Գլխավոր տեղեկություն
Номер
ԹԻՎ 24
Տիպ
Պաշտոնական տեղեկատվություն
Тип
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.17/15(314)
Принят
Արդարադատության նախարարություն
Дата принятия
28.12.2006
Подписан
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
Дата подписания
28.12.2006

Հ Հ  Ա Ր Դ Ա Ր Ա Դ Ա Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԹԻՎ 24

28 դեկտեմբերի 2006 թվականի

 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՀՕ-220-Ն) ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 66 (521) համարում հրապարակված 2006 թվականի նոյեմբերի 28-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-220-Ն) օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ հունվարի 4-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում։

 

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ՝
Կ. Խտրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան