեսակը

Եկամուտների գումարը`
ըստ ամիսների [29]

Պահված հարկի գումարը`
ըստ ամիսների [30]

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ [31]

           

33.500 դրամից ոչ ավելի [31ա]

           

աշխատողների թվաքանակ [31ա-1]

     

x

x

x

116.000 դրամից ոչ ավելի [31բ]

           

աշխատողների թվաքանակ [31բ-1]

     

x

x

x

2.100.550 դրամից ոչ ավելի [31գ]

           

աշխատողների թվաքանակ [31գ-1]

     

x

x

x

2.100.550 դրամից ավելի [31դ]

           

աշխատողների թվաքանակ [31դ-1]

     

x

x

x

Այլ աշխատանքի վարձատրություն [32]

           

աշխատողների թվաքանակ [32-1]

     

x

x

x

Անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտ [33]

     

x

x

x

Պասիվ եկամուտներ՝

           

- ռոյալթիներ [34]

           

- տոկոսներ [35]

           

- շահաբաժիններ [36]

     

x

x

x

- խաղատներում, շահումներով խաղերում շահում [37]

           

- մրցույթների, մրցությունների մրցանակներ [38]

           

- վիճակախաղերի շահումներ [39]

     

x

x

x

- նվիրատվություն, օգնություն [40]

           

- ապահովագրական հատուցում [41]

           

- գույքն օտարելուց արժեքի հավելաճ [42]

           

- վարձակալական վճար [43]

           

- փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարված եկամուտ [44]

           

- ապահովագրավճար [45]

           

Այլ եկամուտներ [46]

           

Ընդամենը [47]

           

 

 [29] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը

 [30] սյունակներում նշվում է [29] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի գումարը

 [31] տողում նշվում է [31ա], [31բ], [31գ] և [31դ] տողերի հանրագումարը

 [31ա], [31բ], [31գ], [31դ] տողերում նշվում է տվյալ ամսում վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` նյութական օգնության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարների, ինչպես նաև մինչև 01.01.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, որոնք վճարվել են 2009թ. հունվարի 1-ից հետո) ու դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարը, իսկ [31ա-1], [31բ-1], [31գ-1], [31դ-1] տողերում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած վարձու աշխատողների փաստացի թվաքանակը (այլ ոչ թե հաշվարկների կամ վճարումների թիվը)

 [32] տողում նշվում է տվյալ ամսում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում վճարված եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [32-1] տողում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը (եթե ֆիզիկական անձը ստանում է [31] և [32] տողերում նշված եկամուտներ, ապա [32-1] տողը չի լրացվում /չի գումարվում/)

 [33]-[46] տողերում նշվում են տվյալ ամսում ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, ընդ որում` [33] տողը վերաբերում է ՀՀ-ում պետական գրանցում ստացած (հաշվառված) անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտներին, [40] տողը վերաբերում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին, [45] տողում նշվում են, մասնավորապես` գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով 10,0 հազ. դրամը գերազանցող մասով, [47] տողում նշվում է [31]-[46] տողերի հանրագումարը

 

Աղյուսակ 3

Մինչև 01.01.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` 01.01.2009թ-ից հետո փաստացի վճարված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

Վճարված եկամուտների գումարը` ըստ ամիսների [48]

Պահված հարկի գումարը`
ըստ ամիսների [49]

           

 

[48] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված` մինչև 01.01.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկային մեծությունը (որը ներառված է նախորդ աղյուսակներում)

 [49] սյունակներում նշվում է [48] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահահարկի գումարը

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար)

________________

(ստորագրություն)

_________________

(անուն, ազգանուն)

Գլխ. հաշվապահ

________________

(ստորագրություն)

_________________

(անուն, ազգանուն)

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հաշվարկը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկային գործակալին:»:

21. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակության հավելված 8-ով`

 

«Հավելված 8

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունից դուրս վճարված եկամուտների մասով որպես հարկային գործակալ հանդես գալու մասին

Փաստաթղթի մուտքագրման համարը

--------------------------------------------------------

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Նույնականացման կոդը

--------------------------------------------------------

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը

2. Ոչ ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը

3. Ներկայացման ամսաթիվը

օրը

   

ամիսը

   

տարին

         

 

 «Փաստաթղթի համարը» և «Նույնականացման կոդը» մասերում նշվում է հարկային մարմնում ոչ ռեզիդենտ կազմակերպության անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը և հարկային մարմնի կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպությանը շնորհված նույնականացման կոդը

 [1] տողում («Ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը») նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

 [2] տողում («Ոչ ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը»)` հարկային գործակալ ճանաչվող ոչ ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը

 [3] տողում («Ներկայացման ամսաթիվը») նշվում է կազմակերպության կողմից հարկային մարմին հայտարարության ներկայացնելու օրը, ամիսը և տարին

 

Սույնով հայտնում եմ, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի ____________________-ին 20____ թվականի ընթացքում վճարված եկամուտների մասով հանդիսանալու եմ հարկային գործակալ և օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացնելու եմ եկամտահարկի անվանական հաշվարկ:

 

Տնօրեն (ազգանուն, անուն

և ստորագրություն)

___________________________

___________________________

Հարկ վճարողի կնիքը՝

Հաշվապահ (ազգանուն, անուն և

ստորագրություն)

___________________________

___________________________

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հայտարարությունը լրացվում է 2 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը:»:

22. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակության հավելված 9-ով`

 

«Հավելված 9

Եկամտահարկի անվանական

ՀԱՇՎԱՐԿ

Բաժին I

Փաստաթղթի մուտքագրման համարը և ամսաթիվը

----------------------------------------------------------

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 Ա. Ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը

