Գլխավոր տեղեկություն
Номер
N 77-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (13.04.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.04.03/10(423) Հոդ.129
Принят
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата принятия
22.03.2012
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата подписания
22.03.2012
Дата вступления в силу
13.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 32212169

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

22 մարտի 2012 թ.
ք. Երևան 

N 77-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 320-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևը և դրանում տվյալների լրացման առանձնահատկությունները հաստատելու մասին» թիվ 320-Ն հրամանով հաստատված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևաթղթում (այսուհետ` ձևաթուղթ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ձևաթղթի դիմային մասից հանել «Գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը» և «զբաղեցրած պաշտոնը`» բառերը և այդ տվյալների լրացման տողերը և «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի` վկայականը տրամադրող սպասարկման գրասենյակի Կ.Տ.» բառերը.

2) ձևաթղթի դարձերես մասի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնից հետո լրացնել «Գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը» և «զբաղեցրած պաշտոնը`» բառերը և և այդ տվյալների լրացման տողերը և «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի` վկայականը տրամադրող սպասարկման գրասենյակի Կ.Տ.» բառերը:

2. Հրամանի 2-րդ հավելվածում`

1) 4-րդ կետում «ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ (ՆԵՐ)» բառերը փոխարինել «1. ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ (ՆԵՐ)» բառերով.

2) 5-րդ կետում «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ» բառերը փոխարինել «2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ» բառերով.

3) 6-րդ կետում «ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ» բառերը փոխարինել «3. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ» բառերով.

4) 7-րդ կետում «2. ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» բառերը փոխարինել «4. ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» բառերով.

5) 8-րդ կետում «3. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» բառերը փոխարինել «5. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» բառերով.

6) 11-րդ կետում «դիմային» բառը փոխարինել «դարձերես» բառով.

7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1 կետով.

«12.1 Կապված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում լրացման ենթակա տվյալների բովանդակությունից և (կամ) քանակից վկայականը կարող է ունենալ ներդիր (ներդիրներ), որի վերևի մասում պետք է նշված լինի ներդիրի համարը և համապատասխան բաժնի անվանումը, իսկ ներքևի մասում պարտադիր պետք է լինեն «Գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը» և «զբաղեցրած պաշտոնը» դաշտերը և «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի` վկայականը տրամադրող սպասարկման գրասենյակի Կ.Տ.» գրառումը և վկայականի համարը: Ընդ որում` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը ներդիր ունենալու դեպքում վկայականի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում պարտադիր նշում է կատարվում այդ ներդիրի առկայության և թերթերի քանակի վերաբերյալ»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Կոմիտեի նախագահ՝

Ե. Զախարյան