«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10211565
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 դեկտեմբերի 2011 թ. |
N 217-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանի հավելվածի 1-ում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) կարգի 11-րդ կետից հանել «և ուղեգիր» բառերը.
2) կարգի 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Ուսումնական հաստատությունը պարտավոր է յուրաքանչյուր խմբի դասընթացը սկսվելուց ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում քրեակատարողական վարչություն տրամադրել տեղեկատվություն վերապատրաստման կամ հատուկ ուսուցման անցկացման վայրի վերաբերյալ:
15. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա վերապատրաստման և հատուկ ուսուցման ժամանակացույցը:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում քրեակատարողական ծառայողների հաջորդ տարվա վերապատրաստման և հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագրերը հաստատում է վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամանակացույցի, դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում:».
3) կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցնող ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն:».
4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.
«18.1 «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վերապատրաստման դեպքում քրեակատարողական վարչության պետը դասընթացները սկսվելուց առնվազն երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում վերապատրաստման ժամանակացույցը, որը ներառում է վերապատրաստվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը, և տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված վերապատրաստման դասախոսությունների ու գործնական պարապմունքների ցանկը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան ցուցումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:».
5) կարգի 20.1-ին կետը ուժը կորցրած ճանաչել.
6) կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետում «50» թիվը փոխարինել «30» թվով, իսկ 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հ. Թովմասյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|