 Բ. Ոչ ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը

 

 Գ. Ոչ ռեզիդենտ կազմակերպության նույնականացման կոդը

 

 Դ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունը (անունը, ազգանունը, հայրանունը)

 Ե. Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրը

 

 Զ. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

               

 Է. Հաշվետու ժամանակաշրջանը

Հարկ. տարի

            

Ը. Անձնական հաշվի համարը

         

 Թ. Սոցիալական քարտի համարը

         
         
 Ժ. Անձնագրի սերիան  ԺԱ. Անձնագրի համարը  ԺԲ. Տրված
 
                      
     
 ԺԳ. Ծննդյան ամսաթիվը (օր, ամիս, տարի)  ԺԴ. Հարկային մարմին ներկայացնելու ամսաթիվը 
                   
 

Չափի միավոր

Դրամ

 

Ա - նշվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

Բ - նշվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը

Գ - նշվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը շնորհված նույնականացման կոդը

Դ - նշվում է ՀՀ քաղաքացու անունը, ազգանունը և հայրանունը

Ե - նշվում է ՀՀ քաղաքացու անձնագրում գրանցված բնակության վայրը

Զ - նշվում է ՀՀ հարկային մարմնի կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում)

Է - նշվում է հաշվետու ժամանակաշրջանը (հարկային տարին)

Ը - նշվում է ՀՀ քաղաքացու անձնական հաշվի համարը (առկայության դեպքում)

Թ - նշվում է սոց. քարտի համարը կամ սոց. քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը

Ժ և ԺԱ - նշվում է ՀՀ քաղաքացու անձնագրի սերիան և համարը

ԺԲ - նշվում է անձնագիր տված լիազորված մարմնի անվանումը (կոդը)

ԺԳ - նշվում է ՀՀ քաղաքացու ծննդյան թիվը և ամիսը

ԺԴ - նշվում է ՀՀ հարկային մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը

 

Բաժին II. Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտներ, աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ

 

Ամիս

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

[10]

                       

[20]

                       

[30]

                       

[40]

                       

[50]

                       

[60]

                       

[70]

                       

[80]

                       

Ընդամենը

[90]

 

 

[10] - լրացվում են ՀՀ քաղաքացու հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքի կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված եկամուտների, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում՝ նյութական օգնության) գումարները (ըստ ամիսների), բացառությամբ` նվազեցվող եկամուտների

 [20] - նշվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարները (ըստ ամիսների)

[30] - նշվում է եկամտի ստացման (հաշվարկման) յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցման ամսական մեծությունը

[40] - նշվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ նվազեցումները

[50] - նշվում են ըստ ամիսների հարկվող եկամուտները (տող[10]-տող[20]-տող[30]-տող[40])

[60] - նշվում են ամսական հարկվող եկամտից ([50] տողում նշված) ՀՀ օրենսդրությանը համապատասխան հաշվարկված եկամտահարկի գումարները

[70] - նշվում են այլ պետությունում՝ դրա օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) եկամտահարկի այն գումարները, որոնց չափով ՀՀ օրենսդրությանը համապատասխան ենթակա են նվազեցման ամսական եկամտահարկի գումարները (այդ պետության համապատասխան հարկային մարմնի վավերացված տեղեկանքի հիման վրա)

[80] - նշվում են [70] տողում ըստ ամիսների ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա ամսական հարկի գումարները (տող[60]-տող[70])

[90] - նշվում է [80] տողում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա տարեկան հարկի գումարների հանրագումարը

 

Բաժին III. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտներ

 

Եկամուտների
տեսակը

Եկամտի գումարը [140]

Դրույքա-չափը [150]

Եկամտա-հարկը [160]

Պակասեցվող գումարը
[170]

Վճարման ենթակա գումարը [180]

Ռոյալթի [100]

         

Տոկոս [110]

         

Վարձավճար [120]

         

Գույքի օտարումից եկամուտ [130]

         

Ընդամենը

[190]

 

 

[140] և [150] - նշվում են ռոյալթիները, տոկոսները, վարձավճարները (վարձակալության դիմաց վճարները) և գույքի օտարումից եկամուտների գումարները և այդ եկամուտների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկի դրույքաչափերը

[160] - նշվում են ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմաց եկամուտներից ՀՀ օրենսդրությանը համապատասխան հաշվարկված հարկի գումարները (սյունակ [140]xսյունակ[150])

[170] - նշվում են ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմաց եկամուտներից օտարերկրյա պետության օրենսդրությանը համապատասխան հաշվարկված և վճարված հարկի այն գումարները, որոնց չափով ՀՀ օրենսդրությանը համապատասխան ենթակա են նվազեցման ամսական եկամտահարկի գումարները (այդ պետության համապատասխան հարկային մարմնի վավերացված տեղեկանքի հիման վրա)

[180] - նշվում են ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմած եկամուտներից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտահարկի տարեկան գումարները (սյունակ[160]-սյունակ[170])

[190] - նշվում է ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմած եկամուտներից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտահարկի տարեկան գումարների հանրագումարը (տող[100]+տող[110]+տող[120]+տող[130])

 

Ընդամենը` ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջե

[200]

  

 

[200] - նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[90] + տող[190])

 

Տնօրեն (ազգանուն, անուն

և ստորագրություն)

___________________________

___________________________

Հարկ վճարողի կնիքը՝

Հաշվապահ (ազգանուն, անուն և

ստորագրություն)

___________________________

___________________________

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում, հաշվարկը լրացվում է 3 օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո 2 օրինակը հանձնվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան