Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.11.01/25(408) Հոդ.389
Принят
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Дата принятия
14.09.2011
Подписан
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
Дата подписания
14.09.2011
Дата вступления в силу
11.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հոկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

14 սեպտեմբերի 2011 թ.
ք. Երևան

N 28-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2010թ. նոյեմբերի 3-ի թիվ 925-Ա որոշման հավելվածի 27-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսչական ստուգումների անցկացման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսչական ստուգումների վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

Ա. Բախչագուլյան

 

Հավելված N 1
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետի
2011 թվականի սեպտեմբերի 14-ի
N 28-Ն հրամանի

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) տեսչական ստուգումների անցկացման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ընթացակարգը:

2. Տարեկան ստուգումների ծրագիրը կազմելու նպատակով Ծառայության աշխատակազմի Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, Անասնաբուժական և Բուսասանիտարիայի տեսչությունները (այսուհետ` ոլորտային տեսչություններ) Ծառայության սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական և բուսասանիտարական ռիսկերի կառավարման վարչություն (այսուհետ` ռիսկերի կառավարման վարչություն) են ներկայացնում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր ցանկը (այսուհետ` ցանկ) և այդ ցանկում ներառված տնտեսավարող սուբյեկտներում կատարված մշտադիտարկումների արդյունքները՝ մինչև ստուգումներին նախորդող տարվա նոյեմբերի 20-ը, բայց ոչ շուտ, քան հուլիսի 1-ը: Ցանկը կազմվում է ստուգման տարվան նախորդող վերջին երեք տարիներին կատարված ստուգումների և ուսումնասիրությունների վերլուծական տվյալների հիման վրա:

3. Ռիսկերի կառավարման վարչության կողմից ցանկերը վերլուծվում ու մշակվում են և համապատասխան առաջարկություններով ներկայացվում Ծառայության պետի հաստատմանը՝ մինչև ստուգումներին նախորդող տարվա նոյեմբերի 25-ը: Ցանկի վերջնական տարբերակում ընդգրկվում են այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք հերթական տարում ենթակա են ստուգման:

4. Ցանկում առնվազն պետք է ընդգրկվեն տնտեսավարող սուբյեկտի հետևյալ տվյալները.

1) տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը.

2) գտնվելու և /կամ/ փաստացի գործունեության իրականացման վայրը.

3) գործունեության տեսակը.

4) պետական գրանցման համարը.

5) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունը, ազգանունը:

5. Ներկայացված ցանկերի հիման վրա կազմվում է Ծառայության ընդհանուր ստուգումների տարեկան ծրագիրը, որը հաստատում է Ծառայության պետը՝ մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը: Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը և ներառում է հետևյալ տեղեկությունները՝

1) ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումը.

2) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.

3) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը.

4) յուրաքանչյուր ստուգման ժամանակահատվածը։

6. Յուրաքանչյուր ծրագրային ստուգումն սկսելուց առնվազն 10 օր առաջ համապատասխան ոլորտային տեսչությունում մշակվում է ստուգման հանձնարարագրի նախագիծը և ներկայացվում համաձայնության՝ Ծառայության իրավաբանական վարչություն:

7. Հանձնարարագրում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) ստուգում իրականացնող մարմնի անվանումը.

2) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը.

3) ստուգումն իարականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

4) ստուգման ընթացքում պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը.

5) ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը.

6) ստուգման նպատակը.

7) ժամկետը.

8) ստուգման իրավական հիմքերը:

8. Ծառայության իրավաբանական վարչությունը, նախագիծն ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, քննարկում է այն և վերջնական տարբերակով ներկայացնում Ծառայության պետի հաստատմանը:

9. Հաստատված հանձնարարագրերը Ծառայության ընդհանուր բաժնի կողմից առաքվում են համապատասխան ոլորտային տեսչություններ՝ ստուգումն սկսելուց առնվազն 5 օր առաջ:

10. Ստուգման հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ոլորտային տեսչություններում կատարվում է ստուգման արդյունքների ամփոփում և ընթացք տրվում՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

11. Որպես վարչական գործ՝ ստուգման արդյունքում կազմված փաստաթղթերն ուսումնասիրվում են Ծառայության իրավաբանական վարչության կողմից՝ փաստաթղթերն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

12. Ստուգման արդյունքներով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննում է Ծառայության պետը՝ իրավաբանական վարչության ներկայացուցչի, համապատասխան ոլորտային տեսչության պետի, ստուգումն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի մասնակցությամբ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և վարչական վարույթի նյութերը ստանալու օրվանից սկսած հնգօրյա ժամկետում:

13. Համապատասխան ոլորտային տեսչությունների կողմից անցկացված ստուգումների ամենամսյա աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվում Ծառայության պետին՝ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին տասնօրյակում, համաձայն N 2 հավելվածի:

14. Ստուգումների գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ու համակարգումն իրականացնում է համապատասխան ոլորտային տեսչության պետը:

15. Համապատասխան ոլորտային տեսչության պետը յուրաքանչյուր ստուգման գործընթացի նկատմամբ իրականացրած վերահսկողության արդյունքների վերաբերյալ զեկուցագիր է ներկայացնում Ծառայության պետին՝ ստուգման հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

Հավելված N 2
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետի
2011 թվականի սեպտեմբերի 14-ի
N 28-Ն հրամանի

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ _________________________ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ __________________________ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հ/հ

Ստուգված տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը

Տնտեսավարող սուբյեկտի իրավաբանական կամ փաստացի գործունեության հասցեն

Հանձնարարագրի հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը, համարը

Ստուգման ժամանակա-
հատվածը
(սկիզբ-ավարտ)

Հայտնաբերված խախտումները
(նշել ՎԻՎ օր-ի հոդվածը)

Տուգանք նշանակելու մասին որոշման տարին, ամիսը, ամսաթիվը, համարը

Տուգանքի չափը
(ՀՀ դրամ)

Ծանոթու-
թյուն

1

2

3

4

5

6

7

8

9

1

               

2

               

3

               

4

               

5

               

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության   
 

________________________________ տեսչության պետ՝

(ոլորտային տեսչության անվանումը)

/____________________/
(ստորագրություն)

____________________________
(անունը, ազգանունը)

 

«_____»______________ 20  թ.