«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
3 մայիսի 2011 թ. |
N 229-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել համատեղ հայ-ռուսական թողարկմանը նվիրված «Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ. Ованес ТУМАНЯН (1869-1923)» և «Վալերի Բրյուսով. Валерий БРЮСОВ (1873-1924)» նամականիշերի նմուշները, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել համատեղ հայ-ռուսական թողարկմանը նվիրված «Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ.Ованес ТУМАНЯН (1869-1923)» և «Վալերի Բրյուսով. Валерий БРЮСОВ (1873-1924)» նամականիշերը, սահմանելով անվանագինը` 120 և 230 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Մ. Վարդանյան |
Հաստատված է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մայիսի 3-ի թիվ 229-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Հաստատված է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2011 թվականի մայիսի 3-ի թիվ 229-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ջիլավյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|